Տնտեսություն 19:07 23/11/2022 Հայաստան

Բուժական լաբորատորիա, երկու դահլիճ և ճաշարան. Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ «Զինվորի տունը» կընդլայնի սպասարկման ծավալը

44-օրյա պատերազմից հետո, վիրավորում ստացած զինվորների կտրուկ աճով պայմանավորված՝  «Զինվորի տան» շենքային պայմանները բավարար չեն անհրաժեշտ ամբողջ ծավալով տղաներին սպասարկելու համար:Այս մասին նշված է Վիվա-ՄՏՍ-ի տարածած հաղորդագրությունում։

«Ընդլայնված հնարավորությունները կարևոր են պարբերական վերականգնողական բուժման ցուցումով՝ գանգուղեղային, որովայնի, կրծքավանդակի, բազմաբեկորային, պոլիօրգանային վնասվածքներ ունեցող և այրվածքներ ստացած բոլոր տղաների համար: Նրանց մի մասին վերականգնողական բուժում է ցուցված ամբողջ կյանքի համար:

Վիվա-ՄՏՍ-ը զգալի գումար է նվիրաբերել՝ քայլքի լաբորատորիայի, կինեզոթերապիայի և էրգոթերապիայի դահլիճների և ճաշարանի շինարարական աշխատանքներն սկսելու նպատակով: Ծրագրի արդյունքում ակնկալվում է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք թույլ կտան միաժամանակ առավել շատ զինվորի  բարձրակարգ սպասարկում ապահովել: Կինեզոթերապիայի և էրգոթերապիայի՝ եղած դահլիճներն արդեն բավարար չեն՝ այս պահին վերականգնողական բուժման ցուցումով բոլոր զինվորներին միաժամանակ սպասարկելու համար: Շինարարությունից հետո, դահլիճների թիվը կավելանա՝ նպաստելով շատերին օգտակար լինելու՝ մասնագետների ձգտմանը: 

Իսկ կառուցվելիք՝ քայլքի լաբորատորիան հնարավորություն կտա 2D ձևաչափով տեսնել և ժամանակին բացահայտել հնարավոր խնդիրները: Դա կբարձրացնի վերականգնողական բուժման կուրսի արդյունավետությունը՝ ինչպես ստորին վերջույթների պրոթեզավորում, օրթեզավորում, այնպես էլ կենտրոնական, պերիֆերիկ նյարդային համակարգերի ախտահարում, ստորին վերջույթների վնասվածքներ, հենաշարժողական խնդիրներ ունեցող տղաների շրջանում:

«Կան ծրագրեր, որոնց կարևորությունը գնահատվում է ոչ միայն հստակ չափելի արդյունքով, այլև չգրված՝ մարդկային արժեքներով: Սա մի համագործակցություն է, որն սկսվել է վիրավորում ստացած զինվորների մոտ պատերազմի հետևանքները հնարավորության սահմաններում մեղմելու ձգտումից: Մեկ օրում ամբողջությամբ նոր իրավիճակում հայտնված տղաներին կյանքի բնականոն հուն վերադարձնելը պահանջում է ամենօրյա աշխատանք, գործիքային, մասնագիտական և հոգեբանական աջակցություն: Այդ ամենն ապահովելու համար, անհրաժեշտ են շենքային լիարժեք պայմաններ և զարգացած տեխնոլոգիաներով աշխատող սարքավորումներ: Հուսով եմ, որ համատեղ ջանքերով և դրսևորվող ամենօրյա հոգատարությամբ՝ գործընկեր կազմակերպությանը կհաջողվի բոլորի համար ցանկալի արդյունք արձանագրել»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվելիք՝ թողունակության մեծացման ծրագրով, կկառուցվի նաև ճաշարան՝ ստացիոնար և  ամբուլատոր բուժում ստացող զինվորներին սպասարկելու համար: Գործող փոքր ճաշարանը կփոխարինվի նորով, բացառապես թարմ ու օգտակար մթերքից տեղում պատրաստվող սնունդ ապահովելու հնարավորությամբ:

«Զինվորի տունը երբեք չի մերժել ոչ մի տղայի: Մեզ դիմած հայրենիքի որևէ պաշտպան առանց օժանդակության չի մնացել, սակայն 44-օրյա պատերազմից հետո նրանց թիվն այնքան մեծացավ, որ երբեմն ստիպված ենք լինում մի փոքր սպասեցնել տղաներին. եղած հնարավորությունները թույլ չեն տալիս բոլորին միաժամանակ վերականգնողական բուժում տրամադրել: Մեր գործընկեր Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ մենք այսօրվանից հայտարարում ենք Զինվորի տան թողունակության մեծացման ծրագրի  մեկնարկի մասին: Դրա շնորհիվ՝ միաժամանակ ավելի շատ տղայի բուժելու հնարավորություն կունենանք, քայլքի լաբորատորիա կունենանք և ավելի մեծ ճաշարան, որտեղ որակով սնունդ կկարողանան ստանալ թե ստացիոնար, թե ամբուլատոր պայմաններում բուժում ստացողները»,-ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Վիվա-ՄՏՍ-ն առաջին անգամ չէ, որ կանգնում է Զինվորի տան կողքին: Նախորդ ամիսներին մենք տեսել ենք, թե որքան են Վիվա-ՄՏՍ-ի  աջակցությամբ ձեռք բերված օրթեզներն օգնել տղաներին՝ քայլքը շտկելու, վերականգնելու, ավելի որակյալ կյանք ունենալու հարցում: Օրթեզների նոր խմբաքանակով, տղաներն արդեն կկարողանան հեռակառավարվող վահանակով կառավարել իրենց օրթեզը և տվյալ պահին իրենց հարմար ռեժիմի բերել: Իսկ այսօր արդեն մեր գործընկեր կազմակերպության ղեկավարին ներկայացրեցինք Զինվորի տան շենքի այն հատվածը, որը, կարելի է ասել, վերակառուցվելու է: Մեծացնելու ենք թողունակությունը: Այլ կերպ ասած՝ միաժամանակ ավելի շատ տղաների ենք կարողանալու բուժական և այլ ծառայություններ մատուցել»,-ասել է «Զինվորի տան» տնօրեն Հայկուհի Մինասյանը:

Վիվա-ՄՏՍ-ի ցուցաբերած աջակցության շնորհիվ, «Զինվորի տանը» ձեռք է բերվել նաև  հեռակառավարվող 16 օրթեզ: Դրանք նախատեսված են նյարդաբանական տարբեր վնասվածքներ և հիվանդություններ ունեցող՝ վերջույթի ցածր ֆունկցիոնալություն կամ ֆունկցիոնալության բացակայություն ունեցող զինվորների համար: Օրթեզի կարիք, առավել հաճախ, ունենում են գլխուղեղային, ողնուղեղային վնասվածքներով և ծայրամասային նյարդային համակարգի վնասվածքներով մարդիկ:

Բժշկական տեխնոլոգիաներ արտադրող «Fior & Gentz» ընկերության օրթեզներն ունեն վահանակով հեռակառավարման 3 ռեժիմ: Առաջինը ոտքն ամբողջությամբ անշարժացնելու հնարավորություն է տալիս, երկրորդն ապահովում է կիսաֆիքսված դիրք, երրորդը ոտքը դարձնում է ամբողջությամբ շարժուն: Ռեժիմներն ընտրվում են բուժառուի անհատական վիճակից ելնելով:
 
Օրթեզներն օժանդակ միջոցներ են՝ քայլքը շտկելու կամ բարելավելու համար: Որոշ դեպքերում օրթեզի կրումը ցուցված է ամբողջ կյանքի համար:

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, մեկ տարի առաջ էլ ձեռք էր բերվել Գերմանիայի և Նիդերլանդների առաջատար ընկերությունների արտադրած 100 օրթեզ»,- նշված է հաղորդագրությունում:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

12:05
Fitch-ը Ակբա բանկին շնորհել է «B+» վարկանիշ՝ կայուն հեռանկարով
Հեղինակավոր Fitch վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) Ակբա բանկին շնորհել է «Երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի»...
Աղբյուր` Panorama.am
12:00
Ռուսաստանից դեպի ԱՄՆ ուրանի, պարարտանյութերի և պալադիումի մատակարարումների ռեկորդային աճ է գրանցվել
ԱՄՆ-ն հոկտեմբերին Ռուսաստանից ներմուծել է 732,4 մլն դոլարի ապրանք, ինչը 2,2 անգամ ավելի է, քան սեպտեմբերին էր և գումարի առումով ռեկորդային է...
Աղբյուր` Panorama.am
11:51
Թուրքիան հայտնում է Հյուսիսային Իրաքում և Սիրիայում ավելի քան 360 քուրդ զինյալի սպանության մասին
Նոյեմբերի 19-ին մեկնարկած «Ճանկեր-սուր» գործողության ընթացքում թուրքական բանակը Իրաքում և Սիրիայում սպանել է 364 քուրդ զինյալ։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
11:38
Տիտեն մեկնաբանել է իր հեռանալը Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից
ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում Խորվաթիայի  հավաքականից պարտություն կրելուց հետո Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն հայտարարել է իր...
Աղբյուր` Panorama.am
11:29
ՌԴ ԱԳՆ-ն չի բացառել Վրաստանի հետ ուղիղ չվերթների վերականգնման հնարավորությունը
ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարն ասել է, որ անհրաժեշտ նախադրյալների ստեղծման դեպքում Ռուսաստանը կարող է որոշել...
Աղբյուր` Panorama.am
11:20
Մարդու իրավունքների միջազգային օրն է
«Հանրային իշխանության մարմինների ու պաշտոնատար անձանց առաջնային գործառույթն է ապահովել մարդու իրավունքների ու ազատությունների իրացման պայմանները»։
Աղբյուր` Panorama.am
11:16
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-60 մետր
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 10-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ...
Աղբյուր` Panorama.am
11:11
ՌԴ ԱԳՆ. «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին
Տարածաշրջանային համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա,...
Աղբյուր` Panorama.am
11:00
Երևանի Ստանիսլավսկու անվան թատրոնն արժանացել է «Արտասահմանում լավագույն ռուսական թատրոն» տիտղոսին
Հայտարարվել են «Թատրոնի աստղ» միջազգային ամենամյա թատերական մրցանակաբաշխության այս տարվա դափնեկիրները:  «Արտասահմանում...
Աղբյուր` Panorama.am
10:52
Թուրքմենստանի նախագահը հայտարարել է ԱՊՀ-ի հետ համագործակցությունը զարգացնելու ծրագրերի մասին
Թուրքմենստանը կշարունակի ակտիվ համագործակցությունը ԱՊՀ-ի հետ:ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը՝...
Աղբյուր` Panorama.am
10:42
Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը ավարտված չէ. Թովմասյան
«Մեր ընտրած ուղուց այլևս շրջադարձ չկա, այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ»:
Աղբյուր` Panorama.am
10:33
Ս. Նիկողայոս Զմյուռնացի սքանչելագործի հիշատակության օրն է
Ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է`առավելաբար հայտնի «Սանտա Կլաուս» անվամբ:
Աղբյուր` Panorama.am
10:24
ԵՄ-ն կոչ է անում կրճատել COVID-19 պատվաստանյութերի գնման պայմանագրերը՝ պահեստների գերբեռնվածության պատճառով
Առողջապահության նախարար և ԵՄ Խորհրդում նախագահող Չեխիայի փոխվարչապետ Վլաստիմիլ Վալեկը մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Եվրահանձնաժողովը պետք է...
Աղբյուր` Panorama.am
10:15
Դավիթ Սարապյանի՝ լեգենդար Դևի հիշատակի օրն է
«Տղերքը չեն մտել գերեզման. նրանք մտել են իրենց վերջին՝ հավերժական խրամատները, տղերքը մտել են իրենց դիրքերը և ընտրել իրենց պայքարի հավերժական ձևը»:
Աղբյուր` Panorama.am
10:07
Բրյուսելում ձերբակալվել է Եվրախորհրդարանի փոխխոսնակը՝ 2022 թվականի աշխարհի առաջնության շուրջ կոռուպցիայի գործով
Եվրախորհրդարանի փոխխոսնակ Եվա Կայլին Բելգիայի մայրաքաղաքում ձերբակալել են աշխարհի ընթացիկ առաջնության հետ կապված կոռուպցիոն գործով։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
10:03
«Ժողովուրդ». Փաշինյանը հերթական անգամ խաբել և մանիպուլացրել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Չգիտեմ, թե ամեն անգամ նիկոլական ստերը հերքելուց հետո որքանով նա կուղղվի, բայց նման է վատ...
Աղբյուր` Panorama.am
10:02
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր դեմ 2 քրեական գործ կա հարուցված
«Հրապարակ» թերթը գրում է. «Օրերս տեղեկացանք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր՝...
Աղբյուր` Panorama.am
10:00
«Փաստ». ՊՎԾ-ի ստուգումներն առաջին հերթին նպատակ ունեն «բռի մեջ պահել» Սուրեն Պապիկյանին
«Փաստ» թերթը գրում է. «Այս օրերին տեղեկություններ են շրջանառվում, որ պաշտպանության նախարարությունում մանրամասն ստուգումներ...
Աղբյուր` Panorama.am
09:58
«Ժողովուրդ». Արսեն Թորոսյանը թիմի ներսում միայնակ է մնացել
Նա «սև ցուցակում» է հայտնվել ՔՊ վարչության ընտրություններից հետո
Աղբյուր` Panorama.am
09:56
«Հրապարակ». ԱԺ «բնակիչներին» սնունդ կմատուցի «Բլիզարդ քեյթրինգ» ընկերությունը, որն ընտրվել է առանց մրցույթի
«Հրապարակ» թերթը գրում է. «Երկուշաբթի օրը տեղի կունենա ԱԺ նոր ճաշարանի բացումը։ ԱԺ բուֆետը մի քանի ամիս վերանորոգվում էր,...
Աղբյուր` Panorama.am
09:54
«Փաստ». ՀՀ-ում իր գործունեությունն է դադարեցնում Սորոսի գրասենյակը
Երևանից մինի պատվիրակություն է մեկնել ԱՄՆ՝ «հարց լուծելու» ակնկալիքով
Աղբյուր` Panorama.am
09:52
«Ժողովուրդ». Ովքեր են թիմի ներսում խարդավանքներ հյուսող Անդրանիկ Քոչարյանի նոր թիրախները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սեփական թիմի ներսում խարդավանքներ հյուսող ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»...
Աղբյուր` Panorama.am
09:50
«Հրապարակ». Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի քաղաքական խորհրդի անդրանիկ նիստը Ջերմուկում
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանական կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եկող շաբաթ մեկնելու է Ջերմուկ։...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Փաստ». Համընդհանուր հայտարարագիր ներդնելու կառավարության նախաձեռնությունը ռիսկային ու անթույլատրելի է
«Փաստ» թերթը գրում է. «ԱԺ-ում հրատապ կարգով քննարկվող, բազում քննադատությունների արժանացած՝ կառավարության նախաձեռնությունը...
Աղբյուր` Panorama.am
09:46
«Ժողովուրդ». Փաշինյանը հստակ հրահանգներ է տվել ՊՎԾ-ին մանրազնին ուսումնասիրել քրեակատարողական ծառայության ոլորտը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական վերահսկողության ծառայությունը մտել է ՀՀ արդարադատության նախարարության...
Աղբյուր` Panorama.am
09:44
«Հրապարակ». Երևանի բոլոր համայնքներում ՔՊ-ն կուսակցական գրասենյակներ է բացում
«Հրապարակ» թերթը գրում է. «Երևանի ավագանու հերթական ընտրություններին դեռ 9 ամիս կա, եթե, իհարկե, օրենքով սահմանված...
Աղբյուր` Panorama.am
09:38
Հիշեցում. Այսօր և վաղը Երևանում փակ փողոցներ կան
Դեկտեմբերի 10-ին և 11-ին՝ «Մանկական եվրատեսիլ-2022» երգի միջազգային 20-րդ մրցույթի օրերին, ժամը 12․00-ից սկսած, ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
09:28
Բերդում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
09:18
10.12. ԱԱ-2022՝ այսօրվա հանդիպումները
Այսօր կկայանա ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչի երկու հանդիպում՝ Ժամը 19:00՝ Մարոկո– Պորտուգալիա Ժամը 23:00՝ Անգլիա-Ֆրանսիա 
Աղբյուր` Panorama.am
09:09
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային պաշտպանական օգնության նոր փաթեթ հատկացնելու մասին
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 275 մլն դոլարի պաշտպանական օգնության նոր փաթեթի տրամադրման մասին։ Լուրը հայտնում է «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեր բոլոր հետախուզական ծառայությունների կյանքում ոչինչ չի փոխվի. Նիկոլ Փաշինյան
15:30 08/12/2022

Մեր բոլոր հետախուզական ծառայությունների կյանքում ոչինչ չի փոխվի. Նիկոլ Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}