
«Տղա» կանչելը որպես քաղաքականություն․ Ավետիք Իշխանյան
Իրավապաշտպան, հասարական գործիչ Ավետիք Իշխանյանը գրում է․
«Մանկության, պատանեկության տարիներին հաճախակի էին բակային, փողոցային, թաղային կռիվները։ Կռիվներից հետո, տեղի էին ունենում «ռազբիրատներ», որոնց արդյունքում որոշակի ժամանակահատված հակամարտող կողմերի մեջ տիրում էր զինադադար։ Բոլոր բակերում կային նաև, այսպես կոչված լակոտներ, որոնք կռվի բռնվելու դեպքում, «տղա» էին կանչում։ Եվ հրավիրված «տղա» հեղինակությունը և բոլոր կողմերը զզվանքով էին նայում լակոտին, որը ինքնուրույն, կամ ընկերների օգնությամբ չէր լուծում իր հարցերը, քանի որ թուլամորթ էր և ընկերներ չուներ։
Ինչու՞ հիշեցի այս ամենը։ Պարզվում է Բրյուսելում նախատեսված Հայաստանի վարչապետ-բռնապետիկի և Ադրբեջանի նախագահ-բռնապետի հանդիպմանը, վարչապետ կոչեցյալը «տղա» է կանչել, հանձին Էմանուել Մակրոնի։Այպես է լինում, երբ չունես ընկերներ, դաշնակիցներ, արհամարհված ես բոլորի կողմից , բոլորը քեզ զզվանքով են նայում, ստիպված «տղա» ես կանչում․․․էն էլ ու՞մ․․․»։
Հարակից հրապարակումներ`
- Լյուստրացիա՝ հայկական ձևով․ Ավետիք Իշխանյան
- Ուշ է տիկնայք և պարոնայք, ձեր դիմակները պատռված են․ Ավետիք Իշխանյան
- Մարդ կարող է ժպտալ, ժպտալ և լինել սրիկա․ Ավետիք Իշխանյան
- Կարո Փայլանը պաշտպանում է Թուրքիայի ազգային շահերը․ Ավետիք Իշխանյան
- Հերթական կեղծի՞ք․ Ավետիք Իշխանյան
- Մենք կարծես թուլացել և հաճույք ենք ստանում․ Ավետիք Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր

