Քրիստինե Վարդանյան. Չպիտի առաջնորդվել ամեն ինչ, կամ ոչինչ սկզբունքով
ԱԺ «Հայաստան» խմբակցության դաշնակցական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«1915-ին համատարած աղետի ու փլուզման պայմաններում մի քանի վայրերում հաջողվեց կազմակերպել ինքնապաշտպանություն:
Ինքնապաշտպանական գործողություներն էլ այնպես չէ, որ բոլոր դեպքերում հաջող ավարտ ունեցան. եթե Վանի ինքնապաշտպանությունը դարձավ փրկության օրինակ, Տարոնում դեպքերը նույքան հաջող չընթացան:
Բայց էականն այլ բան է: Ցեղասպանությունից ընդամենը 3 տարի հետո ստեղծված Հայաստանի Հանրապետության կյանքում վճռական դերակատարություն ունեցան պայքարը երբեք չդադարեցրած գործիչները` Արամ Մանուկյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը, Դրոն ...
Եվ դա պատահականություն չէ, այդպես է միշտ: Պայքարողին է տրվում որոշելու իրավունքը:
Հիմա էլ է համատարած փլուզում, բայց միևնույնն է, վաղվա Հայաստանում որոշողները լինելու են այսօր պայքարը չդադարեցնողները, չհոգնողները, ընկնողները, բայց վեր կենալ կարողացողները:
Պայքարի դաշտերի պակաս էլ չկա. Եռաբլուրում բռնության ենթարկված ծնողների կողքին կանգնելուց, Լոռու մարզում ծեծված քաղաքացիներին մենակ չթողնելուց, մինչև արցախահայերի կամ ապօրինի հետապնդվող քաղաքացիների իրավունքների պաշտպանություն:
Բոլորը դեպքերը պայքարի դաշտեր են, բոլորը մեր «ինքնպաշտպանական մարտերն» են: Ելքերն էլ կարող են տարբեր լինել: Բայց մենք չենք կարող ասել` եթե մեծ պատկերում դեռևս լույս չի երևում, ուրեմն փոքր քայլերն անիմաստ են: Դրանք անպայման տալու են իրենց արդյունքը: Ուրեմն միակ տարբերակը մնում է չհուսահատվելը, և «երբեք, երբեք, երբեք չհանձնվել»-ը»։
Հարակից հրապարակումներ`
- Մի քանի քաղաքացիներ դաժան ծեծի են ենթարկվել պարեկների կողմից. ահազանգում է Քրիստինե Վարդանյանը
- Բայրաքթար խորհրդանշող մի կարմիր փուչիկ էլ Վահագն Խաչատուրյանին. «Հեռացեք»
- Կին պատգամավորները կարմիր փուչիկներով իրազեկման ակցիա են իրականացնում
- Ո՞րն է պատճառն ի պաշտպանություն Արցախի և Հայաստանի հրավիրված հանրահավաքին չգալու․ Քրիստինե Վարդանյան