Հունգարիայի վարչապետն ու Թուրքիայի նախագահը հանդես են եկել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև զինադադար հաստատելու կոչով
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սամարղանդում կայացած Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ կոչ են արել շուտափույթ զինադադար հաստատել և սկսել բանակցություններ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է Հունգարիայի կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Բերտալան Հավասին։
«Ինչ վերաբերում է Ուկրաինայում պատերազմին, երկու երկրների ղեկավարները համաձայնել են, որ անհրաժեշտ է հրադադար, բանակցություններ և խաղաղություն որքան հնարավոր է շուտ»,-ասել է նա հունգարական MTI գործակալությանը։
Սամարղանդի ֆորումում ունեցած իրենց ելույթներում Օրբանը և Էրդողանը հայտարարել են նաև Ուկրաինայում իրավիճակը խաղաղ ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին և կոչ են արել այլ երկրների ղեկավարներին համատեղ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։
Հավասին հայտնել է նաև, որ Հունգարիայի վարչապետը և Թուրքիայի նախագահը քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ ռազմարդյունաբերական ոլորտում։
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը շնորհակալություն է հայտնել թյուրքական պետություններին Հյուսիսային Կիպրոսին դիտորդի կարգավիճակ տրալու համար
- Ալիևը թյուրքական պետությունների ղեկավարներին հրավիրել է Արցախի օկուպացված տարածքներ
- Սամարղանդում թյուրքական պետությունները կստորագրեն ավելի քան 10 փաստաթուղթ
- Թյուրքական պետությունների գագաթնաժողովից առաջ Սամարղանդի փողոցներում զրահամեքենաներ են հայտնվել
- Foreign Policy-ն Հունգարիայի վարչապետին անվանել է ԵՄ-ում Ռուսաստանի «տրոյական ձին»
- Հունգարիայի վարչապետի խորհրդականը հրաժարական է տվել՝ նրան մեղադրելով նացիզմի մեջ
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ