11:25 30/11/2022

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել նախկին ոստիկանապետի դստեր նկատմամբ

Գլխավոր դատախազությունը տարածել է հաղորդագրություն, որտեղ ասված է.

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ոստիկանության նախկին պետ Վ.Գ.-ի դուստրը՝ Յ.Գ.-ն, միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով, օժանդակել է 2012-2018 թվականներին Կառավարությանն առընթեր Ոստիկանության պետի տեղակալ-ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Լ.Ե.-ին, որը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2015-2018 թվականների ընթացքում իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով վատնման եղանակով գույք է հափշտակել:

Մասնավորապես, 2011-2018 թվականներին Ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցրած Վ.Գ.-ն, 2015 թվականի մարտի 7-ի թիվ 490-Ա հրամանով, իր դստերը՝ Յ.Գ.-ին, նշանակել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին: Այնուհետև, Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 225-Ա հրամանով Յ.Գ.-ն նշանակվել է Ոստիկանության զորքերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների բաժանմունքի պետի պաշտոնին և Վ.Գ.-ի՝ 2018 թվականի մարտի 16-ի 23-Ա հրամանով Յ.Գ.-ին շնորհվել է ոստիկանության փոխգնդապետի կոչում, որից երեք օր անց՝ Ոստիկանության զորքերի հրամանատար Լ.Ե.-ի՝ 2018 թվականի մարտի 19-ի 248-Ա հրամանով Յ.Գ.-ն կրկին նշանակվել է Ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, իսկ Ոստիկանության պետի՝ 2018 թվականի մայիսի 10-ի 1388-Ա հրամանով, Յ.Գ.-ի կողմից ներկայացված զեկուցագրի հիման վրա՝ վերջինս ազատվել է Ոստիկանությունում ծառայությունից:

Նշված պաշտոնին նշանակվելուց հետո՝ մինչև պաշտոնավարման դադարեցումը, Յ.Գ.-ն առհասարակ ծառայության չի ներկայացել, ծառայողական պարտականությունները չի կատարել:
Լ.Ե.-ն, քաջատեղյակ լինելով Յ.Գ.-ի կողմից ավելի քան երեք տարի՝ 2015 թվականի մարտի 7-ից մինչև 2018 թվականի մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու, սահմանված կարգով ծառայության չներկայանալու մասին, ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլև իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքը վատնման եղանակով հափշտակելու միասնական դիտավորությամբ, պաշտոնական դիրքի օգտագործմամբ, նշված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է Ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը և Ֆինանսների նախարարություն ուղարկված վճարման հանձնարարագրերը, որոնցում ներառված են եղել նաև անհարգելի պատճառներով ծառայության չներկայացած և ծառայողական պարտականությունները չկատարած Յ.Գ.-ի տվյալները: Արդյունքում վերը նշված ժամանակահատվածում Յ.Գ.-ին, որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային գումարներ, փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամ, վերջինս էլ, աշխատանքի չհաճախելու և ծառայողական պարտականությունները փաստացի չկատարելու պայմաններում, ստացել և կանխիկացրել է իրեն որպես աշխատավարձ, պարգևատրումներ, արձակուրդային վճարներ տրամադրված գումարները:

Այսպիսով, Յ.Գ.-ն պաշտոնավարման ընթացքում, միջոցներ տրամադրելով և խոչընդոտները վերացնելով, օժանդակել է Լ.Ե.-ին՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 8 մլն 838 հազար դրամ հափշտակություն կատարելուն:

Վերը նշված հանցանքը կատարելու համար 2022 թվականի նոյեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Յ.Գ.-ի նկատմամբ արարքի կատարման պահին գործող Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին. մեղադրանք ներկայացնելու և խափանման միջոց ընտրելու համար այն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:38
Սպասվում են ձյան ինտենսիվ տեղումներ, բուք, մառախուղ
Միջերկրական ծովից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ փետրվարի 6-ին, 7-ին հանրապետության մեծ մասում սպասվում է ձյուն, Շիրակում, Լոռիում,...
Աղբյուր` Panorama.am
17:17
Ի՞նչ են կարդում մարզերում
Հայաստանի գրքային քարտեզը
Աղբյուր` Panorama.am
17:10
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
16:54
ԱՆ-ն դիմել է ԲԴԽ-ին Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությամբ
Արդարադատության նախարարությունը դիմել է Բարձրագույն դատական խորհրդին՝ դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հարսանեկան տուրիզմն Իտալիային բերել է 599 մլն եվրո
Ավելի ու ավելի շատ օտարերկրացիներ ընտրում են Իտալիան իրենց հարսանեկան տոնակատարության համար: «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թևանյան. Այո՛, հարցեր կան նաև Ռուսաստանին, բայց դրանք պետք են լուծումներ գտնելու, ոչ թե թշնամանալու
«Հայաստանում հակառուսական հիստերիան, հայ–ռուսական հարաբերությունների փչացումը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ է տեղի...
Աղբյուր` Panorama.am
19:30
30-ամյա Բոբին դարձել է աշխարհի ամենածեր շունը և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում
Պահապան շների ցեղատեսակի 30-ամյա շունը՝ Բոբի անունով, ճանաչվել է պատմության մեջ ամենածերը և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
19:15
Փետրվարին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կլինի նորմայից բարձր 1-2 աստիճանով
Հանրապետության տարածքում փետրվար ամսվա օդի ջերմաստիճանը միջինը կազմում է -5...-8°C, ինչը 1°C-ով բարձր է հունվարի միջին ջերմաստիճանից:...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ֆրանսիացի պատգամավոր. ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գազային համաձայնագրի նախագիծը թիկունքից դանակահարություն է հայերի համար
Ֆրանսիացի սենատոր Բրունո Ռետայոն Թվիթերի իր միկրոբլոգում արձագանքել է ԵՄ էներգետիկ հարցերի հանձնակատար Քադրի Սիմսոնի Ադրբեջան կատարած այցի ու...
Աղբյուր` Panorama.am
18:45
ԿԳՄՍՆ. 2023 թվականին նախատեսվում է իրականացնել 12 հուշարձանի վերականգնում
Հուշարձանների վերականգնմանը պետական բյուջեից հատկացվող միջոցները 2022 թ. նախորդ երկու տարիների համեմատ ավելացել է շուրջ 30 %-ով՝ կազմելով շուրջ...
Աղբյուր` Panorama.am
18:30
Հնդկական ընկերությունները ռուսական նավթի համար սկսել են վճարել դիրհամով
Հնդկական ընկերությունները սկսել են ռուսական նավթի դիմաց վճարել ԱՄԷ-ի ազգային արժույթով՝ դիրհամով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
18:22
Մենք ձեր կողքին ենք մեր ամենօրյա աղոթք-խնդրանքներով. Սուրբ Սարգիս եկեղեցում իրականացվել է զինվորների օրհնության կարգ
Սիրո բարեխոս Սուրբ Սարգիս զորավարի, նրա Մարտիրոս որդու և 14 զինվորների տոնը, որն այս տարի նշվում է փետրվարի 4-ին, մեծ ժողովրդականություն է...
Աղբյուր` Panorama.am
18:10
2015 թվականից հետախուզվողը տեղափոխվել է Հայաստան և կալանավորվել
ՆԳՆ ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից փետրվարի 3-ին Աստանա-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխվել 40-ամյա Տիգրան...
Աղբյուր` Panorama.am
17:59
Հերիք է սիրաշահեք բռնապետներին. Ֆրանսիացի պատգամավոր
Ֆրանսիացի պատգամավոր Անն-Լոուրենս Պետելը Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին և ԵՄ էներգետիկ հարցերի հանձնակատար Քադրի Սիմսոնին կոչ...
Աղբյուր` Panorama.am
17:46
ՊԵԿ. Հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է 40.2 մլրդ դրամ
2023 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 166.3 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որը նախորդ...
Աղբյուր` Panorama.am
17:35
Բորիս Ջոնսոնը և Լիզ Թրասը ծրագրում են վերադառնալ մեծ քաղաքականություն
Մեծ Բրիտանիայի երկու նախկին վարչապետներ Բորիս Ջոնսոնը և Լիզ Թրասը հույս ունեն վերադառնալ մեծ քաղաքականություն, գրում է ՏԱՍՍ-ը` հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
17:24
Ճանապարհների վիճակը՝ ժամը 17:10 դրությամբ
Փետրվարի 4-ին՝ ժամը 17:10 դրությամբ, Արագածի և Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ «Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
17:00
Մեղրեցի․ Մինչև հիմա տոննաներով նուռ, արքայանարինջ ունենք չիրացված
Մեղրիում սրվել է բերքի իրացման խնդիրը։ Գյուղատնտես Գևորգ Մարգարյանը Panorama.am-ի հետ զրույցում նշեց, որ մասնավորապես՝ վերջին մեկ տարվա...
Աղբյուր` Panorama.am
16:52
Թուրքիան ԱՄՆ դեսպանին մեղադրել է գունավոր հեղափոխության նախապատրաստման մեջ
Թուրքական ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն դիմել է իր երկրում ԱՄն դեսպան  Ջեֆ Ֆլեյքին ոչ թե քննադատությամբ, այլ կշտամբանքով։ «Ձեր...
Աղբյուր` Panorama.am
16:43
Սամվել Ղազարյանն ու Գոռ Այվազյանը՝ Վրաստանի բռնցքամարտի չեմպիոններ
Պավլիկ Եղոյանը գրավել է պատվավոր, երկրորդ հորիզոնականը։
Աղբյուր` Panorama.am
16:31
Վիրահատություն պահանջող ախտաբանությամբ 6 անձ Արցախից տեղափոխվել են Հայաստան
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական...
Աղբյուր` Panorama.am
16:22
Մակրոնը Պուտինին հիմնականում զանգահարում է Զելենսկու խնդրանքով. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անն-Կլեր Լեժանդրը RTVi-ին տված հարցազրույցում հայտնել է, որ երկրի նախագահ Էմանուել...
Աղբյուր` Panorama.am
16:02
Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է ձյուն և մառախուղ
Հանրապետության տարածքում փետրվարի 4-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 4-ի երեկոյան ժամերին, 5-6-ը, 9-ի ցերեկն առանձին...
Աղբյուր` Panorama.am
15:50
«Ուրարտու» ՖԱ-ին է միացել ուկրաինացի պաշտպան Իվան Զոտկոն
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել ուկրաինացի պաշտպան Իվան Զոտկոյի հետ։ Այս մասին հայտնում են ակումբից։...
Աղբյուր` Panorama.am
15:37
Աննա Վարդապետյանը պլանավորում է դատախազներին դպրոցներ ուղարկել
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր Արմավիր համայնքում խորհրդակցություն է անցկացրել՝ ընդգծելոց, որ դատախազության միակ նպատակն արդյունավետ...
Աղբյուր` Panorama.am
15:15
Ղազինյան. Կորեյկոյի դերում հանդես է գալիս Հայաստանի օրվա իշխանությունը
ԱԺ նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Օստապ Բենդերն ասում էր, որ մասը փոքր...
Աղբյուր` Panorama.am
15:03
Իրավապաշտպան. Գուրգեն Արսենյանի երեկվա հայտարարությունն անբարո է
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Գուրգեն Արսենյանի երեկվա հայտարարությունը՝  «Մենք չենք կարող ռիսկի ենթարկել երեք...
Աղբյուր` Panorama.am
15:03
Ռուսաստանը պետք է սովորի առաջ տանել իր և իր դաշնակիցների շահերը. Հայկ Խալաթյան
«Քննարկման ժամանակ նշվեց հայկական կողմից որոշակի պատրանքների մասին՝ կապված ՀԱՊԿ-ի հետ, բայց ես պետք է նշեմ, որ այդ պատրանքները ստեղծվել են...
Աղբյուր` Panorama.am
14:52
Գևորգ Դանիելյան. Այո, Բերձորի միջանցքը բացելու առաջնահերթ պատասխանատուն հայրենական իշխանություններն են
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը, արձագանքելով  Միքայել Սրբազանի  հայտարարություններին հետևած քննադատություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սահմանադրության դրույթները չեն կարող քաղաքական հայեցողության միջոցով հանկարծ վերացվել. Պողոսյան
13:04 03/02/2023

Սահմանադրության դրույթները չեն կարող քաղաքական հայեցողության միջոցով հանկարծ վերացվել. Պողոսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}