Ռուս հաքերները հարձակվել են Հունաստանի ՊՆ-ի և կառավարության կայքի վրա, այդ երկրի կողմից «ՆԱՏՕ-ին օգնելու» համար
Killnet խմբի ռուս հաքերները հայտարարել են, որ արգելափակել են Հունաստանի կառավարական գերատեսչությունների կայքերը, քանի որ այդ երկիրը «օգնում է ՆԱՏՕ-ին»: «Գազտետա ռու»-ն գրել է, որ այդ մասին նրանք հայտնել են իրենց Telegram ալիքում:
Killnet-ի տվյալներով՝ արգելափակվել են Հունաստանի բոլոր օգտատերերի անձնական հաշիվները և էլեկտրոնային կառավարման ծառայությունները։
«ՆԱՏՕ-ին աջակցելու և Ռուսաստանին դավաճանելու համար Հունաստանի պետական ցանցային ենթակառուցվածքն արգելափակում է»,-ասվում է ուղերձում։
Բացի այդ, հաքերներն արգելափակել են Առողջապահության նախարարության և Հունաստանի խոշորագույն բջջային օպերատորի՝ Cosmote-ի կայքերը՝ նրանց կայքերն անհասանելի դարձնելով օգտատերերի համար։
Հարակից հրապարակումներ`
- Հաքերները զանգվածային կիբեր հարձակում են իրականացրել համաշխարհային առաջնորդների, աստղերի անձնական տվյալներին
- Թուրք հաքերները գրոհել են Էրդողանին քննադատած ԵԽ պատգամավորի կայքը
- Հայ հաքերները կոտրել են Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը և այլ կայքեր
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները