Քաղաքական 12:00 07/12/2022 Արցախ

«Խիստ անհրաժեշտություն է հստակեցնել Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի աշխարհագրական կոորդինատները»

«Միասնական հայրենիք» կուսակցությունը տարածել է հայտարարություն Լաչինի միջանցքում վերահսկողության մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ, որտեղ ասված է.

«Դիտարկելով բնապահպանական ակցիայի քողի ներքո ադրբեջանական հերթական սադրանքի արդյունքում Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքում վերահսկողության հնարավոր մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ կողմերի պաշտոնական հրապարակումներն ու մոտեցումները՝ «Միասնական հայրենիք» կուսակցությունը հայտարարում է՝

1. Օրախնդիր պահանջ է միջազգային հանրության գործուն մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելություն իրականացնելու մանդատ պատվիրակել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընթացակարգերով սահմանված կարգով՝ մինչև դրա անհրաժեշտության վերացումը, այն է՝ հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորումը։

2. Միանգամայն մերժելի են 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից չբխող գործողություններն ու միջամտությունները, որոնք խոչընդոտում են իր պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի իրավունքներն ու ազատությունները։
Արգելված առարկաների վերահսկողության հիմնավորմամբ համապատասխան սարքավորումներ պետք է տեղակայել նախևառաջ Քարվաճառ-Մատաղիս և Խուդաֆերին-Սանասար-Քաշաթաղ-Քարվաճառ երթուղիներում, եռակողմ հայտարարությամբ Ադրբեջանի վերահսկողությանը հանձնված Քարվաճառի, Քաշաթաղի և Ակնայի շրջաններում, որտեղ ադրբեջանական կողմը ոչ միայն կենտրոնացրել է հսկայական քանակությամբ կենդանի ուժ և զինտեխնիկա, այլև այդ տարածքներով ներխուժել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք՝ Ջերմուկ, Վարդենիս, Սյունիք և այն։ Սա այն դեպքում, երբ առանց մարտական գործողությունների հանձնված տարածքները պետք է լինեն ապառազմականացված գոտիներ՝ միջազգային սկզբունքների և նորմերի համապատասխանությամբ, սույն դեպքում՝ ՌԴ խաղաղապահության պատասխանատվությամբ։

3. Խիստ անհրաժեշտություն է հստակեցնել Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի աշխարհագրական կոորդինատները, ըստ այդմ՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի տեղակայման հենակետերը՝ 5 կմ լայնությամբ եզրագծով (աջ և ձախ կողմերից 2․5-ական կմ)՝ խաղաղապահ պատասխանատվության գոտում անվտանգության նկատառումներով տեղակայելով ոչ ավել, քան մեկ հսկիչ-անցագրային կետ, դիցուք՝ Հայաստան-Արցախ սահմանագծին։

4. Մտահոգիչ են Հայաստանի, որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմի, մոտեցումները նույն հայտարարության դրույթների մեկնաբանության, քաղաքական նպատակահարմարությամբ դրանց վերաբերյալ ձևավորված հայեցողական վերաբերմունքի առնչությամբ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունը պետք է հետամուտ լինեն մասնավորեցնելու և եռակողմ հայտարարությունից բխող փաստաթղթերում ամրագրելու բովանդակային և տեխնիկակական վերոնշյալ հարցերը՝ հայտարարության մյուս կողմերին պարտավորեցնելով ամբողջ ծավալով իրացնելու ստանձնած պարտավորությունները։

5. Տարակուսելի է Արցախի Հանրապետության իշխանությունների հանցավոր ինքնավստահությունը սեփական ժողովրդի նկատմամբ ուժի և ուժի սպառնալիքի շարունակական դրսևորումների ֆոնին, մասնավորապես ռազմավարական նշանակության տարածքային կորուստներ՝ Հադրութի շրջանի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղեր (11-12 դեկտեմբերի, 2020թ․), Փառուխ գյուղ և հարակից Քարագլուխ բարձունք (24 մարտի, 2022թ․), Կուսանաց լեռ՝ հարակից Սարիբաբ և Բուզդուխ բարձունքներով (3 օգոստոսի 2022թ․), լարվածություն շփման գծում՝ զոհերի և վիրավորումների ելքով, միջադեպեր քաղաքացիական բնակչության շրջանում և այլն։

«Միասնական հայրենիք» կուսակցությունը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ Արցախի Հանրապետության ներքաղաքական դասավորվածությունը չի արտացոլում հետպատերազմյան իրողությունները․ քաղաքական ղեկավարությունը բացարձակ անհաղորդ է Արցախում և Արցախի շուրջ մարտահրավերների էությանը, որոնց հաղթահարումը հնարավոր է բացառապես նոր ընտրությունների ելքով։ Արդյունքում Արցախի ժողովրդի վստահության մանդատ ստացած իշխանությունը Ադրբեջանի հետ ուղիղ բանակցելու պոզիտիվ լեգիտիմություն կստանա, հակառակ դեպքում՝ ժողովուրդը կարող է դիմել համարժեք քայլերի»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:28
«Ժողովուրդ». 15 զինվորներին կյանքից զրկելու գործով քննարկվում է սպայի հարցը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «15 զինվորներին կյանքից զրկելու գործով քննարկվում է սպայի հարցը։ «Ժողովուրդ»...
Աղբյուր` Panorama.am
09:28
«Հրապարակ». «Մալաթիա» տոնավաճառից հետո «Գնունի» շինանյութի շուկան կփակվի՞
«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօրվանից՝ փետրվարի 1-ից, կդադարեցվի «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունը։ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:25
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունների լռությունը ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության կապակցությամբ առնվազն տարօրինակ է և անհասկանալի
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռուսաստանի ԱԳՆ-ն հունվարի 26-ին արձագանքել էր հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական նոր...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Հրապարակ». Գուրգեն Արսենյանին պատկանող ընկերությունը Աննա Հակոբյանի հիմնադրամին փոխանցել է 1 մլն դրամ
«Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին պատկանող «Յունիքորն...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շուրջ մեկ տարի է՝ մատնված է անգործության
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը շուրջ մեկ տարի է՝ մատնված է անգործության։ Ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
09:16
«Հրապարակ». Ինչու է իշխանությունն ուզում բանտարկել Պատրոն Դավոյին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ դատարանը Պատրոն Դավիթին` զենքի ներկրմամբ զբաղվող Դավիթ Գալստյանին, 2 ամսով կալանավորեց:...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Պատրոն Դավոյի գործով ԱԱԾ բացահայտումների շղթան, չի բացառվում, հասնի մինչև ՊՆ գեներալների
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ գործարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն...
Աղբյուր` Panorama.am
09:00
Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքն` այսօր
ՀՀ բանկերում այսօր՝ ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 393.62 դրամ` հունվարի 30-ի համեմատ արժեզրկվելով 0.15...
Աղբյուր` Panorama.am
08:45
Պատերազմից հետո ԵՄ-ից արտահանումը Ռուսաստան նվազել է 47%-ով, դեպի ԱՊՀ՝ աճել 48%-ով
Արեւմտյան երկրների կողմից հակառուսական պատժամիջոցների ներդրումից հետո Եվրամիության (ԵՄ) երկրներից Ռուսաստան ապրանքների մատակարարումների ծավալը...
Աղբյուր` Panorama.am
08:30
Խոշոր հրդեհ Սևանի փողոցի տներից մեկում. հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ
Փետրվարի 1-ին, ժամը 02։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում՝ «Երևան» տոնավաճառի...
Աղբյուր` Panorama.am
08:14
Չարենցավան, Ապարան քաղաքներում ձյուն է տեղում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ»...
Աղբյուր` Panorama.am
08:00
Մի քանի ժամ լույս չի լինի Երևանի, Արարատի և Արմավիրի մարզերի որոշ հասցեներում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
21:31
Ադրբեջանական հայցը կեղծ հավասարության տպավորություն ստեղծելու համար է. Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նախագահը տեղեկացրեց, որ դատարանը հնարավորինս արագ կհրապարակի որոշումը։
Աղբյուր` Panorama.am
20:50
Անընդունելի է չստուգված տեղեկության հանրայնացումը․ Արցախի դատախազություն
Արցախի դատածազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի տարբեր օգտատերերի...
Աղբյուր` Panorama.am
20:42
Բաքուն հավաքել է ականները ՀՀ ինքնիշխան տարածքից.Եղիշե Կիրակոսյանը՝ Հաագայում Ադրբեջանի պահանջներին
 Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Հաագայում պատասխանել է Ադրբեջանի այն կեղծ պնդումներին, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
20:29
Պակիստանում մեկնարկել են թուրք-պակիստանյան «Աթաթուրք-2023» զորավարժությունները
Թուրքիայի և Պակիստանի կողմից համատեղ իրականացվող «Աթաթուրք» զորավարժությունը մեկնարկել է Պակիստանի կողմից կազմակերպված...
Աղբյուր` Panorama.am
20:19
Միրզոյանը Յոշիմասա Հայաշիի հետ զրույցում ընդգծել է միջազգային հանրության հստակ քայլերի անհրաժեշտությունը
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ճապոնիայի ԱԳ նախարար Յոշիմասա Հայաշիի հետ:Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Հեռախոսազրույցի...
Աղբյուր` Panorama.am
20:07
ՇՄՆ-ն դրական եզրակացություն է տվել «Հայասա ռեսոուրսիս քորփ» ՍՊԸ-ի ներկայացրած հայտին
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը դրական եզրակացություն է տվել «Հայասա ռեսոուրսիս քորփ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված «Լոռու...
Աղբյուր` Panorama.am
19:50
«Ալաշկերտ»-ի կազմը համալրել է խորվաթ պաշտպան Մատեո Մուժեկը
Վահե Գևորգյանի գլխավորած Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է ևս մեկ տրանսֆերի մասին: Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
19:39
Թուրքիան մեծացնում է ռազմական ներկայությունը Հյուսիսային Իրաքում
Թուրքիան ավելացնում է Իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին գտնվող իր կողմից վերահսկվող անցակետերի թիվը: Երկու տարվա ընթացքում 50-ից ավելի անցակետ է...
Աղբյուր` Panorama.am
19:29
«Լուկա» լիամետրաժ խաղարկային ֆիլմի համաշխարհային պրեմիերան՝ Ռոտերդամում և Օստենդում
Ռոտերդամի միջազգային 52-րդ կինոփառատոնի «Մեծ էկրան» մրցութային ծրագրում ընդգրկված ռեժիսոր Ջեսսիկա Վուդվորթի (Կաննի, Վենետիկի,...
Աղբյուր` Panorama.am
19:17
Արցախցի մայրերը բաց նամակ կփոխանցեն Եվրահանձնաժողովի նախագահին
Արցախցի կանայք տեղեկացնում են, որ վաղը խաղաղ ակցիա են իրականացնելու՝ նամակ փոխանցելով Եվրահանձնաժողովի նախագահ Ուսուլա ֆոն դեր Լեյենին։...
Աղբյուր` Panorama.am
19:06
Արարատի մարզի մի քանի գյուղերում 2 օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ....
Աղբյուր` Panorama.am
18:57
Բռնցքամարտի Վրաստանի առաջնությունում Ախալքալաքից հանդես է գալիս 11 բռնցքամարտիկ
 Հունվարի 30-ից փետրվարի 4-ը Վրաստանում անցկացվում է բռնցքամարտի առաջնություն, որին մասնակցում են նաեւ ախալքալաքցի մարզիկներ։ Այսօր՝...
Աղբյուր` Panorama.am
18:45
ԿԸՀ-ն հերթական նիստն է գումարել
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 31-ի հերթական նիստում սահմանել է «Ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու...
Աղբյուր` Panorama.am
18:32
Ձյուն, մերկասառույց, մառախուղ․ փակ ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
18:21
Աննա Վարդապետյանը կադրային փոփոխություններ է արել
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ 2023 թվականի hունվարի 31-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային...
Աղբյուր` Panorama.am
18:09
Իրանի անվտանգության ուժերը բացահայտել են Սպահանում գտնվող օբյեկտի վրա հարձակված անօդաչու թռչող սարքի ստեղծողին
Իրանի անվտանգության ուժերը հայտնաբերել են անօդաչու թռչող սարք արտադրողի ինքնությունը, որը հարձակվել է Սպահան քաղաքում պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
18:00
Տեխասի հայկական եկեղեցին ճանաչվել է 2022 թ. ԱՄՆ-ի լավագույն շինություն
 World-Architects կայքը հրապարակել է 2022 թ. ԱՄՆ-ի լավագույն շինությունների ցանկը, որում առաջին հորիզոնականում է հայտնվել Տեխասում գտնվող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Երևանը ձյունից հետո
12:07 30/01/2023

Երևանը ձյունից հետո

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}