
Սիսիան-Քաջարան ճանապարհը մաքրվել է պայթած արկերի հրթիռների մնացորդներից
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետների կողմից նոյեմբերի 15-ից 27-ը Հյուսիս-հարավ ճանապարհի ներդրումային ծրագրի շրջանակներում Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման աշխատանքների անվտագությունն ապահովելու նպատակով իրականացվել են պայթուցիկ զինամթերքի հայտնաբերման և մաքրման աշխատանքներ։
Կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ Իշխանասար–Նորավան–Աղիտու–Վաղատին բնակավայրերի տեղամասում իրականացված մաքրման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են պայթած արկերի հրթիռների մնացորդներ։
Տեղամասն ամբողջությամբ մաքրվել և հանձնվել է ճանապարհի շինարարական աշխատանքները վերահսկող կազմակերպության ներկայացուցիչներին։
Լրահոս
Տեսանյութեր



