Քաղաքական 22:59 24/11/2022 Արցախ

Միքայել Հայրիյան. Պաշտոնաթողությամբ ոլորտի և Արցախի Հանրապետության հաղթական ապագայի հանդեպ իմ պատասխանատվությունը չի ավարտվում

Արցախի արդեն նախկին առողջապահության նախարար Միքայիլ Հայրիյանը պաշտոնանկությունից հետո ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ՝

1997 թվականից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ծառայելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շարքերում, իմ բաժին մասնակցությունն ունենալով ապրիլյան և 44-օրյա պատերազմներին, վերջինից հետո Արցախի Հանրապետության ժողովրդի հետ ապրելով նույն տառապանքներն ու հիասթափությունները, առանց զգացմունքայնությանը տրվելու ընտրել եմ մեր պետականությունն ու պետականապահպանության առանցքային միջոց հանդիսացող՝ հանրային իշխանությունը փլուզումից զերծ պահելու ճանապարհը և 2020թ. դեկտեմբերի 22-ից ստանձնել եմ ԱՀ առողջապահական համակարգը ղեկավարելու պարտականությունը (արդարության համար պետք է նշեմ, որ այդ պահին պետական համակարգում աշխատանքի անցնելը և համակարգի մաս կազմելը մեղմ ասած պատվաբեր գործ չէր)՝ այդ որոշումը կայացնելով դժվարությամբ՝ իմ և հանրության առաջ ստանձնելիք պատասխանատվության ծավալը գիտակցելով, բայց և առողջապահության համակարգի նկատմամբ տարիներով արմատացած հիասթափությունների շղթան կոտրելու և հանրության վստահությունը վերականգնելու հստակ վճռականությամբ։

Առաջին իսկ օրերից պետական համակարգի մի խումբ ծառայողների հետ համատեղ ներգրավվել ենք արցախցուն իր հայրենիք վերադարձնելու հույժ կարևոր  գործին՝ այդ ընթացքում առավելագույն չափով ու մարդկային ֆիզիկական հնարավորությունների սահմաններում լինելով քաղաքացուն նվիրված, ուշադիր, հոգատար, օբյեկտիվ, մարդամոտ ու հասարակ: Պաշտոնավարման երկու տարվա ընթացքում իրագործել ենք մի շարք ծրագրեր, աջակցել հազարավոր տեղահանվածների ու բժշկական օգնության կարիք ունեցող մեր մյուս համերկրացիներին, ամրացրել ունեցած կապերը և ձեռք բերել նոր միջազգային գործընկերներ, կամուրջներ ստեղծել բարձր որակավորում ունեցող տասնյակ մասնագետների ու իրենց գործի գիտակ մարդկանց հետ, ովքեր դեռ երկար տարիներ իրենց ներդրումը կբերեն Արցախի առողջապահության ոլորտին: Երկամյա պաշտոնավարման անկյունաքարային ձեռքբերումը համակարգի վերաբերմունքն էր առ մարդը, վերափոխումը՝ սոսկ վարչարարից հանրային ծառայողի:

2022թ. նոյեմբերի 23-ին ԱՀ Նախագահի հրամանագրով ազատվել եմ ԱՀ Առողջապահության նախարարի պաշտոնից: Այդ կապակցությամբ ուզում եմ երախտիքս հայտնել բոլոր նրանց, ովքեր այս երկու տարվա ընթացքում եղել են կողքիս, հավատացել են ինձ ու վստահել: Շնորհակալ եմ Արցախի առողջապահական համակարգի բոլոր աշխատողներին, առանց բացառության, իրենց նվիրական աշխատանքը լուռ, համեստորեն ու խոնարհաբար կատարելու համար: Ձևավորվում է նոր Կառավարություն և ոլորտը կունենա նոր ղեկավար։ Հաջողություն եմ մաղթում գործադիր իշխանությանը բոլոր նախաձեռնություններում և ծրագրերում, պետք է գիտակցենք, որ հաջողումը մեր բոլորի շահերից է բխում, իսկ ձախողումը վնասելու է բոլորիս՝ հավասարապես:

Պաշտոնաթողությամբ ոլորտի և Արցախի Հանրապետության հաղթական ապագայի հանդեպ իմ պատասխանատվությունը չի ավարտվում, այնպես, ինչպես չի սկսվել՝ պաշտոնը ստանձնելով։

Այնուամենայնիվ, որպես Արցախի Հանրապետության քաղաքացի և հայրենատեր, հանրային անտարբերության ու անպատասխանատվության անդառնալի հետևանքները զգացած ու 2020թ. 44-օրյա պատերազմից հետո անդադար պայքարի ուղին ընտրած մարդ, շարունակելու եմ իմ ներդրումն ու աջակցությունը բերել Արցախի Հանրապետության վերածննդի ու վերելքի գործին՝ անզիջում պայքար տանելով մեր երկիրը խորտակող, մեզ նախկին, կործանարար բարքերին վերադարձնելու բոլոր փորձերի ու փորձարկողների դեմ:  Հայրենիքի և մեր քույրերի ու եղբայրների արյամբ սրբացած արցախյան հողի համար մեր և իմ անձնական պայքարը լինելու է անվերջ ու անդադար, ես այսօրվա ու վաղվա Արցախի առաջամարտիկն ու նվիրյալն եմ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am
19:29
Ի գիտություն նախորդ տարիների քոլեջների, և ուսումնարանների շրջանավարտների
ԳԹԿ մամուլի քարտուղար Խաչանուշ Գրիգորյանը տեղեկացնում է․ «Նախորդ տարիների, նախնական ու միջին մասնագիտական ուսումնական...
Աղբյուր` Panorama.am
19:10
ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին ներկայացրել է հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ...
Աղբյուր` Panorama.am
18:53
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամը հավաքվեց
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:38
Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների․ Հարց. Լրատվամիջոցներում զանազան կոնսպիրատիվ լուրեր...
Աղբյուր` Panorama.am
18:24
Խորվաթիայում կ սպասվող Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը Հայաստանը կներակայացնի 3 մարզիկ
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ապրիլի 25-28-ը կանցկացվի Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մեր երկրից տատամի կելնեն Աշիկ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը»
Աղբյուր` Panorama.am
18:10
Թուրքիան ամռանը կավարտի «Մագիլ-կողպեք» ռազմական օպերացիան Իրաքում
Անկարայի կողմից ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դեմ Հյուսիսային Իրաքում իրականացվող ...
Աղբյուր` Panorama.am
17:51
Կարճատև անձրև, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում. Եղանակն առաջիկա օրերին
Երևանում ապրիլի 18-ի ցերեկը, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Որո՞նք են Երևանի ամենափոշոտ վարչական շրջանները
Երևանում մթնոլորտային օդի որակը
Աղբյուր` Panorama.am
17:35
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Սոցիալական ցանցերի օգտատերերը գրում են, որ դժվարացել է հիփոթեքային վարկերի ստանալու գործընթցեը, որոշներն էլ հայտնում են, որ վարկերի բարձրացած...
Աղբյուր` Panorama.am
17:18
Սամվել Վարդանյանի գրավի համար անհրաժեշտ 7 մլն դրամից հավաքվեց 5 մլնը
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ նշանակված 7 մլն դրամ գրավը վճարելու համար այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:46
Գործադիրը հաստատեց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների լրավճարների հատկացումները
«Այս նախագծով մենք  բաշխում ենք Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների 2024 թ. հավելավճարներն ըստ մարզերի»,-կառավարության նիստում...
Աղբյուր` Panorama.am
16:28
Իրանը սպառնում է հարվածել Իսրայելի միջուկային օբյեկտներին, եթե վերջինս հարվածի իր համապատասխան օբյեկտներին
Իր միջուկային օբյեկտների վրա Իսրայելի հարձակման դեպքում Իրանը պատրաստ է հայելային պատասխան տալ։ Այդ մասին հայտարարել է Իրանի միջուկային...
Աղբյուր` Panorama.am
16:22
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Պուշկինի անվան փողոցում այսօր արտակարգ դեպք է գրանցվել։ Հսկա ծառն եկել է մայթին մոտ կայանած մեքենայի վրա։ Դեպքի վայրում ոստիկանության մեքենա կա։...
Աղբյուր` Panorama.am
16:13
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Ի պատասխան եպիսկոպոսաց հայտարարության առնչությամբ վերջին օրերին Մայր Աթոռին ուղղված հարցումների՝ ​Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի...
Աղբյուր` Panorama.am
16:08
Ակնայում տեղակայված ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը դադարեցնում է աշխատանքը
Լեռնային Ղարաբաղում գործող ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնը, որ տեղակայված էր Ակնայում, դադարեցնում է իր գործունեությունը։ Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
15:38
«Թաեքվոնդոյի» մարզիչը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահին ծեծի է ենթարկել
Ապրիլի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական...
Աղբյուր` Panorama.am
15:29
Ամեն նորամուծություն փորձարկվում է մշակութային միջավայրի վրա. Հաղթանակ Շահումյան
«Եկել են ու Նկարիչների միության ձեռքից ուզում են իր ունեցվածքը վերցնեն։ Նկարիչներին էլ թող վերցնեն, աքսորեն Հայաստանից ու պրծնի, գնա»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}