Իրավունք 11:39 22/11/2022 Հայաստան

«Մացոն» ու նրա ընտրության արձագանքները

Բարձրագույն դատական խորհրդում երեկ տեղի է ունեցել հակակոռուպցիոն քաղաքացիական գործեր քննող դատավորների ընտրության հարցազրույցի փուլը։

Խորհուրդից հայտնել են՝ կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների կազմում ընդգրկվելու համար հարցազրույցի փուլին մասնակցող 2 թեկնածուից ընտրվել է  1-ը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանը՝ 6 կողմ, 3 դեմ ձայնով:

Ֆեյսբուք սոցիալական ցանցում իրավաբաները, փաստաբաները, ակտիվիստները զարմանք, ափսոսանք, վրդովմունք են հայտնել կատարվածի վերաբերյալ։

Իրավաբան Արսեն Բաբայանը, օրինակ, գրում է. 

«Ինձ հետաքրքրում է, թե արդյոք ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը դեմ է քվեարկել Մնացական Մարտիրոսյանին կոռուպցիոն հանցագործություններ քննող դատավոր նշանակելու հարցին:
Հիշելով Կարեն Անդրեասյանի աննահանջ պայքարը դատական համակարգում կոռուպցիան վերացնելու ուղղությամբ՝ կասկած չունեմ, որ նա Մնացական Մարտիրոսյանի այդ պաշտոնում նշանակմանը ոչ միայն դեմ է եղել, այլ՝ դեռ հասնելու է նրան, որ նախկինի հետ ասոցացվող և նախկին իշխանության հանձնարարությունները կատարելու մեջ մեղադրվող դատավորները հեռացվեն դատական իշխանությունից:
Հակառակը պարզապես չեմ պատկերացնում: Փոքր երկրում ենք ապրում, մի օր Կարեն Անդրեասյանը ստիպված է լինելու աչքերիս նայել»։
 

Հայտնի փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. 

«Տանը սուս ու փուս գործ էի անում, ոչ ոքի չէի խանգարում, ոչ ոքի չէի նեղացնում, երբ ընկերներիցս մեկը զանգեց։ Ասեց՝ իմացա՞ր վերջին նորությունը. Մնացական Մարտիրոսյանին նշանակել են Հակակոռուպցիոն դատարանի դատավոր…
Կարճ ասած՝ ու՞մ էի լավություն արել, որ վերջին պահին հրաժարվեցի ունեցած-չունեցածիս վրա գռազ գալուց, որ նման բան չի կարող լինել, որովհետև նման բան չի կարող լինել երբեք…
Մի րոպեում զրոյացնել «կոռուպցիայի դեմ պայքարի» քառամյա եվրոմիֆը - դա կարող էր անել միայն քպ-ն։ Ուրիշ ոչ ոք։
ՀԳ. Մտածում եմ՝ կարողա՞ ինչ-որ մեկը գռազ էր եկել, որ նման բան է անելու… Ո՞վ կարող է բացառել…»։


Բլոգեր Տիգրան Քոչարյանը գրում է. 

«Դատավոր Մնացական Մարտիրոսյանին նշանակել են հակակոռուպցիոն գործերով դատավոր։
Пчелы против меда.
ՔՊ против наркотиков.
Пашинян против Азербайджана»։

ԿՏԱԿ-ի ՏՀՏ Բովանդակության բաժնի մասնագետ արտակ Հարությունյանը գրում է. 

«Հավաստի աղբյուրը հավանաբար վաղը կտեղեկացնի, որ Մնացական Մարտիրոսյանին (նույն ինքը՝ Մացո) հակակոռուպցիոն դատարանի դատավոր են ընտրել, քանզի բացառիկ կերպար է, ով ուղնուծուծով տիրապետում է գործին»։

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ նախագահ Լևոն Բարսեղյանը երեկվանից  գրառումներ է անում միայն այդ դատավորի ընտրության մասին։ Դրանցից մեկում նա մասնավորապես գրել է. 

«Շնորհավոր սիրելի ժողովուրդ, ձեր հեղափոխության շնորհիվ Մացո դատավորը մնաց Մացո դատավոր, որ պիտի քննի կոռուպցիոն գործեր: Բան չմնաց: Երեւի չպատկերացրիք: Ահա փորձեմ նկարագրել. Գեբելսին հիշում եք, հա՝ ինքը: Պատկերացրեք՝ նա ընտրվում է հրեա երեխաների մանկապարտեզի տնօրեն: Բեզլիմիտ:
Հատուկ շնորհակալություն իշխանությանը կատարյալ համարող, անսխալ համարող հպատակներին»։

Բարսեղյանը հույս է հայտնել, որ Վահագն Խաչատուրյանը չի ստորագրի Մնաացականյանին նշանակելու հրամանագիրը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում մանրամասներ է հրապարակել  այս դաավորի ընտրությունից.

«Ինչպես գիտեք, Հայաստանում ամենաշատ քաղբանտարյալներ դատած դատավոր Մնացական Մարտիրոսյանը (հայտնի է «Մացո» մականունով) քիչ առաջ ԲԴԽ-ի կողմից նշանակվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչ Վաղարշ Աղաբեկյանը, հանդիսանալով ԲԴԽ կողմից կազմակերպվող հակակռուպցիոն դատարանների դատավորների մրցույթի ազգային փորձագետ, բացասական եզրակացություն էր տվել Մնացական Մարտիրոսյանի թեկնածությանը:

Ավելին, Հակակոռուպցիոն դատավորի թեկնածուներից Մնացական Մարտիրոսյանը միակն էր, ում բարեվարքության մասին թե՜ մեր ներկայացուցիչը և թե՜ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել էին բացասական եզրակացություն: Մնացական Մարտիրոսյանի թեկնածությունը բացասական էր գնահատվել նաև ԲԴԽ-ի կողմից ներգրավված միջազգային փորձագետ Վիտալի Կասկոի կողմից:

Մնացական Մարտիրոսյանը, որպես դատավոր, մասնագիտական գործունեության ընթացքում ունեցել է բազմաթիվ քաղաքական քրեական գործեր, որոնց մի մասով առկա է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումներ: Այդ թվում, օրինակ, Նիկոլ Փաշինյանին ապօրինի ազատազրկելը:

Այդ անձի կայացրած ապօրինի դատավճիռների արդոյւնքում Հայաստանի Հանրապետությանը նաև պատճառվել է գույքային վնաս, ինչպես նաև բարոյական վնաս է հասցրել ՀՀ դատական համակարգին և խաթարել հանրային վստահությունը այդ համակարգի նկատմամբ։
Եվ հիմա Մնացական մարտիրոսյանը պիտի կոռուպցիոն գործերով Հայաստանի հանրության անունից և հանուն Հայաստանի Հանրապետության արդարադատությու՞ն իրականացնի: Ո՞վ է վստահելու կոռուպցիայի դեմ այսօրինակ պայքարին:

ԲԴԽ-ի այս քայլը ունենալու է լուրջ հետևանքներ, որոնք այժմ քննարկում ենք գործընկեր-կազմակերպությունների հետ»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին. Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}