44-օրյա պատերազմի որոշ դրվագների հետ կապված նյութեր կուղարկեմ դատախազություն. Անդրանիկ Քոչարյան
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի աշխատանքների հիման վրա Անդրանիկ Քոչարյանը որոշ դրվագների հետ կապված նյութեր կուղարկի գլխավոր դատախազություն։ Խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի Անդրանիկ Քոչարյանը։
Նա նաև նշեց, որ մշակվել է կանոնակարգ օրենքում խստացումներ նախատեսող օրենսդրական նախաձեռնություն, որը վերաբերվում է հրավիրյալների չներկայանալուն։ Հավանաբար հունվարին կդրվի շրջանառության մեջ։
«Բայց մինչև այդ փուլն անցնելը, չեք պատկերացնի, թե ինչ ծավալի փաստաթղթային աշխատանքներ են ուսումնասիրվել։ Եթե ասում եմ գլխավոր դատախազի հետ արդեն հեռախոսազրույց եմ ունեցել, դա նշանակում է, որ ուսումնասիրված բազմաթիվ դրվագներ կան, որոնք պետք է գլխավոր դատախազությունը, առավել ևս զինվորական դատախազության թևը, քննության առարկա դարձնի։
Ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր նյութեր, ինչը բավարար է, որպեսզի հանձնաժողովի նախագահը գրավոր նյութ ուղարկի գլխավոր դատախազություն»,- ասաց Քոչարյանը։
Ինչ վերաբերում է կոնկրետ պաշտոնյաների հանձնաժողով հրավիրելուն, նա ասաց. «Գիտեմ, շատ եք սպասում պաշտոնյաների։ Անպայման դա էլ կտեսնեք, շրջանակներն էլ է պարզ։ Անհայտ է։ Կոնկրետ պաշտոնյաներ են, և կոնկրետ աշխատանքի, ծառայության արդյունքներ են։
Վերջին հաշվով, 44-օրյա պատերազմի արդյունքը ինչ-որ թերացումների արդյունք է։ Շատ մեղմ է ասած թերացումների։
Շատ անուններ կան, բայց ես անուն չեմ հնչեցնի»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Սամվել Բաբայանի կուսակցության կողմից որևէ արձագանք չկա քննիչ հանձնաժողով ձևավորելու հարցում
- «Փաստ». ԱԺ քննիչ հանձնաժողովում «ուղղակի զրից են անում»
- Երբ խաղը մի դարպասի վրա է, ես չգիտեմ՝ ի՞նչ անաչառ, անկողմնակալ և այլն.Տիրան Խաչատրյանը՝ ԱԺ քննիչ հանձնաժողովի մասին
- «Ժողովուրդ». Անդրանիկ Քոչարյանին Փաշինյանն ասել է՝ իրեն ևս հրավիրեն քննիչ հանձնաժողով, բայց մի քանի օր շուտ տեղյակ պահեն
- Լևոն Տեր-Պետրոսյանը կոչ է անում ժամանակավորապես դադարեցնել 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի գործունեությունը
- Քննիչ հանձնաժողովում պատահական մարդիկ չեն ընտրված. Անդրանիկ Քոչարյան
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց