Քաղաքական 16:03 01/10/2022 Հայաստան

Այս անբեկանելի փաստերն աղավաղելու ու ստելու համար մարդ պետք է կա՛մ թուրքական գործակալ լինի կամ ավարտված ստախոս. Բագրատ Միկոյան

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 30-ին հարցազրույց տալով՝ հայտարարել է, որ 1998 թվականին բանակցողը դուրս է թողել Ղարաբաղը բանակցություններից, ինչպես նաև Մադրիդյան սկզբունքներն է քննադատել՝ տապանաքար համարելով Արցախի ինքնորոշման վրա։

Փաշինյանի հարցազրույցի այդ դրվագի վերաբերյալ Yerevan.Today-ը զրուցել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանի հետ։

Հարց - Պարոն Միկոյան, Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում ասաց, որ 2007 թվականին Մադրիդյան սկզբունքները ընդունելով, Հայաստանի բանակցողները զրոյացրել են 1991 թվականի Արցախի անկախության հանրաքվեն և տապանաքար դրել Ղարաբաղի ինքնորոշման վրա։

Պատասխան - Մադրիդյան սկզունքները և, ընդհանրապես, մինչև Ձեր նշած պերսոնաժի իշխանության գալը բանակցված բոլոր թղթերը հազարապատիկ անգամ շատ ավելի հայանպաստ են եղել, քան նրա բերած և շարունակվող ողբերգությունը: Մինչ նա, որևէ փաստաթղթով կամ սկզբունքով չի ենթադրվել հազարավոր զոհված տղաներ, տասնյակ հազարավոր անտուն մնացած հայեր, թշնամու պղծմանը թողնված հարյուրավոր սրբավայրեր, սկուտեղի վրա թշնամուն մատուցված Շուշի և Հադրութ, ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպցիա և ռմբակոծում, հաղթանակած բանակի ստորացում և շարունակվող հարյուրավոր զոհեր:

Հարց - Բայց, Փաշինյանի գնահատմամբ, ըստ էության ոչ թե նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է տապանաքար, այլ Մադրիդյան սկզբունքները։

Պատասխան - Մադրիդյան սկզբունքները դիվանագիտական մեծ ձեռքբերում էր, որով առաջին անգամ միջազգայնորեն ճանաչվում էր Արցախի ինքնորոշվելու իրավունքը և դա համեմատելու նույնիսկ փոքր եզր չունի այսօրվա վարչակազմի ստորագրված և ստորագրվելիք կապիտուլյացիոն փաստաթղթերի հետ:

Կրկնեմ, եթե մեկը թուրքական գործակալ չէ, նա պետք է երազի ունենալ Մադրիդյան փաստաթղթի նման փաստաթուղթ բանակցային սեղանին՝ այս արհավիրքի փոխարեն:

Հարց - Նիկոլ Փաշինյանը արձագանքեց բանակցողին փոխելու վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի մտքին՝ ասելով, որ բանակցողի ֆիգուրը կարևոր է, և 1998 թվականին բանակցողը Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս է թողել։

Պատասխան - Արցախը բանակցություններից դուրս թողնելու նրա սիրելի կեղծիքի մասին ներկայացնեմ մի քանի փաստ բանակցային գործընթացի ժամանակագրությունից 1997-1999 թվականներին.

1. 1997 թվականի փետրվարին ձևավորվեց Մինսկի խմբի համանախագահների եռյակը՝ բաղկացած Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչներից. նախկինում գործում էր համանախագահության այլ ձևաչափ, որի կազմում էին Ռուսաստանի և Ֆինլանդիայի ներկայացուցիչները։

2. Միջնորդների եռյակի առաջին խորհրդակցությունները՝ առանց հակամարտության կողմերի մասնակցության, տեղի են ունեցել փետրվարի 24-ին Կոպենհագենում և մարտի 19-ին Փարիզում: Այդ խորհրդակցություններում քննարկվել է բանակցությունների ձևաչափի փոփոխությունը։

3. 1997 թվականի ապրիլի 1-4 -ը կայացել է հակամարտության կողմերի մասնակցությամբ վերջին բանակցությունները, որտեղ միջնորդների կողմից հայտարարվել է «մաքոքային դիվանագիտությանը»(челночная дипломатия) անցնելու մասին։ Ըստ էության, համանախագահները հրաժարվել են կողմերի մասնակցությամբ բանակցությունների ձևաչափից՝ դրա անարդյունավետության պատճառով։ Այդ հանդիպմանը չի հաջողվել անգամ հակամարտության կողմերին նստեցնել ավանդական ընթրիքի սեղանի շուրջ։

4. «Մաքոքային դիվանագիտության» շրջանակներում 97-ի ապրիլից մինչև 99-ի վերջը եռյակն այցելել է տարածաշրջան 8 անգամ. եղել Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում և հանդիպել Հայաստանի, Ադրբեջանի ու Ղարաբաղի նախագահների հետ։ Ռոբերտ Քոչարյանի նախագահության ժամանակ համանապագահների այցերը Արցախ և բանակցությունները Արցախի նախագահի հետ կրել են մշտական բնույթ, իսկ Փաշինյանի օրոք եղել է զրո նման այց:

5. Նախագահներ Քոչարյանի և Ալիևի առաջին հանդիպումը տեղի է ունեցել 99 -ի ապրիլի 1-ին՝ Ելցինի նախաձեռնությամբ՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների նիստի շրջանակներում:

6. Հիշեցում՝ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի նախագահ դարձել է 98-ի ապրիլին։

7. Այսպիսով՝ հակամարտության կողմերի մասնակցությամբ բանակցությունների ձևաչափը դադարեցվել էր դեռևս 1997 թվականի ապրիլին, երբ Ռոբերտ Քոչարյանն ընդամենը մեկ շաբաթ է՝ ինչ հանդիսանում էր Հայաստանի վարչապետ։ Սակայն միջնորդների այցելությունները Ստեփանակերտ և ԼՂՀ Նախագահի հետ պարտադիր հանդիպումներն ընդգծում էին Ղարաբաղը որպես հակամարտության լիարժեք կողմ ընկալելու փաստը։

Սրանք փաստեր են որոնք համադրելով մեր հայրենակիցները, վստահ եմ, կարող են ամբողջական պատկեր ունենալ իրականության մասին:

Բազմաթիվ փաստեր են հրապարակվել, որ 1996 թվականին և 1997 թվականին բարձրաստիճան պաշտոնյաները (Ալիկ Արզումանյան, Ժիրայր Լիպարիտյան և ալն) հայտարարում են, որ Ադրբեջանի պահանջով արդեն անցել են Հայաստան-Ադրբեջան բանակցային ֆորմատին, ինչի վառ ապացույցն է առանց Արցախի ներկայացուցիչների մասնակցության տասնյակ հանդիպումները, որ տեղի են ունեցել 1996-1997 թվականներին:

Հարց - Պարոն Միկոյան, այս փաստերը մեկ անգամ չէ, որ ներկայացրել եք դուք, քաղաքագետներ, վերլուծաբաններ, բանակցություններին մասնակիցները և փաստերին տիրապետողները։ Այդ դեպքում, ինչո՞ւ է այսօրվա իշխանությունը անընդհատ փաստերին հակառակ բաներ պնդում։

Պատասխան - Այս անբեկանելի փաստերը աղավաղելու ու ստելու համար մարդ պետք է կա՛մ թուրքական գործակալ  լինի և հակամարտության պատմությունը սերտած լինի Ալիևից, կամ էլ ավարտված ստախոս լինի:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:13
Իրանում վերջին անկարգությունների ժամանակ զոհվել է 200 մարդ
Իրանում տեղի ունեցած վերջին անկարգությունների հետևանքով առնվազն 200 մարդ Է զոհվել, պետական, հասարակական և մասնավոր կազմակերպություններն էլ կրել...
Աղբյուր` Panorama.am
17:06
Հռիփսիմե Ստամբուլյան. Յուրաքանչյուր հայ պետք է սթափվի
«Վերածնվող Հայաստան»  կուսակցության անդամ Հռիփսիմե Ստամբուլյանը, որ հայտարարել է պատգամավորական մանդատը վայր դնելու մասին, գրել...
Աղբյուր` Panorama.am
16:55
Աղաբաբյան. Ինչի՞ դիմաց են թուրքերը համաձայնել բացել ճանապարհը
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի  ղեկավար, ԵՊՀ դասախոս Ալվինա Աղաբաբյանը գրում է. «ԻՆՉԻ՞ ԴԻՄԱՑ ԵՆ ԹՈՒՐՔԵՐԸ ՀԱՄԱՁԱՅՆԵԼ...
Աղբյուր` Panorama.am
16:44
Տեր Ասողիկ. Թույլ չտանք, որ այս դժվարին օրերին խավարը հաղթի լույսին
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Մայր Աթոռի մարտուռ-մկրտարանում կմնա մինչև Երեկոյան ժամերգության ավարտը
Աղբյուր` Panorama.am
16:30
Արցախի ԱԳՆ. Այս ահաբեկչական քայլը նաև խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռքբերված պայմանավորվածությունը
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Դեկտեմբերի 3-ի կեսօրին ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
16:19
Էդգար Էլբակյան. Լուծումը մեկն է
Քաղաքագետ Էդգար Էլբակյանը գրում է. «ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՂԹԱՆԱԿ • Թուրքերը Շուշի-Քարինտակ խաչմերուկի հատվածում փակել են...
Աղբյուր` Panorama.am
16:10
Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է
Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցությունները տվել են դրական արդյունք: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից՝...
Աղբյուր` Panorama.am
16:08
Աբովյան. Չչզարմանաք, երբ նույն «բնապահպանները»կփակեն Տավուշի կամ Երասխի ճանապարհները
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Աբովյանը գրում է. «Այս պահին Բերձորի միջանցքի արգելափակված հատվածում տեղի են ունենում...
Աղբյուր` Panorama.am
15:56
Նեդ Փրայս. ԱՄՆ-ն ակտիվորեն համագործակցում է կողմերի հետ Հարավային Կովկասի խաղաղ ապագան ապահովելու համար
Ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք ղարաբաղյան...
Աղբյուր` Panorama.am
15:48
76-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ որդու և հարսի նկատմամբ սպանության փորձ կատարելու կասկածանքով
Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով և...
Աղբյուր` Panorama.am
15:39
Պատգամավոր. Ադրբեջանն օգտագործում է հայաստանյան իշխանությունների հնչեցրած հայտարարությունները
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանցիներն Արցախը Հայաստանին կապող ճանապարհը...
Աղբյուր` Panorama.am
15:28
Արցախի ՄԻՊ. Այս պահին Արցախի ժողովուրդը շրջափակման մեջ է՝ կանգնելով հումանիտար վերահաս աղետի առջև
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրում է. «Ադրբեջանի կողմից Արցախ-Հայաստան միակ ճանապարհի դիտավորյալ...
Աղբյուր` Panorama.am
15:21
ՌԴ խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ Արցախ-Հայաստան ճանապարհը բացելու հարցով
Արցախ-Հայաստան ճանապարհը բացելու նպատակով ադրբեջանական կողմի հետ Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատուները շարունակում...
Աղբյուր` Panorama.am
15:14
«Ապրելու երկիր». Ադրբեջանն ապացուցում է, որ Արցախը և արցախցիները չեն կարող խաղաղ գոյատևել Ադրբեջանի կազմում
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող «Ապրելու երկիր» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Արցախի ԱՆ. Լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների՝ Արցախից ՀՀ տեղափոխումը
Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու փակումը լրջագույն կերպով ոտնահարում է միջազգային մարդասիրական իրավունքները և նպատակ ունեն...
Աղբյուր` Panorama.am
14:52
Թշնամին շատ պարզ խնդիր ունի՝ կտրել Արցախը Հայաստանից. էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբոգովան գրում է. «Թշնամին շատ պարզ խնդիր ունի՝ կտրել Արցախը Հայաստանից նենց, որ նույնիսկ իր գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
14:40
Երևանում՝ անձրև և մառախուղ, շրջաններում՝ ձյուն
Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ի գիշերը հանրապետության լեռնային մարզերում, Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում...
Աղբյուր` Panorama.am
14:29
Արտակ Բեգլարյան. Ադրբեջանի գործողություններն ուղղված են ռուս խաղաղապահների ու Արցախի բնակչության դեմ
Ադրբեջանի գործողությունները Ստեփանակերտ-Գորիս մայրուղում հերթական պրովոկացիան են։ Այս մասին գրել է Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական,...
Աղբյուր` Panorama.am
14:23
Հասրաթյան. Բաքու-Անկարա տանդեմը նպատակ ունի փակել Լաչինի միջանցքը և Արցախը խեղդել շրջափակման օղակի մեջ
Արղախի Հանրապետության պաշտոնթաող ԶՈՒ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է. «Ադրբեջանի կողմից շրջանառության մեջ դրված «Զանգեզուրյան...
Աղբյուր` Panorama.am
14:11
Թյուրքագետ. Ադրբեջանը սկսեց սպասելի սադրանքները միջանցքի նկատմամբ
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ադրբեջանը սկսեց սպասելի սադրանքները միջանցքի նկատմամբ. «էկոակտիվիստների» անվան տակ...
Աղբյուր` Panorama.am
13:57
Արա Վարդանյան. Մնում է մեկ կետ` Սյունիքը
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին նախագահ, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արա Վարդանյանը գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:46
76-ամյա տղամարդը կացնով կտրել է քնած որդու մատները
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15.20-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել է, որ ամուսնու հայրը կացնով հարձակվել է իր և ամուսնու վրա, հասցրել մարմնական...
Աղբյուր` Panorama.am
13:31
Գեղամ Մանուկյան. Իհարկե, հասկանում եմ՝ ինչ է դարձել ՀՌՀ-ը
Իսկ ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱՆ ՉԻ՛ լռի։ Մե՛նք չենք լռի։ Ե՛ս չեմ լռի։
Աղբյուր` Panorama.am
13:17
Իրանի հարավ-արևմուտքում նոր ատոմակայան է կառուցվում
Իրանի Խուզեստան նահանգի Դարխովեյն քաղաքում մեկնարկել է 300 ՄՎտ հզորությամբ «Քարուն» էլեկտրակայանի շինարարությունը: ParsToday-ի...
Աղբյուր` Panorama.am
13:06
Մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին
Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են...
Աղբյուր` Panorama.am
12:52
Փաստաբան. Պեմզաշենի գործով տուժողի ներկայացուցիչ ես նույնպես նման տեղեկատվության չեմ տիրապետում
Փաստաբան Գարիկ Գալիկյանը, անդրադառնալով այն տեղեկություններին, որ Պեմզաշենի գործով Վրույր Բարսեղյանը փոխել է ցուցմունքը, գրում է....
Աղբյուր` Panorama.am
12:41
Մառախուղ, ցածր տեսանելիություն. Ճանապարհներն Արցախում
Արցախի Հանրապետության տարածքում փակ ճանապարհներ չկան։ ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնում են, որ Ասկերանի,...
Աղբյուր` Panorama.am
12:33
ԱԱ. Հայտնի են փլեյ-օֆֆի բոլոր մասնակիցները
Հայտնի է դարձել Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության փլեյ-օֆֆի կազմը, հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։ 1/8...
Աղբյուր` Panorama.am
12:21
Չեխիայի դեսպանին մեղադրել են Վրաստանի համբավին վնաս հասցնելու համար
Վրաստանի ԱԳՆ է կանչվել այդ երկում  Չեխիայի դեսպան Պետր Միկիսկը։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ, դիվանագետը պետք է բացատրություն տար իր...
Աղբյուր` Panorama.am
12:11
Գեղամյան. Քանի իրենք հաղթում են հանրային օրակարգերի հարցում, մենք պարտվելու ենք
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում  է. «Քաղաքում տոնական լույսերի թեմայով հերթական անգամ հաջող կերպով շեղեցին բոլորիս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սրանք մեզ հայրենիքից են զրկել, մանդատն ի՞նչ է, որ չփորձեն զրկել. Սաղաթելյան
13:59 02/12/2022

Սրանք մեզ հայրենիքից են զրկել, մանդատն ի՞նչ է, որ չփորձեն զրկել. Սաղաթելյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}