
Ադրբեջանցիները սադրանքի են դիմել Մատաղիս-Քարվաճառ երթուղու Գետավան համայնքի տարածքում. Արցախի ՆԳՆ
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են.
«Սույն թվականի դեկտեմբերի 4-ին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Մատաղիս-Քարվաճառ երթուղով հերթական անգամ կազմակերպվել էր ադրբեջանական բեռնատարների շարասյան երթևեկությունը։ Բեռնատար մեքենաներից բացի շարասյան մեջ եղել է մեկ մարդատար ավտոմեքենա` քաղաքացիական հագուստով 4 ադրբեջանցիներով։
Տեխնիկական պատճառներով շարասյունը կանգ է առել Մարտակերտի շրջանի Գետավան համայնքում, որից հետո մարդատար մեքենայի ադրբեջանցիները դուրս են եկել մեքենայից և սկսել սանձարձակ ու սադրիչ վարք դրսևորել տեղում գտնվող հայ երիտասարդների նկատմամբ։
Այդ հողի վրա առաջացել է վիճաբանություն, որի ընթացքում նշված ադրբեջանցիներին միացել են նաև բեռնատար մեքենաների վարորդները և բռնություն գործադրել հայ երիտասարդների նկատմամբ։
Վեճը դադարեցնելու նպատակով նույն տեղանք են ներկայացել նաև երիտասարդների հարազատները, որի ընթացքում կողմերը քաշքշել են միմյանց։
Միջադեպի մասնակիցները ստացել են թեթև մարմնական վնասվածքներ։ Վնասվել է նաև ադրբեջանական մարդատար ավտոմեքենան։
Ըստ նախնական տեղեկությունների, քաղաքացիական հագուստով անձինք Ադրբեջանի զինված ուժերի և ռազմական ոստիկանության ծառայողներ են, այնինչ, ռուս խաղաղապահների
միջնորդությամբ և ուղեկցությամբ նշված երթուղու պարբերաբար կիրառումը պետք է ունենար միայն հումանիտար նպատակներ։
Արցախի Հանրապետության ոստիկանությունն այս պահին միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները պարզելու և փաստագրելու ուղղությամբ։
Միջադեպի մասին տեղեկացված է նաև ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Արցախի Հանրապետության ընդերքը պետության բացառիկ սեփականությունն է. բնապահպանության կոմիտե
- Արդյո՞ք չեզոքացված են որևէ փուլում ճանապարհի փակման ռիսկերը. Տիգրան Աբրահամյան
- Արցախի ԱԳՆ. Այս ահաբեկչական քայլը նաև խարխլում է Լաչինի միջանցքի վերաբերյալ միջազգայնորեն ձեռքբերված պայմանավորվածությունը
- Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բաց է
- Աբովյան. Չչզարմանաք, երբ նույն «բնապահպանները»կփակեն Տավուշի կամ Երասխի ճանապարհները
- Արցախի ՄԻՊ. Այս պահին Արցախի ժողովուրդը շրջափակման մեջ է՝ կանգնելով հումանիտար վերահաս աղետի առջև
- ՌԴ խաղաղապահները բանակցում են ադրբեջանական կողմի հետ Արցախ-Հայաստան ճանապարհը բացելու հարցով
- Արցախի ԱՆ. Լուրջ խնդիր է դարձել առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների՝ Արցախից ՀՀ տեղափոխումը
- Թշնամին շատ պարզ խնդիր ունի՝ կտրել Արցախը Հայաստանից. էլիբեգովա
- Արտակ Բեգլարյան. Ադրբեջանի գործողություններն ուղղված են ռուս խաղաղապահների ու Արցախի բնակչության դեմ
- Հասրաթյան. Բաքու-Անկարա տանդեմը նպատակ ունի փակել Լաչինի միջանցքը և Արցախը խեղդել շրջափակման օղակի մեջ
- Մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին
Լրահոս
Տեսանյութեր



