Հարյուրավոր քաղաքացիներ չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքում. Արցախի ոստիկանություն
Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է.
«13 ժամ շարունակ փակ է Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը։
Այսօր առավոտյան մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը։
Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, չեն կարողանում տուն վերադառնալ, նրանց մի մասը ժամանակավոր մնացել է Սյունիքի մարզում։
Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ»։
Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, դեկտեմբրի 12-ին առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Հարակից հրապարակումներ`
- Արտակ Բեգլարյան. Ադրբեջանը ցանկանում է ցեղասպանել Արցախի ժողովրդին՝ Գորշ գայլերի և երիտթուրքերի ոճով
- Արցախի ԱԱԾ. Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի
- Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակը Արցախն ու ամբողջ Հայաստանը վերացնելն է. Գեղամյան
- Արցախը ՀՀ և աշխարհի հետ կապող կյանքի միակ ճանապարհն արդեն 9 ժամ է շարունակում է փակ մնալ. Արցախի Հանրապետության Ոստիկանություն
- Ադրբեջանը բացարձակ անհարգալից և անհետևողական վերաբերմունք է ցուցաբերում իր ստանձնած պարտավորություններին. Արցախի Հանրապետության ԱԳՆ
- Անհնարին է դարձել բժշկական պարագաների, դեղամիջոցների և առողջական ծանր խնդիրներ ունեցող հիվանդների տեղափոխումը Արցախ. ոստիկանություն
- Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղին շարունակում է մնալ երկկողմանի փակ. ոստիկանություն
- Արցախի նախագահը հայտարարություն է տարածել
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին