Տնտեսություն 13:59 03/10/2022 Հայաստան

Որքանո՞վ 75 հազար դրամը կօգնի այն մարդկանց, որոնք կոչվում են աշխատող աղքատներ. Թաթուլ Մանասերյան

Կառավարությունը սեպտեմբերի 29-ի նիստում հավանության արժանացրեց 2023 թվականից նվազագույն աշխատավարձը 68000 դրամից 75000 դրամ ավելացնելու օրենսդրական նախագծերի փաթեթը: Panorama.am-ը տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանին հարց ուղղեց, թե ինչքանո՞վ կարող է նվազագույն աշխատավարձի բարձրացումը մեղմել աննախադեպ գնաճի հետևանքները:

Թ. Մանասերյան-Ես կարծում եմ, որ եթե այս տեմպերով շարունակվի, ապա մինչև 2023 թվականի հունվարի 1-ը պարենային զամբյուղի գինը կբարձրանա 80 հազար դրամ՝ առնվազն: Այսօր 75 հազար դրամի շրջանակներում է: Այսօր այդ տրամաբանությունն է ընկած ընդունված նախագծի հիմքում: Բայց պետք է նկատել, որ կառավարությունն առաջին անգամը չէ, որ իր պարտականությունը դնում է մասնավոր բիզնեսի ուսերին: Այսինքը՝ ինքը նվազագույն աշխատավարձ կարող  է տալ սահմանափակ թվով պետական ծառայողների՝ պետական կառավարման համակարգում, սակայն  որոշման գերակշիռ մասը վերաբերում է մասնավոր սեկտորին: Որքանո՞վ դրանք կմնան մրցունակ՝ վճարելով ավելի բարձր նվազագույն աշտավարձ, որքանո՞վ չեն ձգտի թաքցնել իրական եկամուտները և ավելի քիչ ցույց տալ և ավելի շատ կանխիկով վճարել, սա արդեն մյուս հարցն է:

Ես կարծում եմ, որ կառավարությունը նախ և առաջ պետք է պատասխանատվութուն կրի այն գնաճի համար, այն ապրանքների մասով, որոնք արտադրվում են ՀՀ-ում, հետևաբա դրանց գնագոյացումը պետք է լինի կառավարության վերահսկողության ներքո: Այն ապրանքները, որոնք արտաքին շուկաների հետ կապ չունեն, դրանց վերաբերյալ տնտեսվարողներն ասում են՝ դե գներն աշխարհում բարձրացել են, մենք էլ պետք է բարձրացնենք: Այդպես չի կարելի: Մրցունակ ապրանքները հատկապես, կամ դրանց վերամշակումից ստացված վերջնական  ապարնքները, որոնք հայկական ծադում ունեն, այդ մասվ չի կարելի թույլ տալ: Նույնը վերաբերում է  ներմուծված ապրանքներին, եթե համեմատում ենք համաշխարհային գներն այն ապրանքների հետ, որոնք ներկրված են արտերկրից և մենք ձեզ հետ սպառում ենք, ապա այդտեղ գների բավական լուրջ տարբերություններ կան: Այստեղ պետության վերահսկողական գործառույթը պետք է լուրջ աշխատի:

Կարծում եմ, որ պետությունը շատ կարևոր դերակատարություն ունի իր իսկ գործառույթների չկատարման արդյունքում աղքատության բարձր մակարդակ ունենալու մեջ: Որքանո՞վ 75 հազար դրամը կօգնի այն մարդկանց, որոնք կոչվում են աշխատող աղքատներ՝ հաղթահարել թշվառության մակարդակը՝ ոչ թե աղքատության: Որքանո՞վ, օրինակ, Շիրակի մարզում, որտեղ աղքատությունն արդեն անցնում է 60 %-ից, մարդկանց հնարավոր կլինի պահել իրենց հող ու ջրի վրա: Սրանք հարցեր են, որոնք կարծում եմ, որ կառավարության ամենաանմիջական գործառույթներն են:

Panorama.am-Կառավարության վերջին նիստում Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց տնտեսության բարձր աճի ցուցանիշները: Ինչո՞վ է այն պայմանավորված՝ ժամանակավո՞ր գործոններով, թե՞ մնայուն ձեռքբերումներով:

Թ. Մանասերյան-Այս տնտեսական աճը տնտեսական դոպինգն է, որ այս տարի ստացել է ՀՀ-ն՝ Ռուսաստան-Ուկրիանա զինված հակամարտության արդյունքում: Մեր գնահատականներով արդեն 250 հազարը գերազնցող ՌԴ-ի, Ուկրաիանայի, Բելառոսի քաղաքացինեն են ժամանակավոր ապաստարան գտնում Հայաստանում: Բնականաբար նրանք սպառողներ են ապրանքերի, ծառայությունների, որը պետք է արտադրել՝ նոր սպառել: Ուրեմն՝ փոքրաթիվ բնակչություն ունեցող Հայաստանում արտադրության զարկ տվողն այս զանգվածն է: Բայց մենք պետք է մտահոգվենք, թե ի վերջո երբ այս մարդիկ գնան իրենց տները, դրանից հետո ինչ է անելու Հայաստանը:

Սարսափելին այն է, որ տնտեսական աճը, որն այսպես թմբկահարում են, իհարկե, մերզ՝ բոլոր քաղաքացիներիս համար շատ կարևոր է ունենալ առաջընթաց, բայց միաժամանակ մենք նկատում ենք աղքատության աննախադեպ աճ: Ես անկեղծ ասած անկախության տարիներին չեմ հիշում աղքատության այսպիսի մակարդակ: 42% կառավարությունն է ասում և Համաշխարհային բանկը:Մեր հաշվարկներով դրանք շատ համեստ թվեր են: Իրականում գալիք տարվա սկզբին Հայաստանում յուրաքանչյուր երկուսից մեկն աղքատ է լինելու: Այս ցուցանիշով ՀՀ-ն դուրս է եկել GSP, GSP+ համակարգից, որի համար հիմք է ծառայել այսպես կոչված վիճակագրությունը, թե մենք ոչ թե աղքատ երկիր ենք՝ ցածր եկամուտ ունեցող, այլ արդեն միջին եկամուտ ունեցող ենք, ինչը զավեշտ է և  բոլորը հասկանում են, որ իրականության հետ որևէ աղերս չունի:

Միայն այն չոր փաստերը, որ իրար կողք դնելուց չի ամբողջանում պատկերը և չի ստացվում տնտեսական զարգացում, կամ մարդկային զարգացում, առավել ևս սոցիալական որևէ խնդիրենր չեն լուծվում: Չկա ներառական աճ, ինչի մասին շատ խոսում էր կառավարությունը առաջին տարվանից ու օրերից, որ այն պետք է ապահովեն: Սոցիալական բևեռացումն գնալով աճում է: Կարծում եմ, որ այս պայմաններոմ պետք է առնվազն լռել, քանի որ տնտեսական այդ ցուցանիշների ետևում կանգնած է նաև այն իրաղությունը, որ համավարակից հետո 100 հազարավոր աշխատատեղեր, որ փակվել են, դրանց մի փորքր մասն է ընդամենը վերականգնվել, որը վերագրում են աշխատատեղերի ավելացմանը և այլն: Կարծում եմ, որ մի փոքր կոմպետենտ մարդը, որը ճանաչում է ՀՀ-ն և կարող է համադրել 2020,2021,2022 թթ և դրանից առաջ ու սպասվող տարիների թվերը, ապա կարող է հասկանալ, թե ինչ իրականության մեջ ենք մենք ապրում:

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}