«Առաջնորդ Օջալանին՝ ազատություն, Իսկ Քուրդիստանին՝ կարգավիճակ»․Բողոքի ակցիա ՝ Հունաստանում
Աթենքում երթ է իրականացվել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի ցմահ ազատազրկման 24-րդ տարելիցի առնչությամբ:Ermenihaber-ի փոխանցմամբ՝ երթն իրականացվել է քրդական «Հեղափոխական երիտասարդության շարժում» կազմակերպության կողմից:
Նշվում է, որ երթին մեծ թվով մարդիկ են մասնակցել: Մասնակիցները իրենց ձեռքում պահել են պաստառներ, որի վրա գրված է եղել «Առաջնորդ Օջալանին՝ ազատություն, Իսկ Քուրդիստանին՝ կարգավիճակ»:
Հոկտեմբերի 10-ին, նախատեսվում է բողոքի ակցիա իրականացնել Հունաստանում Թուրքիայի դեսպանատան մոտ:
Հիշեցնենք, որ 1999-ից թվականից Աբդուլլահ Օջալանը ցմահ բանտարկյալի կարգավիճակով գտնվում է Թուրքիայի Իմրալը կղզում:
Հարակից հրապարակումներ`
- Օջալանն իր աջակիցներին կոչ է արել դադարեցնել հացադուլը
- Օջալանին տեսակցություն է թույլատրվել
- Ցույց Հունաստանում՝ Օջալանի ազատ արձակման համար
- Օջալանը մեկնաբանել է ընտրություններում քրդական կուսակցության անհաջողությունը