Իրավունք 11:45 25/11/2022 Հայաստան

Ընտանեկան բռնության դեպքերով գործերն ավելի հաճախ կարճվում են, քան դատարան հասնում

Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 295 դեպք։ Panorama.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ոստիկանությունից։

2021-ին, իրավապահ մարմնի տրամադրած վիճակագրության համաձայն, գրանցվել է ընտանեկան բռնության 484 դեպք, 2020-ին՝ 536 դեպք։ Երկու տարի առաջ ընտանեկան բռնությունների նման մեծ թիվը շատերը պայմանավորում են կորոնավիրուսի համավարակի շրջանում մեկուսացմամբ։

Ընտանեկան բռնություններ առավել շատ գրանցվում են մայրաքաղաք Երևանում, ապա Շիրակում, Արմավիրում, Կոտայքում, Արարատում։ Ավելի հաճախ ընտանեկան բռնություն կիրառում են ամուսիներն ու նախկին ամուսինները կանանց նկատմամբ։

Այս տարվա ընթացքում ամուսնու կողմից բռնության է ենթարկվել 60 կին, կնոջ կողմից ամուսնու նկատմամբ բռնության երկու դեպք է գրանցվել։ Քիչ չեն դեպքերը, երբ ծնողները զավակների բռնության զոհ են դառնում և հակառակը՝ ծնողների բռնությունից տուժում են երեխաները։

Չնայած անցած տասն ամիսներին ընտանեկան բռնությունների թիվը մոտենում է 300-ի, ընթացիկ տարում  դեպքերի առթիվ նախաձեռնվել է 100 քրեական վարույթ, 30-ն ուղարկվել է դատարան, 70-ը՝ տարբեր հիմքերով կարճվել։

Ըստ պաշտոնական վիճակագրության, ընտանեկան բռնություններից մեկն ավարտվել է մահվան ելքով։ Անցած տարի ընտանեկան բռնություններից չորսը ողբերգական ավարտ էին ունեցել։



Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հանրային կապերի պատասխանատու, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը Panorama.am-ի հետ զրույցում  ընտանեկան բռնության հետևանքով մահվան դեպքերի այլ վիճակագրություն է ներկայացնում։

«Այս տարվա ընթացքում տասը կին է սպանվել»,-նշում է  Հովհաննիսյանն ու ավելացնում, որ կոալիցիայի ֆեյսբուքյան էջում՝ «Սպանված կանայք»  խորագրի ներքո հավաքագրված է սպանությունների դեպքերի վերաբերյալ պաշտոնական վիճակագրությունը։

Կոալիցիայի թեժ գծին ստացված ահազանգերի թիվը վկայակոչելով՝ Հովհաննիսյանն ասում է, որ նախորդ տարիների համեմատ ընտանեկան բռնության դեպքերն ավելացել են.

«2022 թվականի առաջին կիսամյակում ընտանեկան բռնությունների վերաբերյալ քննվել է 391 քրեական գործ, իսկ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի թեժ գծին այս տարվա հունվար-օգոստոսին 4808 հեռախոսազանգ է եղել։ Այնինչ, անցած տարիներին ողջ տարվա ընթացքում էր 4000-5000 հեռախոսազանգ լինում: Համեմատության համար նշեմ, որ անցած ամբողջ տարվա ընթացքում քննչական կոմիտեն քննել է ընտանեկան բռնության վերաբերյալ  566 քրեական գործ»։

Նրա խոսքով, 2022-ին բռնությունների աճի հետևանքով ավելացել են նաև Կանանց աջակցման կենտրոնի շահառուները: Եթե նախորդ տարիներին կենտրոնը աջակցություն էր տրամադրում միջինում 300 շահառուի, այս տարի միայն առաջին կիսամյակում արդեն օգնություն է ստացել 550 կին և երեխա:

Ապաստարաններում նախորդ տարիներին բնակվում էր միջինը 60-63 կին և երեխա, այս տարի առաջին կիսամյակում ապաստարանում 91 կին և երեխա է եղել:

«Ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի համաձայն, ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց անվտանգության, պաշտպանության,  նրանց իրավունքների ու շահերի պաշտպանության նպատակով ոստիկանության իրավասու ստորաբաժանումների ծառայողները կարող են պաշտպանության երկու որոշում կայացնել՝ «նախազգուշացում» և «անհետաձգելի միջամտություն»։ 

Ի՞նչ է անում իրավապահ մարմինը բռնությունների կանխարգելման համար։

Ըստ ոստիկանության, ընտանեկան բռնության դեպքերը կանխելու, հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով հեռարձակվել են թեմատիկ հաղորդումներ, կազմակերպվել են ասուլիսներ, հանրակրթական դպրոցներում անցկացվել են հանդիպումներ։

«Ընտանիքում բռնության կանախարգելման ու այս ոլորտում իրականացվող  աշխատանքների արդյունավեության բարձրացման նպատակով ներկայում կատարվում են աշխատանքներ՝ ոստիկանության նոր համակարգի՝ բռնության գործադրած անձի նկատմամբ էլեկտրոնային հսկողություն սահմանելու ուղղությամբ, ինչը հնարավորություն կընձեռի առավել արագ արձագանքել բռնության կրկնման դեպքերին ու կանխարգելել այն։ Զուգահեռաբար ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ու ոստիկանության համագործակցության շրջանակներում նախատեսվում է իրականացնել աշխատանքներ՝ ոստիկանությունում «SAFE YOU» առցանց անվտանգ բջջային հավելվածի ներդրման ուղղությամբ»,-նշում են ոստիկանությունից։


Լուսանկարը՝ Կոալիցիայի ֆեյսբուքյան էջից։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:16
Արթուր Թովմասյանը հարգանքի տուրք է մատուցել Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակին
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր` դեկտեմբերի 7-ին, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի...
Աղբյուր` Panorama.am
13:12
ԱՄՆ-ի կոնգրեսը հանել է Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու նախապայմանները
ԱՄՆ-ի կոնգրեսում շարունակվում են Թուրքիային 40 միավոր ամերիկյան F-16 կործանիչների վաճառքի ու 80 միավոր արդեն առկա կործանիչների արդիականացման...
Աղբյուր` Panorama.am
12:52
Մեկ օրում՝ 9 ՃՏՊ, 4 զոհ, 12 վիրավոր
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ դեկտեմբերի 6-ից 7-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները...
Աղբյուր` Panorama.am
12:32
Քննարկման է ներկայացվել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծը
ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի նախագիծը: ԿԳՄՍ նախարարության...
Աղբյուր` Panorama.am
12:15
Խորհրդարանն ընդունեց եկամտի համընդհանուր հայտարարագրման և նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին նախագծերը
ԱԺ-ն մեկ օրում քննարկեց և գրեթե սպառեց նիստերի օրակարգում ընդգրկված բոլոր նախագծերը՝ դրանցից 4-ը տեղափոխելով 24 ժամյա քննարկման ռեժիմ:...
Աղբյուր` Panorama.am
12:10
Վազգեն Մանուկյան. Այժմ մեզ պետք չէ որևէ փաստաթղթով սահմանափակել մեր հնարավորությունները
ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը գրում է. «Ամբողջ համաշխարհային պատմությունը ազգերի, երկրների, պետությունների միավորումների,...
Աղբյուր` Panorama.am
12:00
«Խիստ անհրաժեշտություն է հստակեցնել Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի աշխարհագրական կոորդինատները»
«Միասնական հայրենիք» կուսակցությունը տարածել է հայտարարություն Լաչինի միջանցքում վերահսկողության մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ,...
Աղբյուր` Panorama.am
11:54
Փաստորեն սա է կառավարության վերաբերմունքն ասորական համայնքի նկատմամբ. Միրզոևա
Դեռևս 2022 թվականաին պետական  բյուջեի քննարկման շրջանակներում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Զեմֆիրա Միրզոևան...
Աղբյուր` Panorama.am
11:43
Վահե Հովհաննիսյան. Անձեռնմխելիության և այլ կարևոր բանի մասին
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է. «Այսօրվա ներքաղաքական բարքերը շատ նման են...
Աղբյուր` Panorama.am
11:35
2023-ին պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 289 միլիարդ դրամ. Տիգրան Խաչատրյան
Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի լրամշակված նախագիծը։ Նախքան հարցի քննարկումը,...
Աղբյուր` Panorama.am
11:27
Մարսի դիտման լավագույն հնարավորությունը
Դեկտեմբերի 8-ին Գրինվիչի ժամանակով ժամը 6-ին (Երևանի ժամանակով ժամը 10-ին) «կարմիր մոլորակը»՝ Մարսը (հայկական անվանումը՝ Հրատ),...
Աղբյուր` Panorama.am
11:18
Սահմանային բնակավայրերում պայմանագրային զինծառայողները երկու խնդիր են իրականացրել, Սեյրան Օհանյան
«Պրոֆեսիոնալ բանակին անցնելու գաղափարը նոր չէ: Դեռ ՀՀ զինված ուժերի ձևավորման նախնական փուլում էլ  մենք մտածել ենք դրա...
Աղբյուր` Panorama.am
11:11
Քրիստինե Վարդանյանը քաղաքացիներից ներողություն է խնդրում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակացական Քրիստինե Վարդանյանը գրում է. «Հայաստանի ճակատագրով մտահոգ,...
Աղբյուր` Panorama.am
10:58
Կարին Մարկիդեսը հեռանում է ՀԱՀ նախագահի պաշտոնից
Դեկտեմբերի 3-ին` Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) 3,5 տարի նախագահելուց հետո, պրոֆեսոր Կարին Մարկիդեսը հրաժեշտ տվեց համալսարանին: ՀԱՀ...
Աղբյուր` Panorama.am
10:45
Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Կիրշները դատապարտվել է 6 տարվա ազատազրկման
Առաջին ատյանի դատարանը կոռուպցիայի գործով Արգենտինայի նախկին նախագահ Քրիստինա Կիրշներին դատապարտել է վեց տարվա ազատազրկման և ցմահ զրկել պետական...
Աղբյուր` Panorama.am
10:35
Ատեսավորման և հավելավճարների խնդիրը բերելու է ԶՈւ-երից արտահոսքի. Օհանյան
«Տվյալ առաջարկությամբ փաստորեն Զինված ուժերի  ատեստացիոն ամբողջ համակարգը մենք կապում ենք  հավելավճարների հետ»,- ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
10:27
Պաշտպանական խումբ. Դավիթ Տոնոյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի պաշտպանական խումբը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Դավիթ Տոնոյանի ձերբակալումից...
Աղբյուր` Panorama.am
10:23
Հայկ Գրիգորյանը ՔՊ-ի առաջադրմամբ ընտրվեց ԲԴԽ-ի գիտնական-անդամ
Ազգային ժողովը հերթական նիստի մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգեց 34 տարի առաջ տեղի ունեցած Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը:...
Աղբյուր` Panorama.am
10:20
Իսպանիայի հավաքականի մարզիչը ներողություն է խնդրել երկրպագուներից
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ներողություն է խնդրել ազգային հավաքականի երկրպագուներից Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Սասունյան. Հայաստանը պետք է Ֆրանսիայի թանգարանից հետ բերի Ցեղասպանության հինգ զոհերի գանգերը
2022 թվականի նոյեմբերի 28-ին «Նյու Յորք թայմս» թերթը հրապարակել է լրագրող Կոնստանտ Մեհյոյի ցնցող հոդվածը՝ «Փարիզի թանգարանն...
Աղբյուր` Panorama.am
10:07
Պենտագոնը հայտնել է, որ իրանական պարեկային նավը վտանգավոր հեռավորության վրա մոտեցել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերին
ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) պնդում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պարեկային նավը Հորմուզի...
Աղբյուր` Panorama.am
10:00
Դոլարը շարունակում է թանկանալ
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09.45-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 395.22 դրամ`դեկտեմբերի 5-ի համեմատ արժևորվելով 0.50...
Աղբյուր` Panorama.am
09:53
Իրավապաշտպան. Ապականվեց նաև Բարձրագույն դատական խորհուրդ բարձրագոչ անվանումը
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Իշխող ուժը Բարձրագույն դատական խորհրդի անդամի, ընդ որում գիտնական անդամի  թեկնածու է...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հաստատել է Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան հաստատում է հոկտեմբերի 20֊ից սկսված ԵՄ դիտորդական առաքելության մանդատի երկարաձգման անհրաժեշտությունը...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանը Հայաստանի իշխանության լուռ համաձայնությամբ մեծացնում է ճնշումը Արցախի նկատմամբ. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խբակցության պատգամավոր, անվտանգային հացերով փորձագետ Տիգրան Աբրահամյանը գրում է. «Հայաստանն Արցախի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:27
«Ժողովուրդ». Վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատավորների մասնակցությամբ աշխատաժողովը թանկ է արժեցել ՀՀ պետական բյուջեի վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանի գլխավորությամբ տեղի ունեցած վճռաբեկ,...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Աննա Վարդապետյանը որոշել է խնայել դատախազության միջոցները և թերթեր չբաժանորդագրվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը որոշել է խնայել դատախազության միջոցները և թերթեր...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». Պաշտոնաթող նախագահներին և վարչապետներին պետական պահպանություն կտրամադրվի միայն վարչապետի որոշմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսուհետ Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահներին և վարչապետներին պետական...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցելու կառավարության հետ հարցուպատասխանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովի հերթական նիստի օրակարգը երեկ իշխող ուժը քննարկեց առանց ընդդիմադիրների։ Նիստերի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Հրապարակ». Իշխանությունները որոշել են ընդառաջել Ավինյանին՝ Կատվալյանին քաղաքապետի խորհրդական նշանակելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Երևանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի մտերիմ Սաշա...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պրոֆեսիոնալ բանակին անցնելու գաղափարը նոր չէ. Սեյրան Օհանյան
11:22 07/12/2022

Պրոֆեսիոնալ բանակին անցնելու գաղափարը նոր չէ. Սեյրան Օհանյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}