Մարդկային ներուժը մեկտեղելով կարող ենք լուծել անհնարին թվացող խնդիրներ․ Արթուր Թովմասյան
Արցախում գումարված ԱԺ հերթական նիստին՝ Հանրապետության Նախագահի և Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամին, ներկա էին ԱՀ նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանը և նախարարների պաշտոնակատարները:Այս մասին հայտնում են ԱՀ ԱԺ-ից։
«Ողջունելով պետնախարարին՝ ԱԺ նախագահը նշել է, որ մարդկային ներուժը մեկտեղելով կարող ենք լուծել անհնարին թվացող խնդիրներ: Մարդկային ներուժ ասելով ԱԺ նախագահը նկատի է ունեցել արհեստավարժ մասնագետների ներգրավվածությունը: Արթուր Թովմասյանը կարևորել է հանուն Արցախի ու նրա ժողովրդի կատարվող յուրաքանչյուր քայլ:
Խորհրդարանի ղեկավարը հավաստիացրել է, որ ԱՀ Ազգային ժողովի 5 խմբակցությունները պատրաստ են այսուհետ ևս ընդունելու այն բոլոր օրինագծերը, որոնք բարելավելու են մեր ժողովրդի կյանքը
Իր խոսքում Արթուր Թովմասյանն անդրադարձել է նաև հետպատերազմյան ընթացիկ և ավարտված սոցիալական ծրագրերին, որոնք, ըստ օրենսդիրի, պահանջված ու օրինաչափ են»,- ասվում է հաղորդագրությունում: