Քաղաքական 14:10 24/11/2022 Հայաստան

ԱԱԾ փոխտնօրենը խեղաթյուրեց պատասխանը. Արծվիկ Մինասյան

«ԱԱԾ-ից կոչնչացվեն այն փաստաթղթերը, որոնք պետք է ոչնչացվեն, մտահոգվելու շատ բան չունենք»,-ԱԺ արտահերթ նիստում  «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկմանն ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Նրա խոսքով, երևույթները չեն կարող ոչնչացնել, քանի որ դա եղել է, արձանագրված է ամենուր։

Հիշեցնենք, որ առաջարկվում է. «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով»։ Իսկ 2001 թ. օրենքում  գրված է. «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով»:

Հարցի հիմնական զեկուցող ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանն իր եզրափակիչ ելույթում ասաց. «Ընդդիմադիր պատգամավորների  նկատմամբ ամենայն հարգանքով, սակայն լիահույս եմ, որ ելույթ ունեցող ընդդիմադիր պատգամավորներից որևէ մեկը  իրավաբանական կրթություն չուներ։ Չեղած  տեղն աղմուկ բարձրացնելու որևէ խնդիր չկա, քանի որ  նրանց բարձրաձայնած հարցերն արդեն իսկ կարգավորված են դեռևս  1996 թվականին ընդունված Պետական և ծառայողական գաղտնիքի  մասին օրենքով, հոդվածներ  15, 16, որտեղ նախատեսվում են ինչպես ոչնչացման ենթակա  նյութերի պահպանման ժամկետները, դեպքերը, 2002 թ., փետրվարի 22-ին ՀՀ կառավարության ընդունած  որոշմամբ, որով նախատեսում  է պահպանման ժամկետները լրացած,  պետական և ծառայողական  գաղտնիք կազմող գաղտազերծված  տեղեկությունները պետական արխիվ հանձնելու կամ  տեղեկությունները ոչնչացնելու կարգը։ Այսինքն, որևէ խնդիր այս պահին չկա»։

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հետաքրքրվեց. «Այսինքն,  նոր կարգավորումների արդյունքում չի լինելու փաստաթուղթ,  որը նախկինում հնարավոր չէր առանց  գաղտնազերծելու ոչնչացնել, իսկ հիմա հնարավոր է»։

Անդրանիկ Սիմոնյանն ասաց. «Այո։  Օրենսդրական փաթեթը ներկայացվել է գործող օրենսդրությանը ներդաշնակեցնելու խնդրով պայմանավորված։ Այսինքն, որևէ նոր բան չի լինելու այս  օրենքի ընդունման արդյունքում, ինչը որ չէր կարող լինել մինչև այս կարգավորումները»։

Մինչ «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին  և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքերի նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցի քվեարկությունը, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Ա. Սիմոնյանի եզրափակիչ ելույթին. «Նախ արձանագրեմ, որ «Հայաստան» խմբակցությունում բազմաթիվ են իրավաբանական կրթություն ստացած անձինք, այդ թվում նաև ես, ի տարբերություն պարոն Սիմոնյանի, կրթությունը ստացել ենք ԵՊՀ  իրավաբական ֆակուլտետի բարձրակարգ դասախոսների մոտ և հենց այդ ուժով ենք հնչեցնում հարցադրումները։ 

Ռուբեն Ռուբինյանը  հարցադրում հնչեցրեց, բայց պատասխանը նորից խեղաթյուրվեց։ Անդրանիկ Սիմոնյանի վկայակոչած  իրավական ակտերում խոսվում է  ոչնչացման հնարավորության մասին միայն գաղտնազերծումից հետո, իսկ ներկայացված նախագծով առաջարկվող այս ձևակերպման ներքո՝ գաղտնազերծվում կամ ոչնչացվում է, ստացվում է, որ նյութը  կարող է ոչնչացվել առանց գաղտնազերծման»։

Նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 60 կողմ, 29 դեմ, 0 ձեռնպահ  ձայների հարաբերակցությամբ։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն առաջարկեց «Հայաստան» խմբակցության պատգամավորներին մասնակցել հանձնաժողովի նիստին ու ներկայացնել իրենց առաջարկությունները. «Միգուցե դուք ճշմարիտ եք ձեր հիմնավորումներով։ Հորդրում եմ՝ եկեք հանձնաժողովի նիստին, եթե ճիշտ եք, այդ խնդիրը կշտկենք»։

Արծվիկ Մինասյանն արձագանքեց, որ իրենք իրենց առաջարկություններն անպայման կներկայացնեն։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:50
ԱԱ-ում կրած պարտությունից հետո ֆրանսիացիները հրաժարվել են մարզվել
Աշխարհի առաջնությունում կրած պարտությունից հետո ֆրանսիացիները հրաժարվել են մարզվել։ sportbox.ru-ի թղթակցի մեկնաբանությամբ՝ մարզչին ուղղակի...
Աղբյուր` Panorama.am
20:39
Ինչո՞վ են տարբերվում այսօրվա քանդարար-դավաճաններն իրենց ադրբեջանցի և թուրք եղբայրներից․ Իշխանյան
Իրավապաշտպան , հասարակական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․ «Երբ ճամփորդում ես Հայաստանի պատմական վայրերով, զարմանում ես, տեսնելով...
Աղբյուր` Panorama.am
20:29
Հայաստանի իշխանությունն ինքն է Արցախը հանձնում Ադրբեջանին․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է․ «Հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումից հետո քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:20
Ռոբինը «Մանկական Եվրատեսիլի» 4-րդ հաղորդավարն է
Ռոբինը կմիանա դեկտեմբերի 11-ին Երևանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլի» հաղորդավարներ  Իվետա Մուկուչյանին, Գարիկ Պապոյանին և...
Աղբյուր` Panorama.am
20:09
Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ, Չինաստանի կոմկուսի...
Աղբյուր` Panorama.am
19:57
Մարդու սիրտը տոն է ուզում, հայինը՝ վրեժ․ Ղազինյան
ԱԺ նախկին պատգամավոր  Արթուր Ղազինյանը գրում է. «Մարդու սիրտը տոն է ուզում, հայինը՝ վրեժ: Ես կոնկրետ վրեժ եմ ուզում, իսկ տոները...
Աղբյուր` Panorama.am
19:45
Գործազրկության պատկերը՝ Վրաստանում
Վրաստանում 2022 թվականի երեք եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ստեղծվել է ավելի քան 100 հազար աշխատատեղ, իսկ...
Աղբյուր` Panorama.am
19:33
«Ապրելու ենք»․ կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի համերգը
Կայացել է Արցախի պետական ջազ նվագախմբի «Ապրելու ենք» խորագրով համերգը, որին ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:Այս...
Աղբյուր` Panorama.am
19:22
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց»-ում հայտնաբերվել է հետախուզվողը
Ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ...
Աղբյուր` Panorama.am
19:10
Հայաստանի ճարտարապետների պալատը պահանջում է անհապաղ դադարեցնել աշխատանքները
Հայաստանի ճարտարապետների պալատի հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հանրապետության հրապարակում 2022 թվականի ամանորյա...
Աղբյուր` Panorama.am
18:59
«Գավառի պետական համալսարան» հիմնադրամում հայտնաբերվել են խախտումներ
ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա Ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:49
Ստեփանակերտ քաղաքի 2023 թվականի բյուջեն պլանավորվել է 2 մլրդ 442 մլն ՀՀ դրամ
Դեկտեմբերի 1-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ...
Աղբյուր` Panorama.am
18:37
Ադրբեջանում արգելվել է քուրդ կին զինյալների մասին պատմող ֆիլմի ցուցադրությունը
Ադրբեջանական կինոթատրոնները հրաժարվել են ցուցադրել  Իրաքի քուրդ կին զինյալների մասին պատմող «Sisters Apart» գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
18:26
Բացվել է լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի կիսանդրին
Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվել է լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայկական սիրելի կպչուկները «Viber»-ում՝ արդեն անիմացված տարբերակով
Վիվա-ՄՏՍ-ը տեղեկացնում է․ «Աղջկա և տղայի կերպարներով, հայկական գրառումով ստիկերների (կպչուկների) հաջողությամբ ոգեշնչված՝ Վիվա-ՄՏՍ-ն...
Աղբյուր` Panorama.am
18:09
Վրաստանը կշարունակի աջակցել Սև ծովում ՆԱՏՕ-ի գործողություններին
Վրաստանը կշարունակի աջակցել ՆԱՏՕ-ի անվտանգության գործունեությանը սևծովյան տարածաշրջանում։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել են հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
18:00
Բրատիսլավայում բացվել է գեղանկարիչ Սուրեն Մեսրոպյանի անհատական ցուցահանդեսը
Բրատիսլավայի Պրիմացիալնի պալատի ցուցասրահում բացվել է սլովակաբնակ գեղանկարիչ Սուրեն Մեսրոպյանի անհատական  ցուցահանդեսի, որը կրում է...
Աղբյուր` Panorama.am
17:49
ԱՄՆ-ը Թուրքիային խնդրում է «վերագնահատել» Սիրիայի հյուսիսում ցամաքային գործողության պլանները
ԱՄՆ-ը Թուրքիային խնդրել է «վերագնահատել» Սիրիայի հյուսիսում ցամաքային գործողության պլանները: «ՌԻԱ նովոստի»-ն գրել է, որ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ունենալու ենք իրավիճակ, որ մարդը, ով վտանգում էր իր կյանքը, չի ստանալու հավելավճար, մարդը, որ կյանքում առաջնագիծ չի տեսել, ստանալու է. Մանուկյան
«Որևէ մեկը դեմ չէ Զինված ուժերում ատեստացիա անցկացնելուն, ատեստացիայի հիման վրա հավելավճարներ ավելացնելուն։ Բայց այստեղ կա մի քանի...
Աղբյուր` Panorama.am
17:33
Թուրքիայի Բուրսա նահանգում ուղղաթիռ է կործանվել
Թուրքիայի արևմուտքում՝ Բուրսա նահանգում, հինգշաբթի Ուղղաթիռը է կործանվել: CNN Turk-ի տարածած լուրին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն։...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ողնաշարային հիվանդություններ. երեխաների ոչ մանկական խնդիրները
Ողնաշարային հիվանդություններից մարդիկ տուժել են բոլոր ժամանակներում: Դրանք տարածված են ինչպես երիտասարդների, մեծահասակների, այնպես էլ երեխաների...
Աղբյուր` Panorama.am
17:14
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում խիտ մառախուղ է
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Արտաշավանի ավտոճանապարհին, Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում և Սարավանի լեռնանցքում խիտ մառախուղ է,...
Աղբյուր` Panorama.am
17:05
Բորելը խոստացել է ԵԱՀԿ-ում քննարկման դնել ՌԴ-ի դեմ հատուկ տրիբունալի վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկը
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը խոստացել է ԵԱՀԿ քննարկմանը ներկայացնել Եվրահանձնաժողովի առաջարկը՝ ստեղծել միջազգային դատարան՝...
Աղբյուր` Panorama.am
16:57
Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած անձինք ՌԴ քաղաքացիներ են
«Ջրաբերում ինքնաթիռի կործանման հետևանքով մահացած 2 անձինք ՌԴ քաղաքացիներ են։ Օդաչուներ`  Ա. Պ. ( ծնվ․1979թ․) և Վ. Ռ....
Աղբյուր` Panorama.am
16:53
Ղազինյան. Ֆրանսիան ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը սխալվեց
ԱԺ նախկին պատգամավոր  Արթուր Ղազինյանը գրում է. «Ֆրանսիան ճիշտ էր, Նիկոլ Փաշինյանը սխալվեց Ֆրանսիայի ԱԺ-ի գրեթե միաձայն...
Աղբյուր` Panorama.am
16:43
Զիծառայողների շրջանում շատ է տարածված վիճակախաղերով զբաղվելը, խմելը, թմրանյութեր օգտագործելը. ՔՊ-ական պատգամավոր
«Բանակում բազմաթիվ խնդիրներ ունենք, որոնց մասին լարված, պատերազմական իրավիճակի  բերումով չենք խոսում, որ թուրքը չիմանա, չուրախանա,...
Աղբյուր` Panorama.am
16:23
Լավրովը փակագծեր է բացել Հայաստանի ու Ադրբեջանի միջև ԵՄ միջնորդությամբ ստորագրված փաստաթղթերի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր խոսել  է Պրահայում  հոկտեմբերի 6-ին  Ֆրանսիայի նախագահի ու ԵԽ նախագահի նախաձեռնությամբ կայացած...
Աղբյուր` Panorama.am
16:07
Ջրաբերի տարածքում կործանված ինքնաթիռը Երևան-Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր օդանավ է եղել
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ այսօր տեղական ժամանակով 13:11-ին Երևան Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի...
Աղբյուր` Panorama.am
15:51
Պատերազմական իրավիճակում ենք, վտանգ ամեն վայրկյան կարող է լինել. Վայոց Ձորի մարզպետ
«Մենք պատերազմական իրավիճակում ենք, վտանգ ամեն վայրկյան էլ կարող է լինել»,-կառավարության մուտքի դիմաց անդրադառնալով Ջերմուկում...
Աղբյուր` Panorama.am
15:50
Պարեկների ծեծի հետևանքով տուժած քաղաքացին շարունակում է մնալ հիվանդանոցում
Քրեական վարույթներով որևէ մեղադրյալ չկա։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ողնաշարային հիվանդություններ. երեխաների ոչ մանկական խնդիրները
17:19 01/12/2022

Ողնաշարային հիվանդություններ. երեխաների ոչ մանկական խնդիրները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}