Ճիշտն ասած՝ խաբելով ման են գալիս. «ԵրՔաղԼույս» ՓԲԸ-ի տնօրենը՝ Հրաչյա Սարգսյանին
«Շաբաթվա ընթացքում արտաքին ցանցի լուսավորության վթարների վերաբերյալ ստացվել է 190 ահազանգ, վթարների մեծ մասը վերականգնված է, աշխատանքները շարունակվում են»,-Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց «ԵրՔաղԼույս» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Գալուստ Վարդանյանը:
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է ընթանում ՓԲԸ-ի շենքի շինարարության աշխատանքները:
Գալուստ Վարդանյանը պատասխանեց, որ պատերը վերանորգվել են, տանիքի պեկաժները հանվել են, նորերը չեն կարողանում բերեն:
Ի պատասխան չբերելու պատճառների մասին քաղաքապետի հարցին՝ ՓԲԸ-ի տնօրենն ասաց. «Ճիշտն ասած՝ խաբելով ման են գալիս, ասում են՝ վաղը մյուս օրը, են մյուս օրը, ու այսպես՝ 20 օր: Հետո պարզվեց, որ որտեղ պատվերված է՝ պեկաժ չկա, չեն տալիս: Այդպես պայքարելով փորձում ենք գործը տանել առաջ»:
Հարակից հրապարակումներ`
- Մարդ նշանակեք, որը հատուկ կզբաղվի Էրեբունի թանգարանի կանաչապատման հարցերով. Հրաչյա Սարգսյան
- Այդ զեկույցն էլի շենքի ինչ որ կաբինետներում պտտվում է, ինձ չի հասել. Հրաչյա Սարգսյան
- Կարմիր գծերը խախտողների հեռախոսահամարներին հաղորդագրություններ կուղարկվեն.Հրաչյա Սարգսյանի հանձնարարականը