Սոցինտերի փոխնախագահ, ՀՅԴ անդամ Մարիո Նալբանդյանը վերընտրվել է պաշտոնում
ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի անդամ Մարիո Նալբանդյանը Սոցիալիստական Ինտերնացիոնալի 26-րդ Կոնգրեսի կողմից վերընտրվել է որպես կազմակերպության փոխնախագահ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից։
Մադրիդից ՀՅԴ պատվիրակության անդամ, ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը հայտնել է, որ ՀՅ Դաշնակցությունը շարունակում է պահպանել մոլորակի խոշորագույն կուսակցությունում փոխնախագահի պաշտոնը
Աղբյուրը հիշեցնում է, որ ՀՅ Դաշնակցության պատիվակությունը նոյեմբերի 25-ից 27-ը Մադրիդում մասնակցում է Սոցիալիստական Ինտերնացիոնալի խորհրդի և կոնգրեսի աշխատանքներին։ ՀՅԴ պատվիրակությանն անդամակցում են Սոցիալիստական Ինտերնացիոնալի փոխնախագահ Մարիո Նալբանդյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգմավոր Դավիթ Իշխանյանը, Երիտասարդ սոցիալիստների միջազգային միության փոխնախագահ Սարինե Աբրահամյանը և ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի հարցը փակված չէ, և մեր ժողովուրդը շարունակելու է ինքնորոշման իրավունքի իրացման համար իր պայքարը. Դավիթ Իշխանյան
- Դավիթ Իշխանյանն Իսպանիայի վարչապետին է փոխանցել Արցախի քարտեզագիրքը
- ՀՅԴ պատվիրակությունը Մադրիդում մասնակցում է Սոցինտերնի 26-րդ կոնգրեսի աշխատանքներին