ՀԷԿ-երի արտադրությունը 12.7%-ով նվազել է
2022 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 6 մլրդ 524.27 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչը 2021 թվականի համեմատ աճել է 16.9%-ով։
Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեից, Հայաստանի ատոմային էլեկտրական կայանը (ՀԱԷԿ) արտադրել է 1 մլրդ 959.31 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2021 թ-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճելով 58.3%-ով։
Վիճակագրության համաձայն՝ ՋԷԿ-երի արտադրությունը 9 ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 13.9%-ով և կազմել 2 մլրդ 776.7 մլն կՎտ ժամ, հողմային էներգիայի արտադրությունն էլ աճել է 50.4%-ով՝ կազմելով 1.3 մլն կՎտ ժամ։
Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա այստեղ արտադրությունը նվազել է 12.7%-ով՝ կազմելով 1 մլրդ 836.1 մլն կՎտ ժամ։
Ըստ վիճակագրության՝ հունվար-սեպտեմբերին արևային էլեկտրակայաններն արտադրել են 184.3 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2021 թվականին նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 2.7 անգամ։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում