Մինասյան. ԱԱԾ արխիվների ոչնչացման քայլով նաև լուրջ կասկածներ են առաջանալու հանրության մոտ
«Սահմանադրության նորմի համաձայն՝ լիազորող նորմը պետք է բավարար հաստկությամբ լինի։ Բավարար հստակությունը նաև նշանակում է, թե որ տեղեկատվության մասին է խոսքը, կոնկրետացում։ Այսինքն, օրենքը պետք է նման դրույթ պարունակի իր մեջ»,- ԱԺ արտահերթ նիստում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքերի նախագծերի փաթեթի քննարկմանն ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Հիշեցնենք, որ կառավարությունն առաջարկվում է. «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում կամ ոչնչացվում են օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով»։ Իսկ 2001 թ. օրենքում գրված է. «Լիազորված մարմնի արխիվի նյութերը գաղտնազերծվում են օրենքով սահմանված կարգով»:
Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, եթե այդ ոչնչացումը վերաբերում է ընթացիկ գործունեությանը, տարեկան բյուջեի ծախսերին, ո՞վ է դրանց մասին բան ասում։
«Խոսքը գնում է ընդհանրապես այնպիսի ձևակերպման մասին, որն առնչվում է Ազգային անվտանգության հիմնարար համարվող տեղեկություններին։ Միանշանակ է՝ առանց անձնավորելու, առանց սուբյեկտավորելու, ի վերջո մենք, որպեսզի կարողանանք մեր երկրում իրականացնել արդյունավետ ազգային անվտանգություն և պաշտպանություն, անհրաժեշտ է … Մի օր շատ բաներ են չէ՞ բացահայտվելու»,- ասաց Մինասյանը։
Նրա խոսքով, նյութերի ոչնչացման քայլով նաև լուրջ կասկածներ կառաջանա հանրության մոտ։
«Ի՞նչն է շահագրգռվածությունը, ի՞նչն է պատճառը։ Հարցադրումը շատ պարզ է թե իրավական, թե քաղաքական, թե հանրային ընկալման տեսակետից և կարիք ունի իսկապես լուրջ հիմնավորման։ Եթե անգամ նման իրավունք է վերապահվում, պետք է լուրջ հիմնավորում դրվի տակը»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նա ընդգծեց, որ նույն կառավարության որոշմամբ ամրագրված է, որ 1923, 1946 թվականների անձանց վերաբերյալ փաստաթղթերը ոչնչացման ենթակա չեն։
«Հիմա հարց է առաջանում. բա եթե կառավարության որոշման մակարդակով նման ձևակերպում ունենք, ինչո՞ւ ենք բերում օրենքով այդ իրավունքը վերապահում ԱԱԾ տնօրենին ենթաօրենսդրական մակադակով։ Իմա՞ստը »,-նշեց Արծվիկ Մինասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ են ցանկանում ոչնչացնել ԱԱԾ նյութերը. Քննարկում են սոցցանցերը
- Արտահերթ նիստով ԱԱԾ-ին կամ այլ անձանց տրվում է իրավունք ոչնչացնել հսկայական արխիվներ. Գեղամ Մանուկյան
- Օրենքով նախատեսվում է ԱԱԾ արխիվից փաստաթղթերի ոչնչացման հնարավորություն, խնդիրն ինչո՞ւմն է. ԱԱԾ փոխտնօրեն
- Արխիվում այդ ի՞նչ թուղթ կա, որ պետք է այսպես հրատապ ռեժիմով որոշվի, որ պետք է վերացվի. Արթուր Խաչատրյան
- Այսօր կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում