Զելենսկին հայտնել է Ռուսաստանի հետ բանակցությունների նոր պայմանի մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին CNN-ի եթերում ասել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցել Ռուսաստանի հետ, բայց «այլ Ռուսաստանի հետ»։ Պետության ղեկավարը պարզաբանել է, որ «մյուս Ռուսաստանը», իբր, պետք է իսկապես պատրաստ լինի խաղաղության։ Նա հավելել է, որ որպես երկրի նախագահ՝ ինքը «դուռը չի փակել» բանակցությունների համար։
«Բայց ես դուռը չփակեցի։ Ես ասացի, որ մենք պատրաստ ենք խոսել Ռուսաստանի հետ, բայց այլ Ռուսաստանի հետ։ Այն, ով իսկապես պատրաստ է խաղաղության»,-News.ru-ի հաղորդմամբ՝ ասել է Վլադիմիր Զելենսկին։
Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը կրկին չի բարձրաձայնել խաղաղ բանակցությունների գործընթաց սկսելու պայմանների մասին։
Հարակից հրապարակումներ`
- Զելենսկին ցանկանում է, որ Արևմուտքը ծածկի Ուկրաինայի 2023 թ. բյուջեի 38 միլիարդ դոլարի դեֆիցիտը
- Զելենսկի․ Իսրայելը չի օգնում Ուկրաինային օդային տարածքը պաշտպանելու հարցում
- Էրդողանն ու Զելենսկին քննարկել են ռուս-ուկրաինական պատերազմի վերջին զարգացումները
- Զելենսկին չեղարկել է զորակոչը Ուկրաինայի զինված ուժեր և հետաձգել ժամկետային զինծառայողների զորացրումը