Վրաստանում կապուղիների խափանման պատճառով Հայաստանում առկա է ինտերնետ հասանելիության խնդիր
Վրաստանի տարածքում եվրոպական ուղղության հիմնական և պահեստային կապուղիների խափանման պատճառով Հայաստանում առկա է ինտերնետ հասանելիության խնդիր, այս մասին տեղեկացնում է հայաստանյան Team Telecom Armenia ընկերությունը։
«Վրաստանի մեր գործընկերներն իրականացնում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները խնդիրը հնարավորինս արագ լուծելու համար:
Նշենք, որ ձայնային ծառայությունները հասանելի են:
Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառած անհարմարությունների համար»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին