Քաղաքական 16:57 26/11/2022 Հայաստան

Արցախի հարցը փակված չէ, և մեր ժողովուրդը շարունակելու է ինքնորոշման իրավունքի իրացման համար իր պայքարը. Դավիթ Իշխանյան

ՀՅ Դաշնակցության պատիվակությունը նոյեմբերի 25-ից 27-ը Մադրիդում մասնակցում է Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհրդի և կոնգրեսի աշխատանքներին: Պատվիրակության կազմում է նաև ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգմավոր Դավիթ Իշխանյանը:

Նստաշրջանին Դավիթ Իշխանյանը ելույթ է ունեցել «Խաղաղության ապահովում և ժողովրդավարության ուժեղացում» օրակարգային հարցի շրջանակներում: aparaj.am կայքում ներկայացցված է Դ. Իշխանյանի  ելույթը.

Հարգարժան նախագահող, Սոցինտեռնի համագումարի հարգելի՛ մասնակիցներ,

Ես իմ ողջույնի խոսքն եմ ուղղում ձեզ՝ որպես ՀՅԴ Բյուրոյի անդամ, որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր և ազատության, արդարության և մարդկային համերաշխության համար պայքարի առաջին գծում կանգնած գաղափարի զինվոր: ...

1988թ. սկսած Խորհրդային միության սահմանադրության և գործող օրենքների պահանջով 1991 թ. սեպտեմբերի 2-ին նախ և առաջ Արցախը հայտարարվեց որպես առանձին հանրապետություն՝  Խորհրդային Ադրբեջանի կազմից դուրս, ապա Հայաստանի և Արցախի գերագույն խորհուրդների միջոցով հաստատվեց երկու հանրապետությունների միավորումը:

Դրանից հետո տեղի ունեցավ Արցախի Հանրապետության անկախության համար հանրաքվեն, որին առիթ ունեին մասնակցելու նաև Արցախի Հանրապետությունում ապրող ադրբեջանցիները:

Հանրաքվեի արդյունքում (ավելի քան 95 %) Արցախի ժողովուրդն ինքնորոշվեց՝ ի լուր աշխարհի հայտարարելով անկախ պետականության կերտման վճռական կամքը: Արցախի ժողովրդի այս օրինական պահանջը չընդունվեց Ադրբեջանի կողմից, իսկ հակազդեցությունը եղավ դաժան. Սումգայիթում, Բաքվում, Գանձակում և Ադրբեջանի տարբեր բնակավայրերում հայերի նկատմամբ կրկնվեցին 1915թ. Հայոց ցեղասպանության պատկերները: Այդ ժամանակ ես ուսանող էի մայրաքաղաք Ստեփանակերտի պետական համալսարանում: Երբեք չեմ կարող մոռանալ տուն-տեղ կորցրած, հարազատին իր աչքի առաջ դաժանորեն մորթած կնոջ և երեխաների պատկերները, ովքեր, մազապուրծ փախուստի դիմելով, հավաքվել էին Ստեփանակերտի հրապարակում և ապաստան էին որոնում: Մեզ այլ ելք չէր մնում, քան ցեղասպանությունից փրկվելու համար կազմակերպելու ինքնապաշտպանություն:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը՝ իմ հարազատ կուսակցությունը, առաջինն էր, որ կանգնեց Արցախի ժողովրդի ինքնապաշտպանության կողքին:

Ոտքի էր հայ ժողովուրդը, Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ ձեռնարկված ագրեսիան չկոտրեց մեր ոգին, մենք կարողացանք հիմնել ու կառուցել օրենքի գերակայության պետություն:

Այո՛, մեր նորանկախ միջազգայնորեն չճանաչված պետությունն ուներ թերություններ, սակայն զարգացման ընթացքն անկասելի էր, քանի որ որդեգրել էինք ժողովրդավարական սկզբունքներով ու համաժողովրդական հանրաքվեով անկախության ճանապարհը՝ ընդունելով Սահմանադրություն, համապետական ընտրություններով ձևավորելով օրենսդիր և գործադիր իշխանություններ, տարեցտարի բյուրեղացնելով դատաիրավական համակարգ՝ ժողովրդի վստահությամբ զարգացնելով տեղական ինքնակառավարման ինստիտուտը:

Դժբախտաբար, մեր թշնամիները ևս անգործ նստած չէին. ամեն գնով իրենց չպատկանող երկիրը զավթելու նկրտումները չէին մարել: 2020թ. սեպտեմբերին օգտվելով միջազգային ասպարեզում առաջացած պատեհ առիթից՝ Թուրքիայի ուղղակի աջակցությամբ,  ծայրահեղ իսլամական խմբավորումների մասնակցությամբ Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային նորմերն ու հատկապես զենքի ուժի և ուժի սպառնալիքի միջոցով հարցերը կարգավորելու անթույլատրելիության սկզբունքը, դրժելով իր խոստումներն ու պարտավորությունները միջազգային հանրության առջև, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, ուղղակի ագրեսիայի միջոցով սկսեց պատերազմ: Բռնազավթեց տարածաշրջանում ազատության ու արդարության համար պայքարի խորհրդանիշ դարձած Արցախի Հանրապետության տարածքի ավեի քան 75%-ը: Պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից օգտագործվել են արգելված զինատեսակներ, ֆոսֆորային ռումբեր, դաժանաբար գնդակահարվել և մորթվել են ոչ միայն զինծառայողներ, այլ նաև խաղաղ բնակիչներ, խեղվել են հայ զինվորների մարմինները: Այս բոլորը փաստագրված է և զանազան միջոցներով ներկայացված միջազգային հարթակներում դերակատություն ունեցող կազմակերպություններին ու անհատներին: Ցավոք, լուրջ արձագանք չկա:

Այսօր Արցախի բնակչության ավելի քան 20 տոկոսը դարձել են փախստականներ, զրկվել են իրենց հայրենի պապենական օջախներից, ապրում են ծայրահեղ ծանր պայմաններում Հայաստանի և Արցախի հանրապետություններում: Ադրբեջանն իր նախագահի և նախարարների միջոցով հայտարարում է հայկական պատմամշակութային արժեքների խեղաթյուրմանը միտված քաղաքականության մասին: Ադրբեջանի պանթուրքիստական նկրտումները Թուրքիայի հետ համահունչ անհագուրդ են:

Ընդամենը 2 ամիս առաջ՝ սեպտեմբերին, այս անգամ Հայաստանի Հանրապետության սահմաններում Ադրբեջանը շարունակում է նույն գործելաոճը: Դարձյալ զինծառայողների սպանություններ, գնդակահարություն, դիակապտումներ, խոշտանգումներ, անդամահատումներ: Վերջին հաշվով դարձյալ լռություն:

Այստեղ մի անգամ ևս ուզում եմ ամրապնդել, որ մեր ժողովրդի պայքարը՝ հանուն ազատության, հանուն արդարության և հանուն մեր երկրում ինքնիշխան ապրելու, հարատև է լինելու և վճռականորեն շարունակվելու է: Մենք դրա համար շատ արյուն ու քրտինք ենք թափել:

Մեզ համար անընդունելի և անհասկանալի է մեր գաղափարակից կուսակցությունների ու շարժումների երբեմնի լռությունը մեր տարածաշրջանում տիրող անարդարությունների վերաբերյալ: ՀՅԴ-ն, հավատարիմ լինելով ընկերվարական գաղափարախոսությանն ու էությանը, իր կեցվածքով ևս համամարդկային արժեքների կրողն է եղել, և է: Եվ նույն ակնկալիքն ունենք ընկերվարությանը հավատարիմ բոլոր գաղափարակից անհատներից ու կուսակցություններից:

Ես՝ որպես ազատության համար պայքարող ժողովրդի ներկայացուցիչ, այս համագումարում հետևյալ կոչ-մարտահրավերը հնչեցնում եմ որպես SOS ազդանշան. միջազգային անտարբերությունը նոր ոճրագործությունների պատճառ է դառնալու, որի ականատեսը եղանք 1915թ., և որի ուրվականը այժմ տիրական է դառնում մեր տարածաշրջանում:

Ռազմաքաղաքական հավասարակշռությունը տարածաշրջանում փոխվել է. առաջացել են նոր վտանգներ:  Ղարաբաղյան հիմնախնդրի հանգուցալուծման համար դերակատարները փոխել են իրենց առաքելությանը միտված պարտավորությունները: Եթե Մինսկի խմբի համանախագահ երեք երկրների նախագահները անցյալում իրենց հայտարարություններով հաստատում էին, որ Արցախի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեով կամ ժողովրդական կամարտահայտությամբ, ապա այսօր նրանք կա՛մ լռում են, կա՛մ խոսում են անվտանգության և ինչ-որ անհասկանալի իրավունքների մասին՝ փորձելով թաղել կարգավիճակի և ինքնորոշման իրավունքի հարցը:

Ուզում եմ այս բարձր ու պատասխանատու հարթակից հնչեցնել, որ Արցախի հարցը փակված չէ, և մեր ժողովուրդը շարունակելու է ազատության, արդարության  և ինքնորոշման իրավունքի իրացման համար իր պայքարը:

Թեև ԵԱՀԿ Մինսկի խումբը չի կարողացել իր ճիգերով Ղարաբաղի հիմնախնդրին վերջնական հանգուցալուծում տալ և ապահովել մնայուն խաղաղություն, սակայն անցած 25 տարիներին գործադրված ջանքերը կանխարգելել են ուղղակի ռազմական բախումները:

— Ուզում եմ կատարել մի քանի հաստատումներ.

— ԵԱՀԿ Մինսկի խմբի որդեգրած միջազգային սկզբունքներն այժմեական են, տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացասում:

— Արցախը ինքնորոշվել է միջազգային բոլոր նորմերին ու պահանջներին հետևելով, հռչակելով անկախ պետություն կառուցելու մասին: Արցախը երբեք անկախ Ադրբեջանի Հանրապետության մաս չի կազմել:

— Այսքանով հանդերձ Ադրբեջանը շարունակում է Արցախի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականություն, որի արդյունքում փորձում է ամբողջապես հայաթափել Արցախի Հանրապետությունը:

— Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սպառնալիքները՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության նկատմամբ, էլ ավելի են տեսանելի դարձնում նոր էսկալացիան, որը կարող է վերածվել լուրջ տարածաշրջանային բախման:

— Արցախի օկուպացված տարածքներում մշակութային կոթողների ոչնչացմամբ Ադրբեջանն իրականացնում է մշակութային ցեղասպանություն:

— Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ տարվում է քաղաքական մեկուսացման քաղաքականություն՝ ամեն կերպ խոչընդոտներ ստեղծելով օտար երկրների դիվանագիտական և քաղաքական ներկայացուցիչներին այցելելու Արցախի Հանրապետություն և իրավիճակին հաղորդակից լինելու:

— Գրեթե ամենօրյա կրակոցներն ու սպառնալիքները հոգեբանական ծանր մթնոլորտ են ձևավորում՝ նպատակ ունենալով ստեղծելու արտագաղթի հոսքեր:

— Արցախցիները չեն կարողանում լիարժեքորեն օգտվել միջազգային օրենքներով նախանշված հնարավորություններից, մասնավորապես Ադրբեջանի կողմից բռնի տեղահանվածները առ այսօր չունեն փախստականի կարգավիճակ և տեսանելի ապագայում չկա նաև որևէ հեռանկար:

— Միջազգային հումանիտար կառույցները բավարար աշխատանք չեն տանում և չեն կարող մուտք գործել Արցախ՝ իրենց առաքելությունը լիարժեքորեն կատարելու:

Ինձ համար մեծ պատիվ է, որ այսօր ելույթ եմ ունենում այս ամբիոնից՝ կանգնելով արդարության համար պայքարող մեծաթիվ հեղափոխականների տեղում, որոնց շարքում է եղել իմ կուսակից ընկեր, իմ համերկրացի Նիկողայոս Տեր-Հովհաննիսյանը՝ Նիկոլ Դումանը, ով 1910թ. ՀՅԴ կողմից մասնակցել է երկրորդ ինտերնացիոնալի Կոպենհագենի համագումարին: Այդ ժամանակ նաև իմ հայրենակիցները պայքարում էին իրենց հայրենիքում բնականոն կյանք ապահովելու համար»։ 

Ելույթն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:15
Քանյե Ուեսթը վերադարձել է Instagram և պնդել, թե «կրկին սիրում է հրեաներին»
Ռեփեր Քանյե Ուեսթը երկար դադարից հետո առաջին գրառումն է արել Instagram-ում։ Նա տեղադրել է «Macho and Nerd» (2012) ֆիլմի պաստառը։...
Աղբյուր` Panorama.am
18:10
Շիա կամավորականներով համալրված ջոկատները պատրաստ են Սիրիայում իրենց ճամբարներին ԱՄՆ-ի ավիահարվածներին պատասխանել
Շիա կամավորների կազմավորումները օրինական կերպով գտնվում են Սիրիայում և աջակցում են կառավարական բանակին ծայրահեղական խմբավորումների դեմ...
Աղբյուր` Panorama.am
18:03
Միշելը Փաշինյանին և Ալիևին մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ սրացումների կապակցությամբ
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որոնց...
Աղբյուր` Panorama.am
17:56
Ադրբեջանը խախտել է ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում. Շտաբ
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը հայտնում է.  «Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
17:48
Հայկական համադպրոցական գիտության փառատոնին ներկայացված նախագծերի քանակը կրկնակի ավելացել է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի պետական համալսարանում ներկա է գտնվել Հայկական համադպրոցական...
Աղբյուր` Panorama.am
17:36
Հայաստանում ժամկետային ծառայող կանանց համար զորամաս է կառուցվում
Այսօր Սուրեն Պապիկյանն այցելել է  կանանց ստորաբաժանման և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք,...
Աղբյուր` Panorama.am
17:28
The New York Times Ուկրաինայի զինված ուժերի շարքերում ամերիկացի վարձկանների հակամարտությունների մասին
Ամերիկացի վարձկանները, որոնք միացել են ուկրաինական «Միջազգային լեգեոնին», պայքարում են ազդեցության համար և փորձում են շահույթ ստանալ...
Աղբյուր` Panorama.am
17:15
Մահացել է Նարինե Հովհաննիսյանը
Մահացել է կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախկին պետ Նարինե Հովհաննիսյանը։ Նարինե Հովհաննիսյանը ՀՀ ԿԳՆ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Strana.ua. Կիևում շուկան տարհանվել է ռումբի տեղադրման մասին լուրերի պատճառով
Կիևում հայտնել են մետրոյի «Մինսկայա» կայարանի մոտ գտնվող շուկայի ականապատման մասին, բոլոր մարդիկ տարհանվել են տարածքից։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:55
Հանքավայրի շահագործումը բացասական ազդեցություն կունենա տուրիզմի ոլորտի վրա․ Շիրակ Միքայելյան
Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին հայտարարություններն անհանգստություն են առաջացրել նաև տուրիզմնի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող...
Աղբյուր` Panorama.am
16:48
Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին հացահատիկի...
Աղբյուր` Panorama.am
16:35
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Հայաստանում մարտի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 28-30-ին առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ,...
Աղբյուր` Panorama.am
16:24
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցներն...
Աղբյուր` Panorama.am
16:13
Միսիսիպիի պտտահողմի զոհերի թիվը հասել է 21-ի
ԱՄՆ Միսիսիպի նահանգում պտտահողմի զոհերի թիվը հասել է 21-ի: Այդ մասին CNN-ի տարածած լուրը ներկայացրել է «ՌԻԱ նովոստի»-ն։ ABC...
Աղբյուր` Panorama.am
16:00
Դիլիջանում փլուզվել է երկհարկանի տան ետնամասը
Մարտի 25-ին, ժամը 13։41-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի տներից մեկը...
Աղբյուր` Panorama.am
15:50
Բելառուսում ուժի մեջ է մտել պետական դավաճանության համար մահապատիժ նախատեսող օրենք
Բելառուսում մարտի 25-ից ուժի մեջ են մտել քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք պաշտոնյաների և զինվորականների համար նախատեսում են...
Աղբյուր` Panorama.am
15:41
Կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմամբ, վաճառքով զբաղվող հանցավոր խմբի 8 անդամ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում...
Աղբյուր` Panorama.am
15:30
Մեկ օրում ռեկորդային թվով միգրանտներ են ափ իջել իտալական կղզում
Ավելի քան 2000 միգրանտ 24 ժամվա ընթացքում ափ են իջել Լամպեդուզա կղզում։ Շաբաթ օրը հայտնել էANSA գործակալությունը և ընդգծել, որ խոսքը նոր...
Աղբյուր` Panorama.am
15:17
Էկզոտիկ խոլորձներ՝ Երևանի բուսաբանական այգում
Երևանի բուսաբանական այգին Խոլորձների Ցուցասրահի հետ համատեղ կազմակերպել է Խոլորձների ցուցահանդես։ Այսօր և վաղը Երևանի բուսաբանական այգում...
Աղբյուր` Panorama.am
14:56
Անջելինա Ջոլիին լուսանկարել են Ռոտշիլդների ընտանիքի ժառանգի հետ ժամադրության ժամանակ
Դերասանուհի Անջելինա Ջոլիին լուսանկարել են էկոակտիվիստ և բանկիրների գերդաստանի ժառանգորդ Դեյվիդ Մայեր դե Ռոտշիլդի հետ ժամադրության ժամանակ:...
Աղբյուր` Panorama.am
14:43
Ապագա Ակադեմիական քաղաքի և բուհերի միավորման անվան տակ՝ նախապես կվաճառվեն բուհերի շենքերը. Իշխանյան
«Իսկ Ակադեմիական քաղաքը կմնա, որպես հուշ, ինչպես բենդերական Նյու-Վասյուկին»։
Աղբյուր` Panorama.am
14:32
Էջմիածնում 52-ամյա տղամարդը ձերբակալվել է տելեգրամով մեթադոն ձեռք բերելու համար
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 23-ին, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու...
Աղբյուր` Panorama.am
14:21
Զատուլին. Նիկոլ Փաշինյանն ու իր դաշնակիցներն աստիճանաբար դեն են նետում դիմակները
Հայաստանի Սահմանադրական դատարանը պետք է հասկանա, թե ինչպես է ընկալվելու Ռուսաստանում Միջազգային քրեական դատարանի(ՄՔԴ)-ի Հռոմի կանոնադրությամբ...
Աղբյուր` Panorama.am
14:10
Telegraph. ԵՄ-ն կարող է Ռուսաստանին օգնելու համար պատժամիջոցներ կիրառել Կենտրոնական Ասիայի երկրների դեմ
Եվրամիությունը քննարկում է Ռուսաստանին սահմանափակող միջոցները շրջանցելու հարցում օգնելու համար Կենտրոնական Ասիայի երկրների դեմ պատժամիջոցներ...
Աղբյուր` Panorama.am
14:05
Ռոբերտ Քոչարյանը դատարանի թույլտվությամբ բացակայում է Հայաստանից. Միկոյան
Yerevan.Today-ը գրում է. «Լրատվամիջոցներից մեկը այսօր գրել էր, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու ամսով մեկնել է Հայաստանից:...
Աղբյուր` Panorama.am
13:54
Յուրի Ջորկաեֆը ժամանել է Երևան՝ աջակցելու Հայաստանի հավաքականին Թուրքիայի ընտրանու հետ խաղում
Հայկական արմատներով ֆրանսիացի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը ժամանել է Երևան՝ ներկա գտնվելու ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման...
Աղբյուր` Panorama.am
13:45
Երբեք չէի լսել Անդրանիկ Մարգարյանից, որ վատաբանի իր նախորդներին, իր պատասխանատվությունն ու մեղքը գցի ուրիշի գրպանը. Շարմազանով
Այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան 16-րդ տարելիցն է։  ՀՀԿ-ական քաղաքական գործիչները, Անդրանիկ Մարգարյանի հարազատներն ու...
Աղբյուր` Panorama.am
13:35
Միսիսիպիում պտտահողմի հետևանքով զոհվել է առնվազն յոթ մարդ
Առնվազն յոթ մարդ է զոհվել ԱՄՆ Միսիսիպի նահանգում պտտահողմի հետևանքով: «ՌԻԱ նովոստի»-ն հայտնում է, որ այդ մասին տեղեկացրել է ABC...
Աղբյուր` Panorama.am
13:24
Միխայիլ Գալուստյանի կինը ներկայացրել է մեծահասակ դուստրերին
Հեռուստահաղորդավար, դերասան Միխայիլ Գալուստյանի կինը ցույց է տվել իր հասուն դուստրերին: «Գազետա ռու»-ն հայտնում է, որ գործարարուհին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կասկադի տարածքում ծառեր են հատվում
20:14 23/03/2023

Կասկադի տարածքում ծառեր են հատվում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}