Իրավունք 11:11 06/12/2022 Հայաստան

ԱԱԾ. «Մուայ Թայ» ֆեդերացիան կազմակերպել է անօրինական միգրացիա

Ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններով վարչության և քննչական դեպարտամենտի ծառայողների համատեղ նախապատրաստած և տակտիկապես իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ Ա.Բ-ն, հանդիսանալով ՀՀ-ում գործող «Մուայ Թայ» ֆեդերացիայի նախագահը, 2022 թվականի օգոստոս-նոյեմբեր ամիսների  ընթացքում, շահադիտական նպատակով, երկու և ավելի անձանց անօրինական միգրացիան կազմակերպելու դիտավորությամբ, նախնական համաձայնության է եկել վարույթով դեռևս չպարզված անձանց հետ, որից հետո, պայմանավորվածության համաձայն, խմբի անդամներով, փոխլրացնելով միմյանց գործողությունները, նախապես կատարելով դերերի բաշխում, Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիներից 3400-7000 ԱՄՆ դոլար գումարներ ստանալու դիմաց, կազմակերպել են հիշյալ անձանց ՀՀ-ից ելքի, օտարերկրյա համապատասխան պետություններ մուտքի, իսկ այնուհետև նաև այդ պետություններում գտնվելու գործընթացը։

ԱԱԾ մամուլի կենտրոնից մանրամասնում են, որ վերջիններս՝ «Շենգենյան համաձայնության երկրների» մուտքի պատշաճ թույլտվություն ստանալու նպատակով վերը նշված անձանց վերաբերյալ ՀՀ-ում գտնվող իրավասու մարմիններ ներկայացնելով իրավաբանական նշանակություն ունեցող փաստեր հավաստող և իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր՝ «Մուայ Թայ» ֆեդերացիայի մարզիկ կամ մարզիչ հանդիսանալու, աշխատավայրի, աշխատավարձի չափի, բանկային հաշիվների, եկամուտների, ինչպես նաև բովանդակությամբ ակնհայտ կեղծ՝ իրականությանը չհամապատասխանող այլ տեղեկություններ պարունակող տեղեկանքներ՝ այդ կերպ խմբի կազմում նախնական համաձայնությամբ կազմակերպել են մի շարք անձանց անօրինական միգրացիան:   

Ըստ աղբյուրի, նախաքննության ընթացքում քրեական վարույթի շրջանակներում անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խմբի անդամի բնակարանում, ավտոմեքենայում, ինչպես նաև «Մուայ Թայ» ֆեդերացիայի գրասենյակում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են բազմաթիվ կեղծված փաստաթղթեր, փաստաթղթերի դատարկ ձևանմուշներ, ինչպես նաև քրեական վարույթի համար նշանակություն ունեցող այլ տվյալներ։

Նախաքննության ընթացքում հանցավոր խմբի անդամներից մեկն անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել է և քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ խմբի կազմում անօրինական միգրացիայի կազմակերպման համար ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական անհրաժեշտ գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, հանցավոր արարքներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու և նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

00:29
Պետրակով․ Ներողություն եմ խնդրում երկրպագուներից պարտության համար
«Երկուստեք լավ խաղ էր։ Բնականաբար, սխալներ եղան, բայց ես ընդհանուր առմամբ գոհ եմ իմ սաների խաղից»,- Եվրոպայի 2024 թվականի...
Աղբյուր` Panorama.am
23:56
Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են.  «Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհին հարակից բարձունքներից մեկին...
Աղբյուր` Panorama.am
23:44
Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով միակ կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև. ԱԳՆ
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից շփման գիծը խախտելու վերաբերյալ....
Աղբյուր` Panorama.am
23:00
Հայաստանի հավաքականը պարտվեց Թուրքիային
ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի մեկնարկային խաղում Հայաստանի ազգային հավաքականը սեփական հարկի տակ 1-2 հաշվով պարտվեց...
Աղբյուր` Panorama.am
21:56
Առաջին խաղակեսից հետո՝ Հայաստան-Թուրքիա 1-1
Երևանում՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ավարտվեց ՈՒԵՖԱ Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի...
Աղբյուր` Panorama.am
21:37
Արթուր Վանեցյան. Ժամանակն է` կարևորը զատել անկարևորից, սթափվել է պետք
«Ադրբեջանի գաղտագողի առաջխաղացումը, որը գործնականում ամենօրյա բնույթ է կրում, ՍՊԱՌՆՈւՄ է մեր ԳՈՅՈւԹՅԱՆԸ»:
Աղբյուր` Panorama.am
20:58
«Ադրբեջանցիները դիրքավորվել են այնպիսի բարձունքում, որը նրանց հնարավորություն է տալիս Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհը լիովին վերահսկել»
«Արցախում 120 հզ. մարդ ամենօրյա կենաց-մահու պայքարի մեջ է, իսկ ճակատագիրն ամեն օր մի նոր` ավելի ծանր, փորձություն է բերում»:
Աղբյուր` Panorama.am
20:45
ՌԴ ՊՆ. Բաքուն Շուշիի շրջանում խախտել է շփման գիծը
Ադրբեջանի Զինված ուժերը, խախտելով 2020 թվականի նոյեմբերի պայմանավորվածությունները, հատել են կողմերի շփման գիծը Շուշիի շրջանում և անցել դիրքի...
Աղբյուր` Panorama.am
20:00
Մեծ պահք. Գալստյան կիրակի՝ մարտի 26
Փետրվարի 20-ից մեկնարկել է  Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: Մեծ Պահքի...
Աղբյուր` Panorama.am
19:52
Հայաստան-Թուրքիա խաղում Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը
Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է այսօր կայանալիք Հայաստան-Թուրքիա խաղում Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Associated Press. Ռազմական ինքնաթիռների անձնակազմերը քաղցկեղով հիվանդանալու 24%-ով ավելի բարձ հավանականություն ունեն
Պենտագոնի գիտնականները պարզել են, որ ռազմական օդաչուների և ցամաքային անձնակազմերի մոտ, որոնք լիցքավորում և պահպանում են ռազմական ինքնաթիռները,...
Աղբյուր` Panorama.am
19:31
Բժիշկները պարզել են, որ վերամշակված կարմիր միսը կարող է կապ ունենալ արյան քաղցկեղի հետ
Օսակայի համալսարանի գիտնականները պարզել են, որ վերամշակված կարմիր մսի սպառման աճը կապված է արյան քաղցկեղի դեպքերի աճի հետ: Հետազոտությունը...
Աղբյուր` Panorama.am
19:15
Չինացի նկարիչ Այ Վեյվեյը վերստեղծել է Մոնեի «Ջրաշուշանները» 650 000 լեգո կտորներով
Հայտնի չինացի նկարիչ Այ Վեյվեյին Կլոդ Մոնեի «Ջրաշուշաններ» կտավը վերստեղծելու համար անհրաժեշտ է եղել 650 հազար լեգո կտոր: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:00
Երկրի վրա հզոր մագնիսական փոթորիկ է սկսվել
Երկրի վրա սկսվել է մագնիսական փոթորիկ, որն ամենաուժեղներից մեկն է վերջին տարիներին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ռոսհիդրոմետի...
Աղբյուր` Panorama.am
18:45
Լոս Անջելեսի դպրոցների գործադուլը հանգեցրեց աշխատավարձերի բարձրացման
Լոս Անջելեսի միասնական դպրոցական շրջանը (LAUSD) և կրթական աշխատողների արհմիությունը SEIU Local 99-ը համաձայնության են եկել, որը ներառում է...
Աղբյուր` Panorama.am
18:39
Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան/չվերադարձվեն, Արցախում ստեղծված իրադրությունը բոլոր առումներով խիստ կսրվի. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ադրբեջանցիները հատել է արցախա-ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
18:30
«Կոմերսանտ». Ռուսաստանում բժիշկներ պատրաստելու համար դիակային նյութերի պակաս կա
Ռուսաստանում բժշկական ուսուցման համար դիակային նյութի պակաս կա: Նման տեղեկություն է տարածել «Կոմերսանտը»-ը։ Նյութերի պակասը...
Աղբյուր` Panorama.am
18:15
Քանյե Ուեսթը վերադարձել է Instagram և պնդել, թե «կրկին սիրում է հրեաներին»
Ռեփեր Քանյե Ուեսթը երկար դադարից հետո առաջին գրառումն է արել Instagram-ում։ Նա տեղադրել է «Macho and Nerd» (2012) ֆիլմի պաստառը։...
Աղբյուր` Panorama.am
18:10
Շիա կամավորականներով համալրված ջոկատները պատրաստ են Սիրիայում իրենց ճամբարներին ԱՄՆ-ի ավիահարվածներին պատասխանել
Շիա կամավորների կազմավորումները օրինական կերպով գտնվում են Սիրիայում և աջակցում են կառավարական բանակին ծայրահեղական խմբավորումների դեմ...
Աղբյուր` Panorama.am
18:03
Միշելը Փաշինյանին և Ալիևին մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ սրացումների կապակցությամբ
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որոնց...
Աղբյուր` Panorama.am
17:56
Ադրբեջանը խախտել է ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում. Շտաբ
Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբը հայտնում է.  «Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի...
Աղբյուր` Panorama.am
17:48
Հայկական համադպրոցական գիտության փառատոնին ներկայացված նախագծերի քանակը կրկնակի ավելացել է
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի պետական համալսարանում ներկա է գտնվել Հայկական համադպրոցական...
Աղբյուր` Panorama.am
17:36
Հայաստանում ժամկետային ծառայող կանանց համար զորամաս է կառուցվում
Այսօր Սուրեն Պապիկյանն այցելել է  կանանց ստորաբաժանման և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք,...
Աղբյուր` Panorama.am
17:28
The New York Times Ուկրաինայի զինված ուժերի շարքերում ամերիկացի վարձկանների հակամարտությունների մասին
Ամերիկացի վարձկանները, որոնք միացել են ուկրաինական «Միջազգային լեգեոնին», պայքարում են ազդեցության համար և փորձում են շահույթ ստանալ...
Աղբյուր` Panorama.am
17:15
Մահացել է Նարինե Հովհաննիսյանը
Մահացել է կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության նախկին պետ Նարինե Հովհաննիսյանը։ Նարինե Հովհաննիսյանը ՀՀ ԿԳՆ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Strana.ua. Կիևում շուկան տարհանվել է ռումբի տեղադրման մասին լուրերի պատճառով
Կիևում հայտնել են մետրոյի «Մինսկայա» կայարանի մոտ գտնվող շուկայի ականապատման մասին, բոլոր մարդիկ տարհանվել են տարածքից։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:55
Հանքավայրի շահագործումը բացասական ազդեցություն կունենա տուրիզմի ոլորտի վրա․ Շիրակ Միքայելյան
Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին հայտարարություններն անհանգստություն են առաջացրել նաև տուրիզմնի ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող...
Աղբյուր` Panorama.am
16:48
Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հեռախոսազրույցում շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին հացահատիկի...
Աղբյուր` Panorama.am
16:35
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
Հայաստանում մարտի 25-ի ցերեկը, 26-ին, 27-ի գիշերը, 28-30-ին առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ,...
Աղբյուր` Panorama.am
16:24
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Շառլ Միշելի հետ
 Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ ՀՀ կառավարությունից հայտնում են, որ զրուցակիցներն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Կասկադի տարածքում ծառեր են հատվում
20:14 23/03/2023

Կասկադի տարածքում ծառեր են հատվում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}