«Հրապարակ». Չգործող օբյեկտներն ապամոնտաժելը մեծ հերոսություն չէ. Տիգրան Ավինյանը քարոզարշավ է անում
«Հրապարակ» թերթը գրում է.
«Տիգրան Ավինյանը, ով արդեն քանի ամիս է՝ քարոզարշավ է իրականացնում` որպես քաղաքապետի իշխանական թեկնածու, փոխքաղաքապետի կամ դեֆակտո քաղաքապետի պաշտոնում, իր գործունեությունը սկսել է Օղակաձև զբոսայգու սրճարան-կրպակների ապամոնտաժմամբ:
Լավ է, իհարկե, որ այգին ազատվում է շինություններից և կամաց վերածվում իրական զբոսայգու, բայց չգործող օբյեկտներն ապամոնտաժելը մեծ հերոսություն չէ: Հերոսություն կլինեին Օպերան խեղդող, Երևանի մայթերը գրաված անճոռնի ու անճաշակ շինություններից, առևտրականներից մայրաքաղաքն ազատելը, «Հին Երևան» պրոյեկտը, մետրոյի նոր կայարանն ավարտին հասցնելը, տրանսպորտի վիճակը բարելավելը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Հայկ Մարությանի դեմ արշավը դուրս չի գալիս վախեցնելու, շանտաժի տիրույթից
- «Հրապարակ». Եկող շաբաթ մեկնարկող քառօրյային ընդդիմադիր շարքերն այլևս դատարկ չեն լինի