35 գերի Ուկրաինան հանձնել է Ռուսաստանին
Բանակցությունների արդյունքում Ռուսաստանը վերադարձրել է ուկրաինական գերությանից 35 զինծառայողի։ Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ չորեքշաբթի հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Նոյեմբերի 23-ին բանակցային գործընթացի արդյունքում Կիևի ռեժիմի կողմից վերահսկվող տարածքից վերադարձվել է 35 ռուս զինծառայող, որոնց կյանքին գերության մեջ վտանգ էր սպառնում»,- ասված է հաղորդագրության մեջ։
Ռազմական գերատեսչության տվյալներով՝ բոլոր ազատվածներին ցուցաբերվում է անհրաժեշտ բուժական և հոգեբանական օգնություն։