Շատին գյուղի տներից մեկի հողամասում սողանք է ակտիվացել. հողային զանգվածը սահել է հարակից ձորը
Սեպտեմբերի 30-ին, ժամը 08։49-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շատին գյուղի Հոստուն թաղամասի տներից մեկին հարակից հողամասում ակտիվացել է սողանք։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Հոստուն թաղամասի 19-րդ փողոցի 2-րդ փակուղու տներից մեկին հարակից հողամասում մոտ 200 քմ տարածքում ակտիվացել է սողանք՝ մոտ 450 խմ հողային զանգված սահել է հարակից ձորը։
Փրկարարները սահմանազատել են տարածքը։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում