Քաղտեխնոլոգ. Տղերք, ձեզ գեներալի կոչում, մեդալ, աշխատավարձ տվել են ոչ թե զգուշացնելու, այլ արհավիրքը կանխելու
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը գրում է.
«Մեկ շնչի հաշվով Հայաստանն ամենագեներալաշատ պետությունն էր: Այսօր շատերը բողոքում են հպարտ և դուխով» ղզիկներից, որոնք քանդեցին բանակը, երկրի անվտանգությունն ու պետությունը:
Ու չկա մեկը, որ հարցնի,«Տղերք բա որտե՞ղ էին և որտե՞ղ են այն հարյուրավոր (կամ մի գուցե հազարավոր) գեներալները, էլ չեմ խոսում տասնյակ հազարավոր գնդապետերից, փոխգնդապետերից, մայորներից և այդպես շարունակ, երբ ինչ-որ փնթի, բոմժ և սորոսածին փսլնքոտների մի խմբակ քայքայում էր մի ողջ բանակ»: Դուք կարող եք ասել, որ զգուշացնում էիք մեզ:
Տղերք, ձեզ գեներալի կոչում, մեդալ, աշխատավարձ տվել են ոչ թե զգուշացնելու, այլ արհավիրքը կանխելու ... կամ, վատագույն դեպքում, իրավիճակը շտկելու համար, ոչ թե լրագրողի, վերլուծաբանի կամ բլոգերի նման սոցիալական ցանցերում սրա-նրա վրա մուննաթ գալու համար»։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները