
Գորիսում հրդեհը մարվել է
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հոկտեմբերի 5-ին, ժամը 12։57-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի «Ավանգարդ» համալիրի (նախկին անասնագոմերի տարածք) մոտակայքում այրվում է արոտավայր:
ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։13-ին, մարվել՝ 16։30-ին։ Այրվել է մոտ 17 հա խոտածածկույթ։
Լրահոս
Տեսանյութեր

«Ճիշտ չէ այն պատկերացումը, որ բալետում գլխավորը ոտքեր ունենալն է». Հայաստանում է Նինո Անանաշվիլին




