«Մանչեսթեր Յունայթեդ»-ը տեղեկացնում է՝ Ռոնալդուն հեռանում է ակումբից
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կհեռանա ակումբից։ sport.ru-ի հաղորդմամբ, պորտուգալացին լքում է ակումբը, և կողմերը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը։
Ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին ունեցած հսկայական ներդրման համար և մաղթել հաջողութուններ։
««Մանչեսթեր Յունայթեդում» բոլորը կենտրոնացած են Էրիկ տեն Հագի գլխավորությամբ թիմի առաջընթացը շարունակելու վրա»,- նշված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ Ռոնալդուն սկանդալային հարցազրույց էր տվել։ Նա ուժեղ քննադատել էր ակումբն ու գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագին։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին