ԱՄՆ-ն Ուկրաինային 400 մլն դոլարի ռազմական օգնության հերթական փաթեթն է հատկացրել
ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրում է 400 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության ևս մեկ փաթեթ, որը ենթադրում է Avenger հակաօդային պաշտպանության չորս համակարգերի փոխանցում Կիևին։ Այս մասին հինգշաբթի օրը հայտնել է Պենտագոնի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր պաշտպանության նախարարությունը հայտարարում է անվտանգության ոլորտում մինչև 400 մլն դոլարի օգնություն հատկացնելու թույլտվության մասին, որպեսզի բավարարի Ուկրաինայի անվտանգության և պաշտպանության կարևոր պահանջները», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ փաթեթը ներառում է նաև Hawk հակաօդային պաշտպանության համակարգեր, ինչպես նաև HIMARS հրթիռային համակարգերի համար զինամթերք։
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց