Ճակատագրի հեգնանք․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«Աշխարհում կան ՄԱԿ-ի անդամ 193 երկրներ։ Բնականաբար բոլոր երկրներն ունեն ղեկավարներ՝ միապետ, նախագահ, վարչապետ, առաջնորդ, գլխավոր քարտուղար և այլն։ Այդ ղեկավարները, որպես կանոն լինում են հաջողակ և անհաջողակ, ապիկար և երբեմն դավաճան։ Շատ երկրներ, հատկապես միմյանց հարևան երկրները, որպես կանոն ունենում են լուրջ հակասություններ, հաճախ՝ թշնամական։ Այս երևույթը բնորոշ է հատկապես մեր տարածաշրջանի համար։
Գաղտնիք չէ, որ մեր հարևաններից երկուսը՝ Ադրբեջանն ու Թուրքիան մեր ոխերիմ թշնամիներն են։ Այսօր, երբ ոչ միայն մեր տարածաշրջանն է եռում, այլև ողջ աշխարհը կանգնած է 3-րդ համաշխարհային պատերազմի շեմին, ճակատագրի հեգնանքով, իմ կարծիքով աշխարհի ամենահաջողակ, իր երկրի շահերը հետևողականորեն առաջ տանող քաղաքական գործիչը մեր թշնամի Թուրքիայի նախագահն է, իսկ ամենաապիկար, ավելին՝ դավաճան ղեկավարը Հայաստանի վարչապետը»։