«Վիկտորիա» հանգստյան գոտու տարածքի աղբը մաքրվել է․ ՇՄՆ
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը տեղեկացնում է․
«Օրեր առաջ քաղաքացիների կողմից ահազանգ էր հնչեցվել, որ Սևանա լճին հարակից հանգստյան գոտիներից մեկի տարածքում աղբահանությունը պատշաճ չի իրականացվում և տարածքում առկա է աղբի մեծ կուտակում։
Տեղեկացնում ենք, որ «Սևան» ազգային պարկի ներկայացուցիչների համակարգման ներքո տնտեսվարողը մաքրել է տարածքն աղբից։
Հարգելի քաղաքացինե՛ր, Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է:
Շրջակա միջավայրի նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ու հորդորում՝ ավելի հոգատար և սրտացավ լինել շրջակա միջավայրի հանդեպ՝ մասնավորապես կարևորելով դրա մաքրության և անխաթարության պահպանումը»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ