Լարսում օրեր շարունակ մնալու հետևանքով արտահանողները տոննաներով վարունգը թափել են աղբանոց
Ավելի քան մեկ ամիս Լարսում խցանումների խնդիրը չի կարգավորվում։
Չնայած պետական մարմինները տեղյակ են խնդրին, բայց անգործություն է ցուցաբերվում, ինչի հետևանքով հայաստանցի տնտեսվարողները, արտահանողները հսկայական վնասներ են կրում։
«Սպայկա» ընկերությունը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մի քանի տոննա փչացած վարունգը թափում աղբաման։
«Վրաստանից դեպի Ռուսաստան տարանցիկ ճանապարհով խնդրի վնասաբեր հետևանքները շարունակվում են...
2022թ. ընթացքում հերթական անգամ արձանագրում ենք խոշոր վնաս Վերին Լարսի անցակետով դեպի Ռուսաստան թարմ պտուղ-բանջարեղեն արտահանելիս. բեռնատարները 25 օրից ավել Վրաստանում 10-նյակ կիլոմետրանոց հերթերում կանգնեցված լինելու պատճառով Ռուսաստան են հասնում փչացած ապրանքով:
Բոլոր բեռները թափվում են համապատասխան աղբանոցներում»,-ասված է ընկերության էջում։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 27-ին ընկերությունն ահազանգել էր.
«Գյուղմթերքի արտահանումը հերթական անգամ վտանգված է
ՀՀ –ից դեպի ՌԴ արտահանվող թարմ պտուղ բանջարեղենով բեռնված մեքենաները ավելի քան 17 օր շարունակում են կանգնած մնալ Լարսի անցակետի վրացական կողմում 10-նյակ կիլոմետրանոց հերթի մեջ։
2022 թ․ ընթացքում արտահանող ընկերությունները շարունակում են կրել մեծ վնասներ, որոնք այս պահին անհաշվելի են»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում