Սպորտ 18:26 01/12/2022 Հայաստան

Բացվել է լեգենդար մարմնամարզիկ Ալբերտ Ազարյանի կիսանդրին

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի բակում բացվել է լեգենդար մարմնամարզիկ, Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, «Օղակների արքա» Ալբերտ Ազարյանի կիսանդրին:Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ներկայացուցիչներ Երևանի քաղաքապետարանից, անվանի մարզիկներ և այլ պաշտոնյաներ:

«Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, միջազգային ասպարեզում անվանի և հարգված մարզիկը՝ 93-ամյա Ալբերտ Ազարյանը, այսօր էլ մեր կողքին է՝ եռանդուն ու հպարտ,- փաստել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և ընդգծել,- շատ քչերին է բախտ վիճակվել կենդանության օրոք ներկա գտնվել իր արձանի բացմանը: Դուք այդ իրավունքը վաստակել եք և արժանի եք այս մեծարանքին: Մաղթում եմ, որ դեռ երկար տարիներ՝ առավոտյան մարզման գալիս, հայացք նետեք Ձեր կիսանդրուն և հասկանաք, որ Դուք մեր հպարտությունն եք»:

Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի հավաստագրման համաձայն, ինչպես հայտնի է, օղակների վրա Ալբերտ Ազարյանի կատարած վարժությունների համալիրը պաշտոնապես կոչվում է «Ազարյանական խաչ»։ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ այսօր էլ՝ հանրահայտ վարժությունը կատարելուց 66 տարի անց, աշխարհի բոլոր մարզական մեկնաբանները, սպորտային մարմնամարզության մասնագետներն ու սիրահարները որևէ մարզիկի՝ օղակների վրա վարժություն կատարելիս վկայակոչում են «Ազարյանի խաչը»:

Կենդանի լեգենդ Ալբերտ Ազարյանի բրոնզաձույլ կիսանդրու հեղինակը քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ Գերասիմ Շահվերդյանն է: Ասում է՝ կիսանդրին ստեղծելու առաջարկը ստացել էր վաղուց՝ 2013 թվականին, երբ անվանի մարմնամարզիկ Հրանտ Շահինյանի արձանն էր տեղադրվում.

«Ինձ համար այսօր շատ պատասխանատու օր է: Բացում ենք մի արձան, որը նվիրված է մեր լեգենդար մարմնամարզիկին: Արձանը ստեղծելիս Ազարյանին պատկերել եմ 27-28 տարեկանում, երբ նա արդեն Oլիմպիական չեմպիոն էր: Ուզում էի՝ երիտասարդ լինի, որ սերունդները նրան այդպիսին հիշեն: Աշխատանքի ընթացքն այնքան էլ երկար չի տևել: Ազարյանը շատ համեստ անձնավորություն է. հավատացե՛ք՝ ընթացքում որևէ նկատողություն չի արել, առանձնահատուկ ցանկություններ չի հայտնել, թե ինչպիսին կուզեր տեսնել իր արձանը»,- ասում է քանդակագործը:

Լեգենդար Ալբերտ Ազարյանն էլ խոստովանում է՝ իր համար սա կարևոր և նշանակալի իրադարձություն էր. «Իհարկե, հավանել եմ արձանը: Իմ հոգում սա մեծ իրողություն է: Շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց, որոնք իրականացրել են այս նախաձեռնությունը: Ես մշտապես զգացել եմ ձեր սերն ու հարգանքը»:

Հուշակոթողը տեղադրվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի քառակի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 20-րդ դարի լավագույն հայ մարզիկ, Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի պատվավոր նախագահ Ալբերտ Ազարյանն 93 տարեկան է: Ծնվել է 1929 թվականին Գանձակում՝ արհեստավորի ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքը տեղափոխվել է Վանաձոր, իսկ 1947 թվականին՝ Երևան։ Նա ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ է (1954), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1967)»,- ասվում է հաղորդագրությունում։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:10
Արցախի Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրվել. ՌԴ ՊՆ
«Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի խախտում են արձանագրել»,- ՏԱՍՍ-ի հաղորդմամբ այս մասին...
Աղբյուր` Panorama.am
21:54
«Որդիների Կանչ». Երբ գա այդ բաղձալի հանդիպման պահը, դուք մեր զոհված տղաների աչքերի մեջ ինչպե՞ս եք նայելու
«Հետաքրքիր է այդ ո՞ր օրվանից հայը դարձավ թ ու ր ք ի փրկիչը։ Հասկացեք վերջապես՝ երբեք ու երբեք թշնամին շնորհակալ չի լինելու այսս քայլի համար»։
Աղբյուր` Panorama.am
21:39
«Թաթոյան» հիմնադրամը հատուկ դիրքորոշում է ներկայացրել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե
... Հայաստանում զինծառայողների իրավունքների վերաբերյալ՝ կապված զինված ուժերի նկատմամբ վերահսկման և կարգապահության թերությունների հետ։
Աղբյուր` Panorama.am
21:31
Հղի կնոջը Ապարանի ԲԿ տեղափոխելու համար անհրաժեշտ է եղել փրկարարների օգնությունը
Փետրվարի 7-ին, ժամը 19:09-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նիգավան գյուղի բնակչին, ով հղի է,...
Աղբյուր` Panorama.am
21:07
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադի հետ:
Աղբյուր` Panorama.am
20:58
Ուրբաթ օրվա «գաստրոլները» ցանկալի ու արագ արդյունք տվեցին. վերադասները որդուն ազատեցին պատասխան տալուց․ Մելիքան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Ուրբաթ օրվա «գաստրոլները» ցանկալի ու արագ արդյունք տվեցին. վերադասները որդուն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Հայկական կողմը բարձր է գնահատել Բունդեսթագի անդամների հստակ ուղերձները․ Միրզոյան
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների, պաշտպանության, մարդու իրավունքների և հումանիտար օժանդակության,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Արցախի բնակիչները հույս ունեն պահպանել իրենց անկախությունը․ BBC-ի անդրադարձը
News.am-ը, հղում անելով  BBC-ի ռուսական ծառայությանը, գրում է․ «Գրեթե երկու ամիս Լեռնային Ղարաբաղի հայերը մեկուսացված են ապրում...
Աղբյուր` Panorama.am
20:18
ԱՄՆ դեսպանության ներկայացուցիչներն այցելել են սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով տուժած վայրեր
Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանն այսօր ընդունել է ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավարի տեղակալ՝ Քիմբերլի Զեպֆելին և...
Աղբյուր` Panorama.am
20:07
Ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում փետրվարի 7/9-ին
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2 - Երևան» մայրուղային ջրատարի վթարի...
Աղբյուր` Panorama.am
19:55
Երկրաշարժերից հետո հետցնցումները կարող են տևել մի քանի տարի․ մասնագետ
Թուրքիայում և Սիրիայում արդեն երկու օր շարունակ գրանցվում են ուժգին երկրաշարժեր: Որո՞նք են պատճառները և ի՞նչ վտանգներ են ներկայացնում Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:44
Միջազգային «մարդասիրության» դեմքը
 Ֆեյսբուքյան օգտատեր Pooya Hosseini-ը հրապարակել է լուսանկար՝ կից գրելով․  «Ցավալի պատկեր, մարդասիրական օգնության...
Աղբյուր` Panorama.am
19:30
Օգնության խնդրանք և շնորհակալություն Երևանում Սիրիայի դեսպանությունից
Երևանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց,ովքեր կարեկցություն են հայտնել Սիրիայի ժողովրդի...
Աղբյուր` Panorama.am
19:19
Էրդողանի դեմ բողոքող քաղաքացու ձայնն անջատել են ուղիղ եթերի ժամանակ
Թուրքական «Habertürk» հեռուստաընկերությունը երկրաշարժից հետո Քահրամանմարաշից (Մարաշ) ուղիղ եթերով նկարահանումներ է իրականացրել՝...
Աղբյուր` Panorama.am
19:09
Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից հետո հետցնցումների թիվը սկսել է նվազել
Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ Թուրքիայում և Սիրիայում երկրաշարժից հետո հետցնցումների թիվը սկսել է նվազել։...
Աղբյուր` Panorama.am
19:01
Ապրում ենք մի իրականության մեջ, երբ հակաղարաբաղցիական քարոզը քրեականացանելը դառնում է ակտուալ. Լիլիթ Գալստյան
«Իսկապես, ձեր օրոք կարծես թե ակտուալ է դառնում նաև Ցեղասպանության ուրացման քրեականացումը»։
Աղբյուր` Panorama.am
18:52
Մարզումների ժամանակ մենք միշտ միասին ենք մարզվում, պայքարում էլ նման զգացողություն էր․ Արմեն Գրիգորյան
Բաթումիում տեղի ունեցավ բռնցքամարտի Վրաստանի առաջնությունը, որին մասնակցում էին ախալքալաքցի 11 մարզիկներ։ Jnews-ի փոխանցմամբ՝ բացի այն, որ...
Աղբյուր` Panorama.am
18:37
Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա․ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է․ «Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու ավերիչ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց հավաքականները նախապատրաստվում են Եվրոպայի անհատական առաջնություններին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր ընդունել է գրոսմայստերներ Շանթ Սարգսյանին, Հայկ Մարտիրոսյանին...
Աղբյուր` Panorama.am
18:12
Թուրքի մեծ կարծիքը՝ Փաշինյանի մասին
Համացանցում շրջանառվում է թուրքական հեռուստաալիքներով հեռարձակված մի տեսանյութ՝  որտեղ թուրք երիտասարդը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին՝ իբրև...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ինչպես ժողովուրդն է ասում՝ տվողից են ուզում. Արթուր Խաչատրյան
«Ո՞րն է «Ղարաբաղի գինը»: Առաջին հայացքից թվում է, թե նման հարց ընդհանրապես չպետք է առաջանար հայ մարդու մտքում: Արցախն անգին է,...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մասնակի վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
Արցախի Տեղեկատվական շտաբից հայտնում են, որ մասնակի վերականգնվել Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը: «Մասնակի վերականգնվել է...
Աղբյուր` Panorama.am
18:00
Մադոննան չի անցել «Գրեմմիի» կարմիր գորգով
Ամերիկացի երգչուհի Մադոննան հերթական անգամ աչքի է ընկել ոչ ստանդարտ արարքով։ Նա «Գրեմմի» մրցանակաբաշխության ժամանակ չի անցել կարմիր...
Աղբյուր` Panorama.am
17:51
Արմավիրում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի փոխարինման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
17:40
Արցախի նախագահ հեռախոսազրույց է ունեցել Արամ Ա կաթողիկոսի հետ
Վեհափառ Հայրապետն իր աջակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին, ընդգծել, որ ամենօրյա աղոթքներից զատ կաթողիկոսարանը շարունակում է ջանքեր գործադրել արցախահայությանը սատար կանգնելու համար:
Աղբյուր` Panorama.am
17:32
Մարտուն Գրիգորյանը ՔՊ-ական «աղջնակին» խորհուրդ տվեց սրբազանի անունը տալուց իրեն կոռեկտ պահել
ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը նախ ցավակցեց  Ազատ գյուղում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Ամենայն Հայող Կաթողիկոսը խորվարթ նախարարի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի գործողություններին
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Գորդան...
Աղբյուր` Panorama.am
17:19
Բքի պատճառով փակ ճանապարհներ կան
Փետրվարի 7-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Թալինի, Անիի, Արագածի, Ստեփանավանի, Վանաձորի, Տաշիրի, Դիլիջանի, Աբովյանի, Մեղրիի, Նաիրիի, Աշոցքի, Սևանի,...
Աղբյուր` Panorama.am
17:12
ՌԴ-ից դրամական փոխանցումները համարժեք են ՀՀ տարեկան ՀՆԱ-ի 20 %-ին. Թադևոս Ավետիսյան
«14.2% տնտեսական ակտիվության աճի շուրջ ¾ մասը արձանագրվել է ի հաշիվ այն ոլորտների, որոնք կրել են ռուս-ուկրաինական պատերազմով...
Աղբյուր` Panorama.am
17:01
Պարտատոմսերը՝ խնայողությունների դիվերսիֆիկացիայի լավագույն տարբերակ
Վերջին տարիներին ՀՀ պարտատոմսերի շուկան կայուն աճ է ապահովում, այդ թվում` բանկերի կողմից թողարկումների ակտիվացման շնորհիվ: Չնայած դրան, շատերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՔՊ-ականները քննարկում են Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնության հարցը
12:20 07/02/2023

ՔՊ-ականները քննարկում են Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համաձայնության հարցը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}