Առողջություն 16:50 31/10/2022 Հայաստան

Քաղցկեղը հաղթահարածները պետք է խոսեն այդ մասին, որ մարդիկ հավատան՝ քաղցկեղը դատավճիռ չէ. ուռուցքաբան

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Հոկտեմբերն ամբողջ աշխարհում նշվում է որպես կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս։ Հայաստանում նույնպես մի շարք միջոցառումներ են իրականացվել` ուղղված կրծքագեղձի քաղցկեղի ժամանակին ախտորոշմանն ու բուժմանը։

Մասնագետները փաստում են, որ Հայաստանում քաղցկեղը բավականին մեծ տարածում ունի ու հիվանդացության աճ է գրանցվում:

Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, ուռուցքաբան-վիրաբույժ Արթուր Ավետիսյանն ասաց, որ Հայաստանում կանանց մոտ չարորակ նորագոյացությունների մեջ առաջին տեղը զբաղեցնում է կրծքագեղձի քաղցկեղը։ 

Նրա խոսքով՝ մեր երկրում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդացությունը մոտավորապես նույն պատկերն ունի, ինչ մյուս երկրներում, իսկ եվրոպական որոշ երկրներում տվյալները շատ ավելի վատն են։ Ըստ վիրաբույժի՝ Հայաստանում տարեկան գրանցվում է կրծքագեղձի քաղցկեղի 1300-ից ավելի նոր դեպք, մինչդեռ 2000 թվականին այդ թիվը 600-ից մի փոքր ավելին էր։

Իրականում, ըստ Արթուր Ավետիսյանի, հիվանդության դեպքերի աճ նկատվում է ամբողջ աշխարհում։ Պատճառները բազմազան են, բայց երբեմն բացակայում է ռիսկի գործոնը: Օրինակ, ինչպես նշում է ուռուցքաբանը, քաղցկեղ ունեցող կանանց 70 տոկոսի մոտ ռիսկի գործոն չկա։

Նրա խոսքով՝ կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի հիմնական և ամենաարդյունավետ ուղին վաղ ախտորոշումն է։

Բնակչության մեջ տարածված միֆեր, որոնք պետք է հաղթահարել

Կրծքագեղձի հետազոտության համար տարբեր մեթոդներ կան՝ ուլտրաձայնային, մամոգրաֆիա, մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա, ռենտգեն-թվային մամոգրաֆիա:

Մասնագետը փաստում է, որ հիվանդությունը հաճախ հանդիպում է 45-55 տարեկանների շրջանում, իսկ երկրորդ պիկը լինում է 65-ից բարձր տարիքում։ Արթուր Ավետիսյանի խոսքով՝ եթե հիվանդությունը հայտնաբերում են զրոյական փուլում, ապա բուժումը մոտենում է 100 տոկոսին, քանի որ վաղ փուլում հայտնաբերված ուռուցքի դեպքում բուժումն ավելի մեղմ է լինում:

Ըստ վիրաբույժի՝ տարին մեկ կամ երկու անգամ մինչև 40 տարեկան կանայք պետք է անցնեն սոնոգրաֆիկ հետազոտություն, իսկ 40 տարեկանից հետո՝ պրոֆիլակտիկ մամոգրաֆիկ հետազոտություն՝ ըստ բժշկի կողմից սահմանված ժամանակացույցի։ 

Նրա խոսքով՝ մամոգրաֆիկ հետազոտությունից վախենալու անհրաժեշտություն չկա: Այն հնարավորություն է տալիս հայտնաբերել քաղցկեղը ամենավաղ փուլերում:

«Երբ կրծքագեղձի մամոգրաֆիա է արվում և նկատում ենք կասկածելի գոյացություն, այդ գոյացությունից հյուսվածքի կտոր է վերցվում: Շատերի մոտ տարածված կարծիք կա, որ բիոպսիայի դեպքում մենք միջամտում ենք, ինչի հետևանքով այդ ուռուցքն ավելի ագրեսիվ է դառնում։ Սակայն մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ դա որևէ բացասական կողմ չունի։ Հակառակը, բիոպսիա չանելու դեպքում հնարավոր է, որ սխալ բուժում նշանակվի»,- ընդգծեց նա։

Ի՞նչ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում, ո՞ր մարզերում

Արթուր Ավետիսյանն անդրադառնալով Հայաստանում իրականացվող սքրինինգային ծրագրին, նշեց, որ եթե վաղ փուլերի դեպքերի հայտնաբերումը նախկինում կազմում էր 50-60%, ապա երեք մարզում, որտեղ ներդրվել է ծրագիրը, այսօր հասնում է 85-90%-ի, ինչը բավականին լավ ցուցանիշ է։

«Բնականաբար, դա չի կարող չանդրադառնալ բուժման արդյունքների վրա։ Հաճախ կարող է պատահել, որ հիվանդը քիմիաթերապիայի, կրծքագեղձի հեռացման կարիք չունենա և փոքրիկ միջամտության արդյունքում ազատվի ուռուցքից»,- ընդգծեց նա։

Այն մարզերում, որտեղ իրականացվում են սքրինինգային պիլոտային ծրագրեր, քաղցկեղի հայտնաբերման տոկոսն առհասարակ ավելի բարձր է եղել, մասնավորապես, Տավուշում, Լոռիում, Սյունիքում, ինչպես նաև Երևանում։ Սակայն, ըստ մասնագետի, չկան հետազոտություններ, թե որոնք են պատճառները։

Նշենք, որ սքրինինգային հետազոտությունները կանխարգելիչ միջոցառումներ են, որոնք ուղղված են տարբեր հիվանդությունների վաղ հայտնաբերմանը՝ նախքան որևէ ախտանշանի ի հայտ գալը։

Արթուր Ավետիսյանի խոսքով՝ սքրինինգային պիլոտային ծրագիրն իրականացվում է 50-69 տարեկան կանանց շրջանում: Շարժական և անվճար մամոգրաֆիայի արդյունքում 2021թ. հունվարից մինչև օրս հետազոտվել է 15.000 կին, որից 1000-ը լրացուցիչ հետազոտության կարիք են ունեցել։ Սակայն, ըստ նրա, 700-ն է ներկայացել հետազոտության, որից 169-ի մոտ հյուսվածքաբանորեն հաստատվել է կրծքագեղձի քաղցկեղ, բայց նրանցից 7-ը, ցավոք սրտի, հրաժարվել է հետագա բուժումից, ինչն, ըստ նրա, մտահոգվելու տեղիք է տալիս։ 

Ուռուցքաբանը նշեց նաև, որ թեև կրծքագեղձի ախտորոշման և բուժման համար պետության ֆինանսավորմամբ իրականացվում են մի շարք ծրագրեր, սակայն դա բավարար չէ։ «Հեռու ենք իդեալականից, լավ կլինի, որ այդ խնդրի լուծման համար ավելի շատ միջոցներ հատկացվեն, քանի որ բժշկությունը զարգանում է, բուժման նոր մեթոդներ, նոր մոտեցումներ են ի հայտ գալիս, որի հետևից հասնելու համար պետք է պետության ուշադրությունն ավելի մեծ լինի նաև ֆինանսապես։ Ուռուցքաբանության ոլորտում խնայողություն անելն անհետևանք չի մնում»,- ընդգծեց Արթուր Ավետիսյանը։

Կլինիկական ինչ նշանները կարող են հուշել խնդրի մասին

Ուռուցքաբան-վիրաբույժի խոսքով՝ ախտանշաններին պետք չէ սպասել, անհրաժեշտ է պարբերաբար ստուգվել, իսկ եթե նկատվում է կրծքագեղձի ձևի կամ կառուցվածքի փոփոխություն, ապա անպայման պետք է դիմել բժշկի. «Մշակույթը պետք է փոխել՝ ոչ թե դիմել բժշկի, երբ ախտանշաններ կլինեն, այլ անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ հետազոտվել՝ անկախ նրանից ունես ախտանիշ, թե ոչ»։

Արդյոք քաղցկեղի և ժառանգականության միջև կապ կա՞

Արթուր Ավետիսյանը նշեց, որ կրծքագեղձի քաղցկեղը կարող է զարգանալ առանց որևէ ռիսկի գործոնի առկայության։ Ինչ վերաբերում է գենետիկային, ապա, ըստ նրա, քաղցկեղ ունեցողների միայն 10%-ն ունեն գենետիկ նախատրամադրվածություն, իսկ մնացած դեպքերում գենետիկ կապը հայտնի չէ։

«Ինչպես արդեն նշել եմ, քաղցկեղ ունեցող կանանց 70 տոկոսի մոտ ռիսկի գործոն չկա։ Ապրելակերպը մեծ նշանակություն ունի. ոչ ակտիվ կենսակերպ վարողները, ինչպես նաև ավելորդ քաշ ունեցող և գեր մարդիկ ունեն քաղցկեղի զարգացման ավելի բարձր ռիսկ»,- նշեց նա։ 

Մարդկանց մեջ կա կարծրատիպ, որ քաղցկեղը դատավճիռ է, ինչպե՞ս փոխել այդ արմատացած կարծիքը

Արթուր Ավետիսյանն այն կարծիքին է, որ քաղցկեղ ունեցողները և այն հաղթահարածները պետք է խոսեն իրենց հիվանդության մասին։ Ցավոք, ըստ նրա, շատերն այդ մասին չեն բարձրաձայնում, ավելին՝ մեծ թվով մարդիկ բուժվելուց հետո այդ մասին լռում են.

«Պետք է խոսել այդ մասին. թե հիվանդը, թե նրա հարազատները, թե լրատվամիջոցները, պետք է պարբերաբար ներկայացնեն կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարածներին, որ մարդիկ հավատան՝ քաղցկեղը դատավճիռ չէ»։

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:54
Շարժման ակնկալիքն է պատիվն ու հայրենիքը. Այլընտրանքային նախագծեր խումբը
Այլընտրանքային նախագծեր խումբը իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։ «Սա...
Աղբյուր` Panorama.am
20:42
Իմ տարիքում ֆուտբոլիստի համար մի քիչ դժվար է խաղալը. Հենրիխ Մխիթարյան
«Սկուդետտոյին՝ Իտալիայի չեմպիոնությանը երկար սպասեցի, շատ արժեքավոր է, սպասված։ Շատ ուրախ եմ, քանի որ 35 տարեկանում ոչ բոլորին է հաջողվում...
Աղբյուր` Panorama.am
20:30
Գարեգին Երկրորդ. Առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա փորձությունները
Մայիսի 4-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ՀՅԴ «Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
19:52
Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ քայլերթը Տավուշից Երևան՝ լուսանկարներով
Կիրանցից դեպի Երևան մեկնարկած քայլերթի մասնակիցները, ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ, ճանապարհին բուռն...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ականջալուր եղեք Սրբազանին, քանի ուշ չէ. Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դեպի Երևան երթը սկսելուց առաջ Բագրատ Սրբազանը շատ հստակ մատնանշեց հաջողության հասնելու ուղին ու սկզբունքները»
Աղբյուր` Panorama.am
19:09
Եկել է ժամանակը մեր տղերքի պատգամը կատարենք. Զոհված զինծառայողի հայր
«Մենք երկու տարի առաջ պայքարի դուրս եկանք Եռաբլուրում, հավաքվեցիքն ու երդում տվեցինք։  Այդ օրվանից սկսել ենք մեր պայքարը ու լիահույս...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել Երևանին ու Բաքվին, Մոսկվային և Կիևին. ՌԴ-ում Ղազախստանի դեսպան
Ղազախստանը պատրաստ է պայմաններ ստեղծել Ուկրաինայում հակամարտության կարգավորման քննարկման համար և հարթակ տրամադրել համապատասխան շփումների համար։...
Աղբյուր` Panorama.am
18:38
Եթե ազգովի չօգնենք տավուշցիներին, ապա նրանց պայքարը կդառնա «Մուսա լեռան 40 օրը», այնինչ մենք Սարդարապատի առջև ենք կանգնած. Աշոտյան
«Տավուշում մղվող պայքարը չի կարող և չպետք է մնա միայն տավուշցիների ուսերին և Տավուշի սահմաններում»,-ասել է ՀՀԿ փոխնախագահ,...
Աղբյուր` Panorama.am
18:29
«Ոգին հաղթելու է դուխին»․ Արթուր Վանեցյանը մեջբերել է Բագրատ Սրբազանի խոսքերը
«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ կրկնելով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Հեռու չէ այն օրը, երբ տեղերով փոփոխություն է լինելու. Աբրահամյան
... հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում, իսկ հայրենիքի ազատագրության և անվտանգության համար կռիվ տվողները` ազատության մեջ
Աղբյուր` Panorama.am
17:52
4 տարի սպասել ենք այս օրվան. Զոհված զինծառայողի մայր
«4 տարի սպասել ենք այս օրվան։ Մենք մեր տղաներին ենք խոստացել։ Մենք այս շարժման զինվորներն ենք»,- Կիրանցից  քայլերթից առաջ ասաց...
Աղբյուր` Panorama.am
17:43
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը
Դիվանագետների համահայկական խորհուրդը իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը։...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք. Բագրատ Սրբազան
«Մայիսի 9-ը մեր գողացված Եռատոնն է և Համբարձման տոնը, այդ օրը Երևանում կլինենք»,- Կիրանցից դեպի Երևան քայլերթի ժամանակ ասաց ՀԱԵ...
Աղբյուր` Panorama.am
17:05
Անհրաժեշտ է Եկեղեցու և դեմոկրատական ուժերի դաշինք. Սուրենյանց
«Երևանում կարող ենք ծանրակշիռ հաջողության հասնել, եթե տեղի ունենա Եկեղեցու, նրա սրբազան հայրերի դաշինքը դեմոկրատական, առաջադիմական ուժերի հետ»:
Աղբյուր` Panorama.am
17:04
Ահազանգ․Կոյուղաջրերը թափվում են Երևանի աղի լիճ
Աղի լիճը կամ Աղալիճը գտնվում  է Էրեբունի վարչական շրջանում: Այն ունի երկու ավազան  և  հայտնի է բուժիչ ջրով։  Լճով...
Աղբյուր` Panorama.am
16:50
Սա չհայտարարված կապիտուլյացիա է. Գառնիկ Դանիելյան
«Հույս էլ ունենք, հավատ էլ ունենք, վճռականություն, կամք էլ ունենք, հայրենիքին նվիրվածություն էլ ունենք»,-  Կիրանցում՝ նախքան...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ինչ գեներացվել է Տավուշում, անհրաժեշտ է, բայց բավարար չէ, պետք է վերածվի համազգային շարժման. Պետրոսյան
«Այս իշխանությունները ոչ միայն պետական, ազգային շահի ընկալում չունեն, պետական մտածողություն չունեն, ժողովրդին ականջալուր լինելու...
Աղբյուր` Panorama.am
16:03
Քայլերթ Կիրանցից դեպի Երևան. մեկնարկը տրվեց աղոթքով
ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Կիրանցում աղոթք հնչեցրեց, որին միացան հավաքված ժողովուրդը՝ տավուշցիներ, զոհված...
Աղբյուր` Panorama.am
15:29
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
«Ամսի 9-ին ժողովուրդը կհասնի Երևան և իր պահանջները հստակ կերպով կձևակերպի»
Աղբյուր` Panorama.am
15:18
Կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որը դրված է մեր սեղանին, իր էությամբ ու բնույթով կայսերական պատմություն է` գրված ծայրագավառի ժողովրդի համար. Փաշինյան
«Պետք է անցնենք ինքնաճանաչման շատ լուրջ գործընթաց: Մենք նաև այդտեղ ենք աքսիոմի մեջ մնացել` մտածելով, որ ճանաչում ենք ինքներս մեզ: Մենք...
Աղբյուր` Panorama.am
15:00
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Աշխարհահռչակ վիրտուոզ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, համերգային...
Աղբյուր` Panorama.am
14:50
Կանգնել Արցախի ու արցախցու կողքին, կնշանակի կանգնել արդարության, մարդու հիմնարար իրավունքների կողքին. Արցախի թեմի առաջնորդ
«Արցախցու ձայնը դա Աստծո ձայնն է, արդարությունը հնարավոր չէ սպանել, որովհետև արցախցին ի սկզբանե արդարության ձայնն է բարձրացրել, ցանկացել է...
Աղբյուր` Panorama.am
14:34
Բոլոր խնդիրները սկսվեցին այն ժամանակ, երբ փորձ արվեց փակել Արցախի էջը. Մետաքսե Հակոբյան
«Արցախ վերադառնալու հետ կապված իմ պատկերացումները չեն տարբերվում ժողովրդի պատկերացումներից. հիմնական պայմանն է անվտանգության հաստատում...
Աղբյուր` Panorama.am
14:19
Չեսարի պալատի տարածքում հայտնաբերվել են ուշմիջնադարյան ձիթաճրագներ, մանկական թաղումներ
10-րդ օրն է ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Հորս գյուղում ակտիվ հնագիտական աշխատանքներ են ընթանում։ ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության...
Աղբյուր` Panorama.am
14:02
Փաստաբան. Արմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա իրոք անհանգիստ է միայն իր երկրի համար
ՀՀԿ փոխնախագահ, քաղբատարկյալ Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Արմենը շատ հետաքրքիր մարդ է: Շատ ինտելեկտուալ և...
Աղբյուր` Panorama.am
14:01
Ադրբեջանցիներն ասում են՝ ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը
Ադրբեջանը պետական մակարդակով շարունակում է ոչնչացնել բռնազավթված Արցախում գտնվող հանուն հայրենիքի նահատակված հերոսներին նվիրված համալիրները։ Այս...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան
16:14 04/05/2024

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}