Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 21:00-23:30-ը, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ հայկական կողմը կորուստներ չունի:
Նոյեմբերի 28-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ