
Բաքուն հրապարակեց այն մտացածին պատրվակները, որոնց մասին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը
Ադրբեջանի ԱԳՆ-ն Լաչինի միջանցքը փակելու Բաքվի ծրագրերի մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները գնահատել է որպես տարածաշրջանում լարվածությունը միտումնավոր սրելու փորձ և մեղադրել է հայկական կողմին այդ ճանապարհը ռազմական նպատակների համար օգտագործելու մեջ։ Այդ մասին Ադրբեջանի ԱԳ նախարարության տարածած հաղորդագրությունը շրջանառել է ՏԱՍՍ-ը:
«Հայկական կողմը, խախտելով եռակողմ հայտարարության 9-րդ կետի համաձայն ստանձնած պարտավորությունները, ձգձգում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև հաղորդակցության բացման գործընթացը, իսկ Ադրբեջանն իր հերթին կառուցելով Լաչինի նոր ճանապարհը, հստակ կատարել է իր պարտավորությունները: Տվյալ դեպքում Հայաստանի վարչապետի հայտարարություններն այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է փակել Լաչինի ճանապարհը, ոչ այլ ինչ է, քան տարածաշրջանում լարվածությունը սրելու միտումնավոր փորձ»,-ասված է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեի հրապարակած մեկնաբանության մեջ։
Դրանից հետո Ադրբեջանի ԱԳ-ն շարադրել է այն մտացածին պատճառները, որոնց մասին նոյեմբերի 10-ին հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը: Ադրբեջանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ ասվում էր, թե ՀՀ զինված ուժերն ամբողջությամբ դուրս չեն բերված Արցախից, ինչը, իբր, հաստատել են նաև Հայաստանի պաշտոնյաները: Հայտարարության մեջ նաև ակնհայտ ապատեղեկատվություն է տարածվել, թե Բերձորի միջանցքով Հայաստանում արտադրված ականներ են տեղափոխվում Արցախ, այն դեպքում երբ Հայաստանում ականի արտադրություն չկա:
Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը ելույթ ունենալով Հայաստանի կառավարության նիստում՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի իշխանությունները մտացածին պատրվակով մտադիր են փակել Լաչինի միջանցքը և Լեռնային Ղարաբաղը պահել շրջափակման մեջ։
Հարակից հրապարակումներ`
- Չարաչար սխալվում են մտածողները, թե խաղաղության օրակարգը ՀՀ-ի կամ ԼՂՀ-ի հայության խաղաղ ոչնչացումն է. Փաշինյան
- Ադրբեջանի կողմից պայմանավորվածությունների խախտումները խրոնիկ բնույթ ունեն. Նիկոլ Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր

Հայաստանը պարտավոր է հայտարարել, որ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ. Օհանյան






