
«Մինչև հիմա, սիրելի ժողովո՛ւրդ, մնացել եք «նախկինի ու ներկայի» հոլովույթում, որպեսզի հանկարծ աչքներդ չընկնի սրանց թալանին»
«Թե՞ ձեզ թվում էր, որ Արամ Մանուկյանը կարողացավ իրականացնել իր ծրագիրը՝ դուք նրա հետևորդներն եք: Ոչ, նա Արամ Մանուկյանն էր, այ ողորմելինե՛ր, նա Սարդարապատ էր հաղթել, դուք ի՞նչ եք հաղթել, միայն՝ ժողովրդին ու խաբելով եք հաղթել»,-ասուլիսում ասաց բանաստեղծ Խաչիկ Մանիկյանը՝ 44-օրյա պատերազմում հերոսացած Վաչագան Մանուկյանի հայրը՝ գնահատելով գործող իշխանություններին:
Նա հյատարարեց, որ թուրքը չի պարտվել գործող իշխանություններին, այլ պարտվել է հայ ժողովուրդը, որը հիպնոսացված վիճակում է, բայց կարթնանա:
Բանաստեղծը միաժամանակ հիպնոսացումը արադարացում չհամարեց և հայտարարեց, որ իշխանության հետևից գնացողները սպասարկում են թուրքահպատակների օրակարգը:
Նկատելով, որ գործող իշխանությունները չեն խոսում Վանի, այլ հայկական տարածքների վերադարձի մասին, մինչդեռ Ադրբեջանը խոսում է Սյունիքի և Երևանի մասին՝ Խաչիկ Մանուկյանն ասաց. «Եթե մենք այսպես ենք շարունակելու, նրանք քայլելով են գալու Երևան, որովհետև նրանք ոչ թե պայքար են տեսնում, այլ տեսնում են աղ ու հացով դիմավորողներ: Մինչև հիմա, սիրելի ժողովո՛ւրդ, մնացել եք այդ «նախկին ու ներկայի» հոլովույթում և այս խաղը ձեր համար են հորինել, որպեսզի դուք տարվեք, զբաղվեք դրանով, դնեք նախկինների փողերը հաշվեք և հանկարծ աչքներդ չընկնի սրանց թալանին, որովհետև այդ թալանը նրանց համար վտանգավոր է՝ հանկարծ ու հանկարծ նույնացնեք և հասկանաք, որ սրանք ավելին թալանեցին»:
Բանաստեղծը, հայտնելով, որ ինքն էլ է ցանկացել, որ ժողովրդի ողջ երազանքներն իրականան, ազգային զարթոնքը շեշտակի լինի, պարզաբանեց, որ 2018թ-ին եղել են դեմքեր, որոնք իրեն կասակծելի էին թվում և չէր հավատում նրանց:
«Հավատացե՛ք, ես էլ կցանկանայի այդ հարթակից խոսքեր ասել, բայց երբ լսեցի այդ խոսքերը՝ «սիրում եմ ձեզ», «հպարտանում եմ ձեզանով», այն միանգամից եկավ ասելու, որ մենք շառլատանների հետ գործ ունենք, որ լուրջ մարդիկ չեն եկել, որպեսզի մեր մեծ, փայլուն ծրագրերն իրականացնի»,-ասաց Խաչիկ Մանիկյանը:
Լրահոս
Տեսանյութեր

