Տնտեսություն 13:04 16/11/2022

2023 թ. կապիտալ ծախսերի ավելացման հաշվին պետական բյուջեի պակասուրդը կավելանա. ԿԲ նախագահ

«Տնտեսական ներուժի ավելացմանն ուղղված կառավարության հնգամյա ծրագրի նպատակային  թիրախների ներքո 2023 թվականի համար ևս նախանշվել է տնտեսական աճի 7 տոկոս  մակարդակ»,- Ազգային ժողովում 2023 թ. ՀՀ պետական բյուջեի օրենքի նախագծի վերաբերյալ ԿԲ եզրակացությունը ներկայացնելիս՝ ասաց հարակից զեկուցող Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա նշեց, որ տնտեսական  նախանշված աճի  պայմաններում  2023 թվականի պետական բյուջեի ծրագիրն ընդհանուր առմամբ  նպատակադրում է  հարկեր-ՀՆԱ-ում ավելի դանդաղ աճ, սակայն  կապիտալ ծախսերի և պարտքի կրճատման  տեմպերի արագացում, որի արդյունքում  համախառն  պահանջարկի վրա բյուջեի վարքագիծը 2023 թվականին կունենա չեզոք ազդեցություն։

ԿԲ նախագահի ներկայացմամբ, 2023 թվականի  համար նախանշված  բարձր տնտեսական աճի հիմքում ընկած է  արտադրողականության և մրցունակության աճի ապահովման համար անհրաժեշտ առանցքային ներդրումների, այդ թվում պետական ներդրումների  մասնաբաժնի էական մեծացումը և արտահանման աճի համար կայուն հիմքերի ձևավորումը, ուստի  տնտեսական աճի ապահովումը զգալիորեն կախված կլինի  կառավարության կողմից ենթակառուցվածքներում խոշոր պետական ներդրումների սահմանված  ժամկետներում և ծրագրավորված համամասնություններով  իրականացումից, ինչպես նաև ծրագրով նախատեսված ներդրումների խրախուսման և արտահանման խթանման ուղղությամբ միջոցառումների ամբողջական կատարումից։

«2023 թվականին ևս հարկաբյուջետային քաղաքականությունը կշարունակի սահուն կոնսոլիդացիայի իրականացումը՝ նպաստելով պարտքի բեռի նվազեցմանը, միաժամանակ այն համադրելով տնտեսական աճի  խթանմանն ուղղված պետական ներդրումների էական մեծացման քաղաքականության հետ»,- ասաց Մ. Գալստյանը։

Նա նշեց, որ նախանշված տնտեսական աճի,  ինչպես նաև հարկային վարչարարարության բարելավման արդյունքում 2023 թ. նպատակադրվել է հարկեր-ՀՆԱ ցուցանիշի 0,5 տոկոսային կետով աճ, որի արդյունքում հարկեր-ՀՆԱ  ցուցանիշը կկազմի 23,7 տոկոս։

Մ.Գալստյանի խոսքով, 2023  թվականի թե տնտեսական աճին նպաստելու, թե ծախսերի կառուցվածքի բարելավմանն  ուղղված հարկաբյուջետային  քաղաքականության նպատակադրումների ներքո  նախատեսվում է էականորեն  մեծացնել կապիտալ ծախսերի  կշիռը ՀՆԱ-ում՝ հասցնելով 5,9 տոկոսի և նվազեցնել ընթացիկ ծախսերը՝ հասնելով 21,9։

«Այստեղ հարկ ենք համարում ընդգծել այն հանգամանքը, որ  ամբողջական պահանջարկի  մեծ աճի պայմաններում պետական  ծախսերի ընդլայնող քաղաքականությունը կարող է որոշակի ռիսկեր  առաջացնել մակրոտնտեսական կայունության  ապահովման տեսանկյունից, ուստի անհրաժեշտ ուշադրության է արժանի ՀՀ  օրենսդրությամբ սահմանված հարկաբյուջետային ծախսային կանոնի պահպանումը և դրան համահունչ  ընթացիկ ծախսերի հնարավորին սահմանափակումը և կապիտալ ծախսերի  որդեգրված քաղաքականության  արդյունավետ իրականացումը»,- ասաց նա։

ԿԲ նախագահն ընդգծեց, որ 2023 թվականին կապիտալ ծախսերի ավելացման հաշվին պետական բյուջեի պակասուրդը կավելանա՝ կազմելով ՀՆԱ-ի 3,1 տոկոսը, իսկ հարկաբյուջետային քաղաքականությունը կլինի չեզոք՝ նպաստելով նաև պարտքի բեռի 1 տոկոսային կետով նվազման, և այն կկազմի շուրջ 49,7 տոկոս։

Նրա խոսքով, 2023 թվականի պետական բյուջեի ծրագրի լիարժեք իրականացումը ևս զգալիորեն կախված կլինի 2022 թվականի բարձր տնտեսական ակտիվությունը համարժեք մակրոտնտեսական քաղաքականության կայուն, երկարաժամկետ աճի վերածելու կարողությունից։

«Այս պարագայում տեղին է  կրկնել և շեշտադրել  միջնաժամկետ հատվածում պարտքի ավելի մեծ չափով կրճատման և կայունության նշանակությունը։ Այս համատեքստում կցանկանայի  շեշտադրել սպասվածից մեծ չափով պարտքի բեռի հնարավոր նվազման դեպքում սոցիալական ծախսերի կատարման  նոր պարտավորությունների ստանձման հավանական  ռիսկերը և դրանց բացառման անհրաժեշտությունը։

Ստեղծված իրավիճակում կարևորվում է  կոորդինացված  դրամավարակային և հարկաբյուջետային քաղաքականությունների իրականացումը, ուստի առաջանցիկ պահանջարկի կարգավորման և մակրոտնտեսական կայունության ապահովման համար 2023 թվականին անհրաժեշտ կլինի  իրականացնել զգալի զսպող հարկաբյուջետային քաղաքականություն»,- ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:06
Պետրակով. Մեծ խնդրանք ունեմ՝ միայն շատ մի գովեք Ռանոսին
«Անկեղծ ասաց, շատ էի ցանկանում հաղթել։ Ցավոք, չստացվեց»։
Աղբյուր` Panorama.am
21:12
Վարդան Ոսկանյան. Պատրանքային երկընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ նրանք
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Ի՞նչ է այսօր փաստացիորեն բարբաջել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը։ Այն, որ նույնիսկ...
Աղբյուր` Panorama.am
21:04
Ավինյանի վարքագիծը Հոկտանյանը կառավարման և էթիկայի տեսակետից կոռեկտ չի համարում
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ զրուցել է «Փաստինֆո»-ն։
Աղբյուր` Panorama.am
20:59
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
 Երևանի Հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստան -Կիպրոս ընկերական խաղը։ Առաջին խաղակեսն ավարտվել է մրցակցի առավելությամբ՝ 0-1...
Աղբյուր` Panorama.am
20:39
ՌԴ ՊՆ․ ԼՂ-ում մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագիրը՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ...
Աղբյուր` Panorama.am
20:27
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
20:16
Հայաստան-Կիպրոս հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է մրցակցի առավելությամբ
Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնում Կիպրոսի ընտրանու...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արտակ Զաքարյան․ Փակուղի
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանն իր էջում գրում է. «Արցախի հիմնահարցն աննկարագրելի կորուստների ու անթույլատրելի զոհերի...
Աղբյուր` Panorama.am
19:56
ԱՀ ՄՒՊ-ը Ուրուգվայում խոսել է Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ ատելության քաղաքականության մասին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության խորհրդարան և հանդիպել Սենատի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հիմունքներով տրամադրվում է մեկ գերեզմանատեղի․ Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը հանգուցյալին հուղարկավորելու համար, դիմողի...
Աղբյուր` Panorama.am
19:34
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու
Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
19:22
Հայաստանի իշխանությունների այս որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն է և հղի է անկախատեսելի հետևանքներով․ ՀՀԿ
ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ս. թ. մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարության դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Եվրամիության երկրներից ապաստան հայցած քաղաքացիների թիվն աճել է 64%-ով, Թուրքիան 4-րդ տեղում է
Եվրոպայից  ապաստան հայցողների թիվը գնալով աճում է։ 2022 Թուրքիայի 49.720  քաղաքացի առաջին անգամ ապաստան է հայցել Եվրոպայից։...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սերյոժա Բարսեղյանը նվաճել է ոսկե մեդալ
Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:49
«Ի՞նչ են բանակցել Հայաստանի հայ ղեկավարները 30 տարիների ընթացքում․ Քրիստինե Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Ի՞նչ են բանակցել Հայաստանի հայ ղեկավարները 30 տարիների...
Աղբյուր` Panorama.am
18:37
Բաթումիի քաղաքային դատարանի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» են նետել
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Բաթումիի քաղաքային դատարանի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:26
ԱԽ քարտուղարը Էստոնիայում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավանական էսկալացիան
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Էստոնիայի Հանրապետությունում հանդիպումներ է ունեցել Էստոնիայի վաչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդատու...
Աղբյուր` Panorama.am
18:16
235 մլն դրամ, Բայրոն փողոցում գտնվող բնակարան․ Բռնագանձման պահանջ է ներկայացվել դատարան
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:09
5 ջրամբարներից որևէ մեկը նույնիսկ կիսով չափ լցված չէ
Ջրամբարների լցվածությունը մարտի 28-ի դրությամբ
Աղբյուր` Panorama.am
18:00
Սեքսոպաթոլոգ. Ինչպես վերականգնել տեստոստերոնը
Սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանը գրում է. «Ցածր տեստոստերոնի ախտանիշներն են՝ սեռական մղման նվազում, մկանների զանգվածի կորուստ, թուլություն...
Աղբյուր` Panorama.am
17:52
Կիպրոսի հետ հանդիպման մեկնարկային կազմը հայտնի է
ՀՖՖ-ն հրապարակեց Կիպրոսի ընտրանու հետ հանդիպման մեկնարկային կազմը։ Հիշեցնենք, որ Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումը տեղի կունենա այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:48
Իսպանիայում անտառային խոշոր հրդեհներ են
Պատճառը՝ կլիմայի փոփոխությո՞ւնն է
Աղբյուր` Panorama.am
17:40
Արարատ Միրզոյան. Ադրբեջանի նման գործելակերպը չի նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին
ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս...
Աղբյուր` Panorama.am
17:33
Լիսաբոնում տղամարդը շիա կրոնական կենտրոնում դանակահարելով սպանել է երկու կնոջ
Լիսաբոնի Իսմայիլի կենտրոնի վրա հարձակման հետևանքով անհայտ անձը դանակահարելով սպանել է առնվազն երկու մարդու և վիրավորել ևս մի քանիսին: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
17:24
The Economist․ «Թուրքիայի տնտեսությունը կփլուզվի»
Բրիտանական «The Economist» հայտնի պարբերականի կայքում հրապարակվել է մի հոդված, որն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...
Աղբյուր` Panorama.am
17:13
ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով համալրեց թիվ 9 ԸԸՀ-ի թափուր տեղը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում փոփոխություն կատարեց ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-Ա որոշման մեջ։...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՔՊ-ն ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների  պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հրեական կազմակերպությունները չեն ընդունել Քանյե Ուեսթի ներողությունը
Հրեական StopAntisemitism և American Jewish Committee կազմակերպությունները պատասխանել են ռեփեր Քանյե Ուեսթի՝ հակասեմական արտահայտությունների...
Աղբյուր` Panorama.am
16:47
Երկրաշարժ Ճապոնիայում. սեյսմիկ տեսանկյունից այն գնահատվում է որպես «ավերիչ»
6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Հոկայդո կղզու (Ճապոնիա) հարավային ափին՝ Հակոդատե քաղաքից 197 կմ հարավ-արևելք։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}