Մշակույթ 18:52 31/10/2022 Հայաստան

«Ավրորայի լուսաբացը» հորդոր է՝ չմոռանալու և մերժելու պատմության սարսափելի էջերը

«Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրական ֆիլմը նոյեմբերի 3-17ը կցուցադրվի երևանյան կինոթատրոններում։ Այս մասին տեղեկացնում են Ազգային կինոկենտրոնից։

«Ֆիլմի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել դեռևս հուլիսին՝ Երևանյան «Ոսկե Ծիրանի» օրերին՝ մասնակցելով փառատոնի միջազգային մրցութային ծրագրում, որտեղ և արժանացել է «Արծաթե ծիրան» մրցանակին։ «Ավրորայի լուսաբաց» անիմացիոն-վավերագրությունը համատեղ արտադրություն է Հայաստան-Գերմանիա-Լիտվա։ Կինոնկարը ֆինանսական աջակցություն է ստացել  Հայաստանի ազգային կինոկենտրոնից և եվրոպական ամենախոշոր կինոֆոնդից՝ ԵՎՐԻՄԱԺ-ից  (Հայաստանը որպես մեծամասնական համարտադրող)։

«Ավրորայի լուսաբացը» անիմացիոն-վավերագրությունը՝ Հայկական ազգային կինոակադեմիան ընտրել է «Օսկար» մրցանակաբաշխության  «Լավագույն արտասահմանյան ֆիլմ»  անվանակարգում  ներկայացնելու համար։

«Ավրորայի լուսաբացը» ֆիլմը նոմինացվել է Asia Pasific Screen Award (Ասիա-Խաղաղoվկիանոսյան Էկրանավորման մրցանակ) մրցանակաբաշխության լավագույն անիմացիոն ֆիլմ անվանակարգում։ Այդ անվնակարգում մրցելու են 5 ֆիլմեր։ Մրցանակաբաշխության արդյունքները հայտնի կդառնան նոյեմբերի 9-11-ը`Ավստալիայի Բրիսբան քաղաքում։ Այս չափազանց բարձրակարգ կինոստուգատեսը՝  Ասիա-Խաղաղoվկիանոսյան տարածաշրջանում «Օսկար»-ին համարժեք մրցանակաբաշխություն է, որտեղ  ընտրվում և մրցանակի են արժանանում լավագույն ֆիլմերը։

Կինոնկարն ընդգրկվել է  (նոյեմբերի 18) «Tallinn Black Nights» կինոփառատոնի «Baltic» մրցութային ծրագրում, ինչպես նաև Ամստերդամի հայտնի վավերագրական փառատոնի (IDFA)՝ Best of Fests ծրագրում։ Իսկ ֆիլմի համարտադրող երկրում՝ Լիտվայում, պրեմիերան կկայանա «Scanorama» փառատոնի օրերին՝  նոյեմբերի 19-ին։

Հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ֆիլմի ամերիկյան պրեմիերան («ANIMATION IS FILM» փառատոնի մրցութային ծրագրում)՝ Հոլիվուդյան պատմական Չինական թատրոնում՝ արժանանալով «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին։ Դեռևս հոկտեմբերի սկզբին ֆիլմն ընդգրկված է եղել նաև FilmFest Hamburg կինոփառատոնի «Կալեյդասկոպ» մրցութային ծրագրում և DocLisboa փառատոնի «Երկրից լուսին» ծրագրում։

«Ավրորայի լուսաբացը » ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել անիմացիայի աշխարհի ամենամեծ փառատոնի ԱՆՍԻ-ի մրցութային ծրագրում։ Սա  աշխարհի ամենամեծ անիմացիոն փառատոնն է, որը ոչ պաշտոնապես համարվում է անիմացիայի Կաննը։

«Ավրորայի լուսաբացի» համշխարհային պրեմիերայից և միջազգային ցուցադրություններից  հետո արտասահմանյան մամուլն ու փառատոնային կայքերը շարունակում են հանդես գալ ֆիլմի մասին հրապարկումներով՝ անդրադառնալով 100 տարի առաջ  թուրքական պետության իրականացրած ցեղասպանությանը, որի արդյունքում՝ իր բնօրրանում, ոչնչացվեցին  1,5 միլիոն հայեր։

Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը․

Հայոց ցեղասպանության մասին պատմող «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը ներավռել է 2022 թվականի «Animation Is Film» «5 պարտադիր դիտման ֆիլմերի» ցանկում։ «Aurora's Sunrise»-ը հիբրիդային վավերագրական ֆիլմ է, որը ներկայացնում է Ավրորա Մարդիգանյանի կյանքը անիմացիայի միջոցով»,-գրում է LA Times-ը ։

Աղբյուրի փոխանցմամբ, 1901 թվականի հունվարի 12-ին Արևմտյան Հայաստանում ծնված Ավրորա Մարդիգանյանի պատմությունը դարձավ Մերձավոր Արևելքի օգնության ֆոնդի զանգը Հայոց ցեղասպանության ժամանակ։ Ավրորա Մարդիգանյանի պատվին «Ավրորա» մրցանակը սահմանվել է որպես մարդասիրական մրցանակ, որը հիմնադրվել է Հայոց ցեղասպանությունը վերապրածների անունից ՝ ի երախտագիտություն նրանց փրկիչների : 

«Ավրորայի լուսաբացը» հորդոր է՝ չմոռանալու և մերժելու պատմության սարսափելի էջերը»․ գրախոսություն։

1919 թվականին Հոլիվուդը թողարկեց համր ֆիլմ՝ «Հոգիների աճուրդը», որը հետագայում դարձավ դրամարկղային հիթ։ Ֆիլմը հիմնված էր Հայոց ցեղասպանությունը վերապրած դեռահաս Ավրորա Մարդիգանյանի (Արշալույս Մարտիկյան) իրական պատմության վրա: «Նա վերապրեց իր ողբերգությունը, որպեսզի կարողանա փրկել իր ազգը»,-ասում ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանը։  «Ավրորայի լուսաբացը» սարսափելի պատմություն է մի վերապրողի մասին, որի փորձությունները սարսափելի չափերի են․դրանք պետք է հիշեցնեն մարդկանց , որ անցյալի չարիքները երբեք չպետք է մոռացվեն, և որ ավելի կարևոր է՝ մերժվեն»,-համոզված է Իննա Սահակյանը:

Հ․Գ․Ֆիլմի նյութը պատմական է՝ Հայոց ցեղասպանություն, եղեռն ապրած հայուհու դրամատիկ կյանքի պատմություն։ Արշալույս (Ավրորա) Մարդիգանյանը եղեռնը վերապրած այն եզակի հայուհիներից է, որ իրենից հետո թողել է արժեքավոր պատառիկներ, որոնք էլ դարձել են 96 րոպե տևողությամբ «Ավրորայի լուսաբացը» խաղարկային-անիմացիոն-վավերագրական ֆիլմի հիմքը։ Ֆիլմում օգտագործվել են Կանադայի «Զորյան» ինստիտուտի «Բանավոր Պատմության» արխիվային նյութերը։ Հայ-գերմանա-լիտվական համատեղ արտադրության ֆիլմ է (արտադրող ընկերություններ՝ «Բարս մեդիա», «Gebrueder Beetz Filmproduktion», «Artbox Laisvalaikio Klubas»): Ռեժիսոր և սցենարիստ Իննա Սահակյան, պրոդյուսերներ` Վարդան Հովհաննիսյան, Քրիստիան Բից, Յուստե Միխայլինայտե»,- ասվում է հաղորդագրությունում: 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:59
Անձրև, ամպրոպ. Ինչ եղանակ է սպասվում
Երևանում հուլիսի 27-ին և 28-ին, 29-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 29-ի ցերեկը, 30-ին և...
Աղբյուր` Panorama.am
09:57
«Ժողովուրդ». Կառավարության աշխատանքային իրավիճակը կարելի է դատել Անահիտ Ավանեսյանի ներկայացրած հաշվետվություններից
«Ժողովուրդ» թերթը գրում է . «Նախարարի կողմից վարչապետին ներկայացվող սույն 3 հաշվետվությունը նկարագրում է կառավարության...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ժողովուրդ». Ինչպիսինն է Հայաստանում ծնելիության տարիքային գործակիցը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացնում է 2012 թվականից 2022 թվականները ծնելիության տարիքային...
Աղբյուր` Panorama.am
09:51
«Հրապարակ». Վանաձորը Մամիկոն Ասլանյանին ցնծությամբ է ընդունել
«Հրապարակ» թերթը գրում է. «Վանաձորը, կարելի է ասել, ցնծությամբ է ընդունել հանրապետության երրորդ քաղաքից երկար ժամանակ` 2,7...
Աղբյուր` Panorama.am
09:49
«Ժողովուրդ». Փաշինյանն ու իր ՔՊ-ն շաբաթ և կիրակի օրերին կմասնակցեն տոնակատարությունների Գյումրիում և Հրազդանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրի և Հրազդան քաղաքներում շաբաթ և կիրակի օրերին մեծ միջոցառումներ ու տոնակատարություններ...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Հրապարակ». Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել քեֆ-ուրախություններով
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը երկրում տիրող ծանր բարոյահոգեբանական մթնոլորտը որոշել է ցրել...
Աղբյուր` Panorama.am
09:43
«Ժողովուրդ». Իշխանության «սրտի կառույցը» հերքում է իշխանությանը պատկանող լրատվամիջոցի ստահոդ լուրերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «սիրելի հանձնաժողովը» քննության է առել նախկինում`...
Աղբյուր` Panorama.am
09:41
«Հրապարակ». Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել, հակառակը՝ ինքն է ենթարկվում հանրային...
Աղբյուր` Panorama.am
23:05
Գորիս-Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի մի հատվածը Ադրբեջանին փոխանցելու մասին ԱԳՆ-ն տեղյակ չի եղել. Արա Այվազյան
Նախկին արտգործնախարար Արա Այվազյանը պնդում է, որ այն, որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվել Գորիս- Կապան ճանապարհը և Սյունիքի Շուռնուխ գյուղի...
Աղբյուր` Panorama.am
22:45
Հայաստանի պատվիրակության նավն անցավ Օլիմպիական խաղերի մասնակիցների շքերթով
Փարիզում մեկնարկած Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Սեն գետի վրայով  մասնակից պետությունների Դրոշների շքերթ իրականացվեց։...
Աղբյուր` Panorama.am
22:33
ՀՀ ՊՆ. Երասխի հատվածում դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
ՀՀ ՊՆ-ից հայտնում են. «Սոցիալական ցանցի օգտատերերից մեկի՝ կեղծիք և ապատեղեկատվություն հանդիսացող գրառումը հայտնվել է մամուլում, ինչի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Փարիզում մեկնարկում է 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը. ՈւՂԻՂ
Փարիզում մեկնարկում է 33-րդ Օլիմպիական խաղերի բացման արարողությունը։  Բացման արարողությունը կսկսվի մասնակից երկրների հավաքականների շքերթով։...
Աղբյուր` Panorama.am
21:47
Դատախազությունը Քաջարանի համայնքապետից պահանջում է անշարժ գույքեր և 1 միլիարդ 13 միլիոն դրամ
Դատախազությունը Փարամազյանից և հարազատներից պահանջում է 6 անշարժ գույք և 1 միլիարդ 13 միլիոն դրամ։ Այս մասին Լուրերին տված հարցազրույցում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի ձևավորման 10-ամյա հոբելյանի միջոցառումները
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ կոլեգիայի արտագնա ընդլայնված նիստ է տեղի ունեցել Գավառում. «ՀՀ Գեղարքունիքի մարզում հուլիսի 26-ին...
Աղբյուր` Panorama.am
21:27
ԱԺ-ի փակ դռների հետևում ինչ է քննարկել ԲՏԱ նախարարը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից հայտնում են. «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար...
Աղբյուր` Panorama.am
21:18
Ախալցխայում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի պատգամավորական բարեկամական խմբերը
ԱԺ-ից հայտնում են. «ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Վրաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորած...
Աղբյուր` Panorama.am
20:50
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան
Լրագրող Անի Գևորգյանը, որը հիմա Կիրանցում է, տեղեկացնում է, որ  ԱԱԾ աշխատակիցները Կիրանցում փորձում են խոչընդոտել լրագրողներին, իսկ...
Աղբյուր` Panorama.am
20:32
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․ «Երասխի հատվածում, Արարատի զորամասի պահպանության տեղամասում կար մի մարտական հենակետ (անունը կարևոր...
Աղբյուր` Panorama.am
20:20
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։                ...
Աղբյուր` Panorama.am
20:04
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած և անհետացած աղջիկը գտնվել է
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հայտնել է, որ գտնվել է որոնվող աղջիկը․ «Նախորդ ստատուսիս աղջիկը գտնվեց։ Սարերում էր առանց կապի։...
Աղբյուր` Panorama.am
19:46
Գյուղացին հողի հարկ է վճարում, բայց առևտրի հարկ ինչի՞ չի վճարում․ Փաշինյանն՝ Արմավիրի մարզում
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Արմավիրի մարզ՝ Ծիածան-Աղավնատուն-Լեռնամերձ 7,3 կմ ճանապարհատվածի հիմնանորոգման աշխատանքներին ծանոթանալու։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:34
Հուլիսի 29-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում
Հուլիսի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Կիպրոսում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳն-ից։ «Կայանալու է...
Աղբյուր` Panorama.am
19:22
Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը գրել է․ «Ոստիկանները ձերբակալել են մանկապարտեզի աշխատակցին։   Հուլիսի 26-ին...
Աղբյուր` Panorama.am
19:10
Դեռ չեմ կարողանում պատկերացնել, որ նրանք կարող էին ինձ դուրս թողնել Օլիմպիական խաղերից. Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ
Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ Ալիսոն Հալվերսոնը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով Օլիմպիական խաղերի շուրջ ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
18:55
Երբ մանկապարտեզների քնասենյակներում տեսախցիկ դնելու հարցը կքննարկեք․ Աննա Ջավախյան
Երևանի ավագանու նախկին անդամ Աննա Ջավախյանն, անդրադառնալով Փոքր Վեդի գյուղի մանկապարտեզում տեղի ունեցած դեպքին, գրում է․ «Չեմ ուզում...
Աղբյուր` Panorama.am
18:40
Անկարայում Գերմանիայի դեսպանատան դպրոցն այլևս Թուրքիայի քաղաքացիներ չի ընդունի
Թուրքիայում Գերմանիայի դեսպանատանը կից գործող «Ernst-Reuter» դպրոցն այլևս թուրք ուսանողներ չի ընդունի: Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:28
Պետական պարտքի ճգնաժամ է հասունանում. Թադևոս Ավետիսյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Թադևոս Ավետիսյանը հոդված է հրապարակել, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
18:14
Նման գործելաոճով առաջնորդվողները տեղ չունեն և չեն կարող ունենալ ուսումնական հաստատություններում․ ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ուսումնասիրման նպատակով համապատասխան մարմիններին է փոխանցել համացանցում շրջանառվող տեսանյութը՝ փոքրահասակ երեխայի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է
Գիտնականները պարզել են, որ Ֆրանսիայի տարածքի չափեր ունեցող անտարկտիկական սառցադաշտը անընդհատ ճոճվում է: «Հիդրոօդերևութաբանության և...
Աղբյուր` Panorama.am
17:52
Գնալու ենք տեսնենք, թե կարտոֆիլի և կաղամբի հետ պրոբլեմ լինելու է, թե ոչ. Փաշինյան
«Գազն իր հերթին, բայց պետք է դիվերսիֆիկացնել»,- Արմավիրի մարզ կատարած այցի ժամանակ Արաքս գյուղի ֆերմերներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հայաստանը չի որոշում մասնակցե՞լ Բաքվի կոնֆերանսին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ
13:33 24/07/2024

Հայաստանը չի որոշում մասնակցե՞լ Բաքվի կոնֆերանսին, թե՞ ոչ. Քաղտեխնոլոգ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}