
Էրդողանը խոսել է Եվրոպա գազի մատակարարման սահմանափակման հետևանքների մասին
Եվրոպական երկրները ստիպված կլինեն զգալի դժվարությունների հանդիպել Ռուսաստանից գազի մատակարարումների սահմանափակման պատճառով, նախազգուշացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի երիտասարդական հիմնադրամի անդամների հետ Ստամբուլում կայացած հանդիպմանը։ Այս մասին գրում է «Իզվեստիա.ռու»-ն։
«Եվրոպայի երկրներն այս ձմռանը զգալի դժվարությունների կհանդիպեն Ռուսաստանից գազի մատակարարման սահմանափակումների պատճառով։ Հիմա ամբողջ Եվրոպան հարց է տալիս՝ ինչպե՞ս կանցնի այս ձմեռը»,- ասել է Էրդողանը։
Նա հավելել է, որ Թուրքիան ջեռուցման հետ կապված խնդիրներ չի ունենա, քանի որ երկիրը բավականաչափ բնական գազ ու ածուխ է կուտակել։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից հետո Արևմուտքը ուժեղացրել է պատժամիջոցների ճնշումը Մոսկվայի վրա, ինչը հանգեցրել է Եվրոպայում և ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի, վառելիքի և սննդամթերքի գների բարձրացմանը։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանին զսպելու և թուլացնելու քաղաքականությունը երկարաժամկետ ռազմավարություն է Արևմուտքի համար, և սահմանափակումները լուրջ հարված են հասցրել ողջ համաշխարհային տնտեսությանը։ Նրա խոսքով, ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների գլխավոր նպատակը միլիոնավոր մարդկանց կյանքը վատթարացնելն է։
Լրահոս
Տեսանյութեր


