Քաղաքական 17:48 06/10/2022 Հայաստան

«Համախմբում». Նիկոլ Փաշինյանի այս ելույթը ամփոփումն էր վարչապետի պաշտոնում նրա անփառունակ գործունեության

«Համախմբում» նախաձեռնության խորհուրդը տարածել է հայտարարություն  «Պետականությունը վտանգված է ․ ճգնաժամի հաղթահարման օրակարգ»  խորագրոց հայտարարություն, որտեղ ասված է.

«Հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը, ելույթ ունենալով ՀՀ Ազգային Ժողովում, փաստացի հայտարարեց կապիտուլյացիոն համապարփակ համաձայնագիր կնքելու իր մտադրության մասին, որով նա պատրաստ է հրաժարվել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից և անվերապահ ճանաչել այն որպես Ադրբեջանի մաս, ինչպես նաև զիջել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքները։ Փորձելով հիմնավորել այս հակազգային և հակապետական գործողությունը՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն կոպտորեն խեղաթյուրեց Արցախի հարցի և նախորդիվ երեք տասնամյակ ընթացած բանակցային գործընթացի ողջ էությունը, այլև հընթացս հարցականի տակ դրեց ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության գոյության բուն միջազգային-իրավական հիմքերը։

Նիկոլ Փաշինյանի այս ելույթը ամփոփումն էր վարչապետի պաշտոնում նրա անփառունակ գործունեության, որի ընթացքում նա, գիտակցաբար և սեփական ոչ կոմպետենտության արդյունքում, հիմնահատակ կազմաքանդեց հայկական զույգ պետությունների անվտանգության ողջ համակարգը և աշխարհաքաղաքական առավել լարված ժամանակաշրջանում մեր երկիրն անպաշտպան թողեց անվտանգային սրված մարտահարվերների առաջ։ Ուստի, Նիկոլ Փաշինյանն ուղղակի քաղաքական պատասխանատվություն է կրում այսօրվա անվտանգային ճգնաժամի համար, և նրա հեռացումը իշխանությունից հանդիսանում է առանցքային գրավական՝ այդ ճգնաժամը տեսանելի հեռանկարում հաղթահարելու և մեր երկիրը դրանից նվազագույն կորուստներով դուրս բերելու համար։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ կոչ ենք անում․
Ա) ՀՀ սահմանադրական դատարանի դատավորներին՝ խստագույնս հետևել ՀՀ Սահմանադրությանը և հրաժարվել հաստատել Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված որևէ միջազգային պայմանագիր, որը կհակասի ՀՀ Սահմանադրության և ՀՀ Անկախության հռչակագրի ոգուն և տառին,
Բ) ՀՀ Ազգային Ժողովի բոլոր պատգամավորներին՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ Անկախության հռչակագիրը՝ հրաժարվել վավերացնել Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված որևէ միջազգային պայմանագիր, որը կհակասի մեր պետության այդ անկյունաքարային հիմքերին,
Գ) ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբին՝ խստորեն կատարել ՀՀ Սահմանդրությամբ հաստատված ՀՀ Զինված ուժերի պարտականությունները և կոշտ հակահարված տալ ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած թշնամական ուժերին,
Դ) ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը, ՀՀ ոստիկանությանը, ՀՀ դատախազությանը և այլ իրավապահ մարմիններին՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանդրությունը, խստորեն ապահովել երկրում օրինականության պահպանումը, հրաժարվել կատարել քաղաքական իշխանության՝ օրենքին հակասող ցանկացած պահանջ կամ ուղղակի հրահանգ,
Ե) ՀՀ հասարակական-քաղաքական դաշտում գործող ազգային ուժերին՝ ձևավորել միասնական օրակարգ՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու և Ազգային վստահության ժամանակավոր կառավարություն ստեղծելու շուրջ,
Զ) ՀՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին՝ սկսել խորհրդակցություններ ՀՀ կառավարության նոր կազմի և նրա հակաճգնաժամային ծրագրի վերաբերյալ, այդ համատեքստում հնարավորինս սեղմ ժամկետներում հրավիրել խորհրդարանական լսումներ։
Մենք պատրաստ ենք ստանձնել մեր բաժին պատասխանատվությունը՝ ստեղծված ճգնաժամից երկիրը դուրս բերելու համար։
Հայտարարությանը կարող են միանալ քաղաքական ուժեր, հասարակական խմբեր և անհատներ»։

«Համախմբում» նախաձեռնության խորհուրդ
Կարին Տոնոյան
Ավետիք Չալաբյան
Էդգար Ղազարյան
Մենուա Սողոմոնյան
Արսեն Գրիգորյան
Արամ Պետրոսյան
Արման Սահակյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:37
Ադրբեջանագետ. Ադրբեջանցի «ակտիվիստը» խոստանում է Նորուզի առթիվ հայերի դեմ հաշվեհարդար տեսնել
Ադրբեջանի հարցերով փորձագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը հրապարակել է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը փակած ադրբեջանցի...
Աղբյուր` Panorama.am
22:23
Աշոտյան. Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, անդրադառնալով այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած հայտարարություններին, գրում է. «Իրականում...
Աղբյուր` Panorama.am
21:53
Փաստաբան. Տիգրան Ավինյանին կամ որևէ այլ անձի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու իրավասություն չունեն
Փաստաբան Արսեն Բաբայանը, անդրադառնալով Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո հնարավոր զարգացումներին, գրում է. «Հաշվի առնելով գործող...
Աղբյուր` Panorama.am
20:33
Մինչ վիճարկվում է Արցախի լինել-չլինելու հարցը, Արցախի մանուկները տնկում են հիմալայան մայրի․ Հասրաթյան
Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Մինչ դիվանագիտական տարբեր հարթակներում այսօր վիճարկվում է Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:22
Ամեն ինչ արվում է՝ Ռուսաստանի դիրքերն այս տարածաշրջանում թուլացնելու համար․ Մինասյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, լրագրողների հետ զրույցում պատասխանելով Փաշինյանի՝ Ռուսաստանը չի կարողանում...
Աղբյուր` Panorama.am
20:12
Եգիպտոս-Թուրքիա հարաբերություններն անհանգստացնում են Հունաստանին
Վերջին 11 տարվա ընդմիջումից հետո Եգիպտոսի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ուղղությամբ նոր քայլեր են ձեռնարկվում: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:58
Կայացել են Հայաստանի ֆուտբոլի Fastex Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի հանդիպումները
Կայացել են Հայաստանի ֆուտբոլի Fastex  Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի հանդիպումները։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ Գրանցվել են հետևյալ...
Աղբյուր` Panorama.am
19:54
Սարո Սարյան․ Կարևոր է հայկական տարածքների դեօկուպացիան, հակառակ դեպքում․․․
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության իրավունքների վերականգնման անհրաժեշտությունը, ինչպես նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
19:43
Քննչական կոմիտեն անդրադարձել է Իշխան Սաղաթելյանին որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ լուրերը
ՔԿ նախագահի խոսնակ Գոռ Աբրահամյանը գրում է․ «Իշխան Սաղաթելյանին ՀՀ քննչական կոմիտեում որպես կասկածյալ հարցաքննելու, առավելևս գործը...
Աղբյուր` Panorama.am
19:32
Ախալքալաքում հավաք կանցկացվի՝ ի աջակցություն Արցախի
Ջավախքի «Զորի Զորյան» և պատանեկան միության նախաձեռնությամբ, Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում զորակցական հավաք կանցկացվի՝ ի...
Աղբյուր` Panorama.am
19:21
Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը․ խոսնակ
ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը, անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին՝ Ալեն Սիմոնյանի հիվանդանոց տեղափոխվելու...
Աղբյուր` Panorama.am
19:12
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
19:02
Ազատ ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի վեց ներկայացուցիչներ դարձել են մրցանակակիր
Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ավարտվել է նաև ազատ ըմբշամարտի մինչև  23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:51
Անի համայնքում ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման համար օգտագործվել է անորակ հումք․ ՊՎԾ
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթների շրջանակներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ո՞վ է Արցախի ԿԳՄՍ նորանշանակ նախարար Նորայր Մկրտչյանը
ԱՀ ԿԳՄՍՆ-ն ներկայացնում է  Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Նորայր Յակովի Մկրտչյանի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Հակակոռուպցիոն կոմիտեում նախաքննությունն ավարտված քրեական վարույթով ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ Կ. Թ.-ն, զբաղեցնելով...
Աղբյուր` Panorama.am
18:26
Դատավոր ստրուկները հավասարապես կրում են «դավաճան» պիտակը․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․ «Լսեցի Գրիգորի Խաչատուրովի փաստաբանների խոսքը։ Միշտ վերապահորեն եմ մոտեցել փաստաբանների...
Աղբյուր` Panorama.am
18:22
Միրզոյանի հայտարարությունն ուրախացրեց Լավրովին
«Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից»,-այսօր Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսում հայտարարել...
Աղբյուր` Panorama.am
18:16
Ճգնաժամը պետք է ավարտվի Թուրքիայի փլուզմամբ․ Բաղդասարով
Ազգության հայ ռուսաստանցի փորձագետ Սեմյոն Բաղդասարովի խոսքերը Թուրքիայի մասին անհանգստացրել են թուրքական մամուլին: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
18:15
Արամ Գաբրելյանովի նկատմամբ Երևանի պատժամիջոցների մասին հարցին Միրզոյանը չպատասխանեց
Արարատ Միրզոյանը երկուշաբթի օրը Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ կայացած մամուլի ասուլիսում չպատասխանեց ռուսաստանցի մեդիամագնատ՝ News...
Աղբյուր` Panorama.am
18:10
Փաստաբան. Այսուհետ բոլոր բողոքներ լատինատառ եմ ներկայացնելու
Փաստաբան Գեորգի Մելիքյանը գրում է. «Վերաքննիչի որոշման եմ սպասում, որից հետո պարզ կդառնա բողոքները կարելի է ներկայացնել լատինատառ թե...
Աղբյուր` Panorama.am
18:05
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Կառավարությունից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վթար Մեղրի-Երևան ճանապարհին. կա տուժած
Մարտի 20-ին, ժամը 15:04-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդանիձոր գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։...
Աղբյուր` Panorama.am
17:59
Սերգեյ Լավրով. Արևմուտքը Հարավային Կովկասում զբաղված է «դիվանագիտական ռեյդով»
Արևմտյան երկրները զբաղված են «դիվանագիտական ռեյդով», երբ փորձում են իրենց տակ քաշել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Նաիր Տիկնիզյանը Հայաստանի անձնագիր է ստացել
Նա կկարողանա խաղալ Թուրքիայի հավաքականի դեմ
Աղբյուր` Panorama.am
17:35
Մարտի 21-25-ին առանձին շրջաններում սպասվոմ են տեղումներ
Հանրապետության տարածքում մարտի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-25-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝...
Աղբյուր` Panorama.am
17:26
Սիրիայի ներկայացուցիչները չեն հրավիրվել երկրաշարժից տուժածների օգնության համաժողովին
Եվրամիությունը Սիրիայի ներկայացուցիչներին չի հրավիրել Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժից տուժած շրջանների համար միջոցներ հայթայթելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
17:17
Վրաստանից ԵՄ արտահանումը նվազել է, ԱՊՀ երկրներ՝ կտրուկ աճել
Հունվար-փետրվարին Վրաստանից արտահանումը դեպի ԵՄ երկրներ կազմել է 115,8 մլն դոլար կամ ընդհանուր արտահանման 12,6%-ը։ Jnews-ը, հղում...
Աղբյուր` Panorama.am
17:09
Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է, որ ԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն է սահմանում
Եվրամիությունը Իրանի դեմ պատժամիջոցների վեցերորդ փաթեթն է ներկայացնում երկրում մարդու իրավունքների ենթադրյալ խախտումների պատճառով։ ՏԱՍՍ-ը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց
15:14 20/03/2023

Լավրով. Անցած տարին դարձավ ռեկորդային, ապրանքաշրջանառությունը մեր երկրների միջև կրկնապատկվեց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}