Արցախի ԱԱԾ. Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հայտարարություն՝ կոչ անելոց չտրվել կեղծ լուրերի.
«Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր ԱՀ բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։
Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում:
Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»։
Հարակից հրապարակումներ`
- Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակը Արցախն ու ամբողջ Հայաստանը վերացնելն է. Գեղամյան
- Սա ռուսաստանցի խաղաղապահներին հեղինակազրկելուն ուղղված քայլ է. Գեղամ Նազարյան