Հնարավո՞ր է գոնե այս անգամ փրկել Արցախը․ Իշխանյան
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բացահայտեց Հայաստանի իշխանության իրական, այն է՝ դավաճանական, Արցախից հրաժարվելու դեմքը։ Այսօր ԱԺ-ում քպ-ական ողորմելիների քվեարկությունն այն հաստատեց։Ընդդիմադիր պատգամավորները կարծես այդ ողորմելիներին բացատրում էին, որ Արցախի կորստով խաղաղություն միևնույնն է չի լինի, թշնամին պահանջելու է Սյունիքը, Վարդենիսը, Երևանը։
Հետաքրքիր է, արդյոք, իսկապե՞ս ընդդիմադիրները կարծում են, թե քպ-ական ողորմելիները չեն հասկանում և նրանց պետք է բացատրել։
Ո՛չ և ևս մեկ անգամ՝ ո՛չ։ Այդ ողորմելիները հլու-հնազանդ ենթարկվում են իրենց ստրկատեր-վարչապետ կոչեցյալին, որը վաղուց դավադրության դաշինք է կնքել մեր թշնամիների հետ։ Իրականում, այսօր ուղղակի պատռվեց այդ ողորմելի-դավաճանների իրական դեմքը, այն է՝ փող, վայելքներ, Արցախի, Սյունիքի հանձնման դիմաց։
Ի դեպ, մոտավորապես նույնն է եղել 1921թ․, երբ Կավբյուրոն իր առաջին նիստում որոշել էր Արցախը թողնել Հայաստանի կազմում։ Հետագայում ադրբեջանցի բոլշևիկները բողոքել են, իսկ հայ բոլշևիկները հանուն խաղաղության և ադրբեջանցիների հետ բարեկամության՝ համաձայնվել Արցախը հանձնել Ադրբեջանին։
Այսպիսով պատմությունը կրկնվում է և ինչպես մեզ մատուցվում էր, թե Ստալինը, ռուսները Արցախը տվեցին Ադրբեջանին, տարիներ անց, նույն կերպ կբարբաջենք, թե Պուտինը, ռուսները Արցախը հանձնեցին։
Հնարավո՞ր է գոնե այս անգամ փրկել Արցախը։ Իհարկե․․․եթե վճռական լինենք և վերջապես ոտքի տակ տալով քշենք դավաճաններին։
Հ․Գ․ Այսօրվա քվեարկության մասին ի՞նչ են մտածում «թունդ հայրենասեր» աժբ-ականները։ Կարծես նրանց ծպտունը չի լսվում։ Իսկ լռությունը համաձայնության նշան է»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստորեն նրանց համար Գուրգեն Մարգարյանը զոհվել է հանուն ոչնչի․ Իշխանյան
- Ինչո՞վ են տարբերվում այսօրվա քանդարար-դավաճաններն իրենց ադրբեջանցի և թուրք եղբայրներից․ Իշխանյան
- Արցախի հարցը փակված չէ, և մեր ժողովուրդը շարունակելու է ինքնորոշման իրավունքի իրացման համար իր պայքարը. Դավիթ Իշխանյան
- Ներքին համոզվածություն ունեմ՝ Փաշինյանն ասել է՝ Արցախը հանձնենք ու հանգիստ թողեք իշխեմ Հայաստանում. Իշխանյան