Քաղաքական 19:50 05/11/2022 Հայաստան

Առանց Արցախի՝ Հայաստանի գոյությունը հարցականի տակ է հայտնվելու. Թևանյան

«Մենք պայքարի երկար փուլ ենք անցել միասին, հիմա մտնում ենք նոր փուլ՝ փորձ ձեռք բերած, սխալներն ընդունած ու ավելի հասունացած վիճակում»,-Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Նա նշեց, որ այսօրվա հանրահավաքը շատ խորհրդանշական է, այն էստաֆետը վերցնում է 88–ի շարժումից, Արցախում «SOS» հնչեցրած մեծ հավաքից և իր հերթին էստաֆետը փոխանցում նոր փուլին։

«Սա Հայաստանի գոյության կռիվ է այլևս և այդ կռիվը ձեր հետ միասին պետք է տանենք մինչև հաղթական ավարտ»,- ասաց նա՝ ներկայացնելով 10 թեզ Հայաստանի ու Արցախի ապագայի մասին, անելիքի մասին.

«Թեզ 1-ին

Պետք է փոխվի Հայաստանի անունից բանակցողը: Եթե այդ փոփոխությունը չի լինում, աշխարհը համարում է, որ հայ ժողովուրդը համակերպվել է այս վիճակի հետ, համակերպվել է թուրք-ադրբեջանական պահանջների ու նախապայմանների հետ ու պատրաստ է այդ ամենի տակ ստորագրել։ Բանակցողին փոխելով աշխարհին մեսիջ ենք հղում, որ համաձայն չենք այդ վիճակի հետ, պարտության դեմքը պետք է փոխվի և վերջ։

Նա ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»: Հետո տեսաք, թե ինչ եղավ։ Հիմա շատ վտանգավոր բան է ասում՝ «Սյունիքը Հայաստան է, և վե՛րջ»: Նրա բերանից հնչածը հակառակ իմաստով է, դա չի կարելի թույլ տալ։ Ես պատերացնում է, որ ինքը պլանավորել է  մի օր էլ հայտարարել՝ «Երևանը Հայաստան է, և վե՛րջ», բայց երևի պլանավորում է անել Վաշինգտոնի կամ Փարիզի իր թաքստոցից: Նման բան չի կարելի թույլ տալ։

Թեզ 2-րդ

Բանակցողի փոփոխությունն անհրաժեշտ, բայց միակ բավարար պայմանը չէ: Չի կարելի թույլ տալ, որ Նիկոլին փոխարինի էլ ավելի Նիկոլ կամ նրան փոխարինի մի տղայական քյալագոզական  մեկը, ով կասի ես մեկ-երկու օրում ծովից ծով եմ բերելու։ Երկու դեպքում էլ պատերազմ ու պարտություն ենք ստանալու։ Բայց մեզ կայունթյուն և խաղաղություն է պետք մեջքներս շտկելու համար։

Թեզ 3-րդ

Չի կարելի հայ-ադրբեջանական բանակցային ձևաչափը և Արցախի հարցը դարձնել աշխարհաքաղաքական մրցակցության կռվախնձոր: Դա միջազգային արկածախնդրություն է, ու միայն կորուստներ է բերում մեզ։

Թեզ 4-րդ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների բանակցային ձևաչափը պետք է լինի Երևան-Մոսկվա-Բաքու եռանկյունում: Աշխարհաքաղաքական կենտրոնների մրցակցությունից շահում է միայն Ադրբեջանը, ինչը չի կարելի թույլ տալ։

Թեզ 5-րդ

Հայաստանը պետք է ժամանակ ու շունչ քաշելու հնարավորություն ստանա: Մենք պետք է բանակցենք, ամեն մի ձևակերպման համար կռիվ տանք, իսկ թիկունքում զարգացնենք տնտեսությունը, վերականգնենք բանակը, վերացնենք ներհասարակական թշնամության մթնոլորտը:

Թեզ 6-րդ

Խաղաղության ու լարվածության թուլացման համար պետք է բացվեն կոմունիկացիաները՝ բացառելով միջանցքային տրամաբանությունը:

Սահմանների դելիմիտացիան պետք է իրականացվի սովետական քարտեզներով, ՌԴ միջնորդությամբ և այնպես, որ դրանից չտուժեն մեր քաղաքացիների իրավունքները, մեր երկրի տարածքային ամբողջականությունը:

Թեզ 7-րդ

Արցախահայության աջակցության մասշտաբային ծրագրեր պետք է իրականացնել, որպեսզի Արցախը չհայաթափվի։ Առանց Արցախի՝ Հայաստանի գոյությունը հարցականի տակ է հայտնվելու։

Թեզ 8-րդ

Նոր բանակցողի պարագայում ներքին կյանքում պետք է բացառվի հին բարքերի կրկնությունը կամ այսօրվա այլասերված բարքերի վերարտադրությունը: Հին բարքերի վերադարձը բացառվում է։

Թեզ 9-րդ

Մեզ պետք է ոչ միայն ուժեղ ու անվտանգ, այլ նաև արդար Հայաստան, որտեղ իրենց լիարժեք տեր կզգան բոլոր մեր քաղաքացիները: Սոցիալական բեռի տակ կքած ու արդարության կարոտ մարդն իրեն չի կարող պետության լիարժեք տեր զգալ։

Չորս տարի առաջ այս ստախոսները հասարակ մարդուն խոստացան արդարություն, սակայն տվեցին միայն պատերազմներ, մահեր, զրկանքներ:

Բանանի գնի իջեցման մասին էին խոսում։ Այս չորս տարվա ընթացքում սրանց  վարած տնտեսական քաղաքականության արդյունքում  տեղական կարտոֆիլը բանանի գնից թանկ է։ Ինչ վերաբերում է թալանին, ապա սրանք լվացել են նախկին բոլոր հնարավոր թալանչիների գլուխները,  սրանք գերազանցել են բոլոր թալանչիներին ու հեղափոխական օլիգարխիա են ձևավորել։ Այդպես է լինում, երբ իշխանության են գալիս պրոֆեսիոնալ խաբեբաները:

Թեզ 10-րդ

Իշխանափոխության համար անհրաժեշտ են հասարակական–քաղաքական լայն համախմբում, պայքարի ընդլայնված կամ նոր ձևաչափ, նոր որակի Հայաստանի հայեցակարգ, պրոֆեսիոնալ կադրեր, դաշնակիցների ու աշխարհի համար ընկալելի ու վստահելի քաղաքական կոդեր, կամք, վճռականություն, առաջնորդություն։

Այս թեզերը կյանքի կոչելու համար մենք պետք է ըստ անհրաժեշտության օգտագործենք խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր գործիքակազմերը՝ առաջնորդվելով բացառապես մեր օրակարգով»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:35
Ճանապարհները՝ 08.30-ի դրությամբ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:22
ԵԱ. Սուսաննա Գաբոյանը հաղթել է 9-րդ խաղափուլում
Ավարտվել է Եվրոպայի կանանց 23-րդ առաջնության 9-րդ խաղափուլը: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխանցմամբ, այսօր հաղթել է Սուսաննա Գաբոյանը:...
Աղբյուր` Panorama.am
08:13
Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Բաքվին` վերջինիս զինուժի տեղաշարժերի առիթով
ԱՄՆ պետքարտուղարությունն այսօր լրագրողների հետ ավանդական ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ Վաշինգտոնը մտահոգություն է հայտնել Բաքվին՝...
Աղբյուր` Panorama.am
08:00
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
20:36
Մոսկվայում ավարտվել է սամբոյի միջազգային ավանդական մրցաշարը
Մոսկվայում ավարտվել է սամբոյի հիմնադիրների հիշատակին նվիրված միջազգային ավանդական մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:27
Արվեստը պետք է ունենա ազատ դրսևորվելու հնարավորություն՝ առանց բյուրոկրատական, արհեստածին խոչընդոտների․ Դանիելյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Այսօր նշվում է Թատրոնի միջազգային օրը։ Շնորհավորում եմ...
Աղբյուր` Panorama.am
20:15
Չորացել են 1500-ից ավելի հազվագյուտ, արժեքավոր ծառեր և թփեր․ Իջևանի բուսաբանական այգու տնօրեն
Իջևանի բուսաբանական այգու  տնօրեն Մեխակ Սայադյանն իր էջում ահազանգում է՝ չորացած արժեքավոր ծառերի մասին։ «Երկու տարի և յոթ...
Աղբյուր` Panorama.am
20:03
Մեր խնդիրն է սթափ գնահատել ստեղծված իրավիճակի ողջ բարդության ու պատասխանատվության աստիճանը․ Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանը մարտի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների...
Աղբյուր` Panorama.am
19:50
Վրաստանի կին պատգամավորները դատապարտել են հաղորդավարուհի Թաթիա Սամխարաձեի նկատմամբ իրականացվող հետապնդումը
Վրաստանի խորհրդարանի ընդդիմադիր կին պատգամավորները հայտարարություն են տարածել և համերաշխություն հայտնել այն բոլոր կանանց, որոնք սեռական...
Աղբյուր` Panorama.am
19:39
Հակոբ Հակոբյան․ ՀՀ իշխանությունները նոյեմբերի 9-ին ոչ թե Արցախի 75 տոկոսն են հանձնել, այլ ամբողջը
Արցախի ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը գրում է․ «Այն օրվանից սկսած, երբ Հայաստանի իշխանությունները Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը...
Աղբյուր` Panorama.am
19:19
Եթե անվտանգությունը, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները տապալեցին, ինչու՞ պետք է սպորտը չտապալեին․ Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Եթե Լևոն Արոնյանի ու Հենրիխ Մխիթարյանի պես տղերքին նեղացրեցին ու «ճամփեցին»,...
Աղբյուր` Panorama.am
19:08
Մոսկվան անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը․ ՏԱՍՍ
Մոսկվան բացարձակապես անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը՝  ուղղված Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:56
Բացահայտվել են Երևան քաղաքում կատարված բնակարանային գողության դեպքեր
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված քննությամբ...
Աղբյուր` Panorama.am
18:45
Կրկին ահազանգ՝ Երևանում նոր ծառահատումների մասին
Բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը գրում է․ «Թամանյանի արձանի դիմացի մայթին հսկա հացենիներ էին։ Այդ օրվա տեսանյութերում էլ կան։...
Աղբյուր` Panorama.am
18:32
ՌԴ-Սիրիա-Թուրքիա-Իրան փոխարտգործնախարարների հանդիպումը կարող է կայանալ ապրիլի սկզբին
Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի ԱԳ փոխնախարարների մակարդակով քառակողմ խորհրդակցությունները կարող են տեղի ունենալ Մոսկվայում ապրիլի...
Աղբյուր` Panorama.am
18:22
ԿԸՀ. Սիսիան և Անի համայնքներում ՏԻՄ ընտրությունների ընթացքում հատուկ կարծիք ունենալու մասին գրառումներ չեն արձանագրվել
Մարտի 26-ի ՏԻՄ ընտրությունների ընթացքում Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող ընտրատեղամասերում (թիվ 33 ԸԸՀ) 7 գրանցամատյանում արձանագրվել է 10...
Աղբյուր` Panorama.am
18:19
Աշոցքում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:08
Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC ընկերության հետ կստորագրվի համագործակցության Հուշագիր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և Apple-ի պաշտոնական գործընկեր ASBC ընկերությունը կստորագրեն համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
18:00
Զիդանը կարող է կրկին գլխավորել «Ռեալը», բայց մի շարք պայմաններով
Ֆրանսիացի մարզիչ Զինեդին Զիդանը հնարավոր է երրորդ անգամ կգլխավորի Մադրիդի «Ռեալը»: Վեստի.ռու-ն գրում է, որ դրա համար ակումբի...
Աղբյուր` Panorama.am
17:54
Իսրայելում իրավիճակը շարունակում է լարված մնալ, բռնությունների վտանգ կա
Իսրայելում աջակողմյան մի քանի ուժեր հայտարարել են այսօր երեկոյան կոնտր բողոքի ակցիաներ անցկացնելու մտադրության մասին։ Այս մասին գրում է The...
Աղբյուր` Panorama.am
17:47
Չեսարի դարպասը. Հայաստանում քիչ են պահպանվել նմանօրինակ իշխանական տները
XIII-XIV դարերի քաղաքացիական ճարտարապետության լավագույն գործերից մեկը
Աղբյուր` Panorama.am
17:40
Խնդրում եմ բացատրեք, թե ինչո՞ւ եք գլխադասային հանձնաժողովի նիստից ուշանում. Վաղարշակ Հակոբյանը՝ էկոնոմիկայի փոխնախարարին
«Արդեն 10 րոպե է ինչ էկոնոմիկայի փոխնախարարն ուշանում է հանձնաժողովի նիստից, մի քանի րոպե էլ սպասենք»,-հայտարարեց Տարածաշրջանային և...
Աղբյուր` Panorama.am
17:29
Ծեծկռտուք Երևանի կենտրոնում
Ոստիկանության Արաբկիրի բաժնում մարտի 25-ին, ժամը 23.46-ին, ստացվել է ահազանգ: Անհայտ քաղաքացին զանգել էր ոստիկանության օպերատիվ կառավարման...
Աղբյուր` Panorama.am
17:20
1 մլրդ 21 միլիոն դրամ, Վահագնի թաղամասում գտնվող 2 անշարժ գույք
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումն ընդունվել է վարույթ
Աղբյուր` Panorama.am
17:12
Թուրքական մամուլն անդրադարձել է ստադիոնի «Նեմեսիս» պաստառին ու ASALA-ին
ԵՎՐՈ 2024-ի ընտրական փուլի 1-ին տուրի շրջանակներում Երևանում մարտի 25-ին տեղի ունեցած Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման ընթացքում հայ...
Աղբյուր` Panorama.am
17:04
Անհայտ կորած զինծառայողների հարազատները պահանջները գրավոր ներկայացրել են գլխավոր դատախազին. «Հետք»
Այսօր անհայտ կորած զինծառայողներ հարազատները գլխավոր դատախազության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել: «Հետք»-ի հաղորդմամբ, իրենց...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ես սիրում եմ Հայաստանը և շատ հպարտ եմ, որ հայ եմ. Հրանտ-Լեոն Ռանոս
«Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու որոշումը բավականին հեշտ կայացրեցի։ Ես սիրում եմ  այս երկիրը և շատ հպարտ եմ, որ հայ...
Աղբյուր` Panorama.am
16:47
Սակուրաները մահվան խորհրդանիշ են, ասում են՝ ամեն 10 հազար սպանվածի համար մի հատ ծառ ենք դնելու.Նաիրա Մելիքյան
«Վստահորեն ասեմ, որ Սիսիանում գործել է հնարավոր բոլոր կեղծման մեթոդները, և երկրորդ գործոնն էլ այն է, որ կոտրված, հիասթափված հատվածն...
Աղբյուր` Panorama.am
16:45
Տիրանայում ընդունվել է Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող հայտարարություն
Օրերս Տիրանայում անցկացվող ԵԺԿ Ուսանողական կազմակերպության խորհրդի հավաքի վերջում ՀՀԿ-ական երիտասարդների առաջարկով ընդունվել է  Լաչինի...
Աղբյուր` Panorama.am
16:37
ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևանում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ աշխատանքների հետ
ԳԱԱ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը չի ներկայացրել մասնագիտական կարծիք՝ կապված Երևանում ծառերի հատման և փոխարինման լայնածավալ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}