Բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ․ Տոկաև
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երևանյան գագաթնաժողովում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հույս է հայտնել, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերով կկարգավորվի հայ-ադրբեջանական հակամարտությունը։Այս մասին գրում է Ռիա Նովոստին։
Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Տոկաևը, ելույթ ունենալով գագաթնաժողովում, աջակցում է հայ-ադրբեջանական հակամարտության դիվանագիտական կարգավորմանն ուղղված քայլերին։
«Բոլորս շահագրգռված ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ: Հուսով ենք, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը թույլ կտան հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորել բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով, իսկ հանգուցալուծումը ՝ կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումը»,- ասել է Տոկաևը։
Հարակից հրապարակումներ`
- Պուտինը Փաշինյանի հետ քննարկել է Արցախի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցերը
- Կքննարկվի հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորման հարցը․ Պուտին
- Ալիսոնը՝ ՀԱՊԿ-ի դեմ բողոքի ակցիայում. «Ես հիմարների հետ եմ»
- ՀԱՊԿ-ը նոր գլխավոր քարտուղար կունենա
- Ղազախստանը հայտնել է Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Տոկաևի սպասվող մասնակցության մասին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ